Архив за день: 30.12.2021

Մաթեմատիկա/ձմեռային արձակուրդներ/Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ/

Լուծել ֆլեշմոբը՝

Մաթեմատիկական տոնածառ

Ամանորյա խաղ

Ամանորյա խաչբառ

Հորիզոնական

Մարին, Տաթևը, Իվետան  և  Արփին  Ամանորի  համար  գնում  են  խնձոր։ Մեկը  գնում  է  230 խնձոր, մյուսը՝ 350, իսկ  մնացած  երկուսը  200  խնձոր։Արփին  գնում  է  350  խնձոր, իսկ  Մարին  ու  Իվետան  գնում  են  տարբեր  քանակությամբ  խնձոր։ Որքա՞ն  խնձոր  է  գնում  Տաթևը։

Եթե  Մարիամի  մտապահած  թվին  ավելացնենք  9, արդյունքը  բաժանենք  5-ով  կստանանք  2: Գտե՛ք  Մարիամի  մտապահած  թիվը։

Եթե  Արթուրի  մտապահած  թիվը  կրկնապատկենք, արդյունքը  բաժանենք  6-ի  կստանանք  3:Գտե՛ք   Արթուրի  մտապահած  թիվը։

Գտե՛ք  4 թվի  ամենամեծ  և  ամենափոքր  թվերի  գումարը։

Գտե՛ք  1000-ի  և  200-ի  ամենամեծ  ընդհանուր  բաժանարարը։

Ո՞րն  է  ամենափոքր  բնական  թիվը։

Գտե՛ք  44.000-ի  և  4000-ի  ամենամեծ  ընդհանուր  բաժանարարը։

Եթե  Կատրինի  մտապահած  թիվը  բազմապատկենք  5-ով, արդյունքից  հանենք  28  կստանանք  72: Գտե՛ք  Կատրինի  մտապահած  թիվը։

Գտե՛ք   այն  թիվը, որը   5-ով  բազմապատկելիս  ստացվում  է  300:

Ա

Պարկում  կա  20  կարմիր, 20  կապույտ  և  20  կանաչ  տիկնիկ։ Ամենաքիչը  քանի՞  տիկնիկ  պետք  է  հանել, որ  գոնե  ամեն  գույնից  մեկ  հատ  դուրս  գա։

Ո՞րն  է  ամենափոքր  բնական  թիվը։

Ավտոմեքենայի  արագությունը  80կմ/ժ  է։ Քանի՞  կիլոմետր  կանցնի  ավտոմեքենան  5 ժամում։

Ուղաձիգ

Գտե՛ք  հազարի  քառապատիկը։

Գտե՛ք  ամենափոքր  եռանիշ  թվի  վեցապատիկը։

Գտե՛ք  399  թվի  ամենափոքր  և  ամենամեծ  բաժանարարների  գումարը։

Ա

Որքանո՞վ  կմեծանա  միանիշ  թիվը, եթե  նրան  ձախից  կցագրեն  5:

Եթե  Մարգարիտայի  մտապահած թվին  գումարենք  20, արդյունքը  բաժանենք  3-ի  կստանանք  7:Գտե՛ք  Մարգարիտայի  մտապահած  թիվը։

Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ  թիվը, եթե  նրան  ձախից  կցագրեն  1:

Ներեցեք, աղյուսակը չկարողացա գծել։