Архив рубрики: Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբարի տպավորությունները, 29.01.24թ.

Ահա և վերջ․․․։ Ավարտվեց ևս մեկ ճամբարային սիրուն հեքիաթ, որը լիքն էր ձեռքբերումներով ու ժպիտով։ Ճամբարը դասերի ընթացքում եղած այն հրաշալի ամիսն է, որի ընթացքում դու քեզ յուրովի ես բացահայտում և գտնում քեզ դպրոցում, ընկերներիդ մեջ։ Շատ նոր ու ջերմ հուշեր ավելացան, որոնք ամեն անգամ վերապրելիս ժպտում ես։ Ճամբարը տարբերվում է ուսումնական առօրյայից․ դու հավաքվում ես ընկերներիդ հետ մի ջոկատում և օրերն ավելի հիշվող դարձնում։

Ճամբարը նախագծային ամենախիտ ամիսն է, որտեղ ամեն օր նոր նախագիծ ես իրականացնում և շատ ճամփորդում ես։ Ամենաշատը հավանել եմ <<Բջջային հավելվածների ուսումնասիրություն>> նախագիծը։ Նախագծի շրջանակներում այցելել ենք Արևելյան և Արևմտյան դպոցներ, կրտսեր ճամբարականներին սովորեցրել տարբեր ծրագրեր՝ կապված բույսերի և անատոմիայի հետ։ Թեև ամեն ինչ հրաշալի էր, բայց կային նախագծեր և ճամփորդություններ, որոնք չհասցրինք իրականացնել։ Դրանք նաև սպասելիքներ էին, որոնք չարդարացան։ Չենք հասցրել իրականացնել խոհանոցային գործունեություն, ինչպես նաև եռօրյա ճամփորդություն դեպի Հայաստանի հեռավոր անկյուններ։

Ձմեռային ճամբար 2024, օր 15

Ահա և վերջ․․․։ Ավարտվեց ևս մեկ ճամբարային սիրուն հեքիաթ, որը լիքն էր ձեռքբերումներով ու ժպիտով։ Ճամբարը դասերի ընթացքում եղած այն հրաշալի ամիսն է, որի ընթացքում դու քեզ յուրովի ես բացահայտում և գտնում քեզ դպրոցում, ընկերներիդ մեջ։ Շատ նոր ու ջերմ հուշեր ավելացան, որոնք ամեն անգամ վերապրելուց ժպտում ես։

Օրվա սկիզբը թեթև էր։ Երկար ժամանակ անցկացրել ենք ընկեր Շուշանի հետ, իր կաբինետում։ Սկզբում եղանք խեցեգործարանում, ավարտեցինք մեր աշխատանքները։ Մինչև ընկեր Շուշանի մոտ գնալը պարի տեսական դաս ունեցանք։ Հանգսիտ դասից հետո նաև մի փոքրիկ փորձ արեցինք։ Օրը զարդարում էին մեր հյուրերը, ազգային խաղերը և միասնական մեդիա ուրբաթը։ Սկզբում շրջանաձև պուրակում դիտեցինք հյուրերի ազգային խաղերը, որտեղից հետո սկսվեց մեր ուրախ միջոցառումը։ Ամբողջ ընթացքում երգն ու պարը մեզնից անպակաս էր, չհաշված որոշ անախորժություններ։ Հավես ու ուրախ օր ունեցանք, որը, ցավոք սրտի, այս տարի վերջինն էր։

Երկու օրից մենք կվերադառնանք մեր սովորական առօրյային՝ դասեր, պարապունքներ։ Շնորհակալ եմ ընկեր Հասմիկին անմոռանալի օրերի, ինչպես նաև հավերժ մնացող գիտելիքի համար․․․

Ձմեռային ճամբար 2024, օր 11

Այս անգամ ողջունում եմ թարմացած և նոր ուժերով։ Օրը անցկացրել ենք թեթև,և յուրահատուկ ծանրաբեռնվածություն չի եղել։ Օրը լիարժեք դարձնող ընդհանուր պարապունքից հետո շարժվեցինք Արևմտյան դպրոց֊պարտեզ,որտեղ բնագետների ջոկատին (Շուշան Ալեքսանյանի ղեկավարությամբ) սովորեցրեցին մեր իսկ ուսումնասիրած ծրագրերը կապված բույսերի,սրտի,դասերի և այլնի մասին։ Եկել էի ինձ շատ հարազատ միջավայր,որը ավելի հաճելի էր դարձնում ուսուցողական պրոցեսը։ Մեր ճամբարային օրը շարունակեցինք ընկեր Լուիզայի կաբինետում`պատրաստվելով մեդիա֊ուրբաթին և ազգագրական փառատոնին։ Երկար ընդմիջումից հետո գնացինք մեդիա֊ուրբաթի փորձի,որտեղ պարեցինք և երգեցինք տարատեսակ ազգային պարեր և երգեր։ Փորձից հետո մեր ուժերը սպառվել էին,և մենք ընկերներով հավես ժամանակ անցկացրեցինք դասարաններից մեկում։ 

Ինչքան էլ օրը թեթև է լինում,միևնույն է վերջում ուժասպառ ենք լինում։ Ճամբարի ավարտին մնաց չորս օր, իսկ մենք վայելում ենք վերջացող այս ճամբարային օրերը․․․

Ձմեռային ճամբար 2024, օր 10

Ամեն օրվա ավարտից հետո հասկանում եմ, որ շատ ու շատ նոր հիշողություններ եմ ունենում, որոնք ամեն վարկյան նորից դիտելիս ժպտում եմ։ Օրերն ավելի հիշվող են դառնում, երբ ճամփորդում ենք, նոր բան տեսնում ու հետագայում հիշողություններն ասոցացնում դրա հետ։Այսօրվա ուղղությունը Ոսկեվազն էր, և այնտեղ գտնվող Ոսկեվազի գինու գործարանը։ Գործարանը նման էր շքեղ ամրոցի, որը բաժանված էր տարբեր շինությունների։ Այնտեղ բացի մառանից կար նաև կրթական հատված, հյուրասիրության սրահներ և այլն։ Քանի որ մյուս կառույցներին մենք արդեն ծանոթանում էինք արտաքինից և նրանք ներսում չունեին յուրահատկություն, ուսումնասիրեցինք միայն մառանը։

Առաջին մառանում փայտե տակառների մեջ պահվում էին գինիները, երկրորդում՝ նորագույն սարքավորումների մեջ խմորվում և հնանում էին գինիները, իսկ երրորդը արդեն կավե կարասներն էին, որտեղ պահվում էր գինին։ Իմացանք նաև վարդագույն գինու ստացման տեխնոլոգիան։ Թերևս մառանի ամենահետաքրքիր հատվածը դա սեփական ձեռքով կառուցված գինիների պահոցն էր՝ գետնի տակ, մինչ սարքավորումները ձեռք բերելը։ Մենք եղանք հենց այն վայրում, որտեղ մեր փոխարեն ժամանակին գինի է լցված եղել, և տուրիզմի համար ավելացրել էին նաև դեկորացիաներ։ Իսկ շշալցումը կատարվում էր խողովակների միջոցով, որոնց շնորհիվ հենց ամաններից էլ գինին գնում էր վերևի հարկ՝ շշալցման։

Մինչ ճանապարհ ընկնելը նկարվեցինք, այցելեցինք գործարանի հարևանությամբ գտնվող եկեղեցին։ Ճանապարհի ընթացքում ընկեր Հասմիկի հետ դիտեցինք մեր ջերմ ու ընկերական տեսանյութերը, որոնք նկարվել էին տարիներ առաջ։ Միգուցե կարելի էր այս ճամփորդությունից հետո հանգստանալ, բայց քանի դեռ օրը չի վերջացել, կարող ես շարունակել վայելել այն։ Միջին դպրոցում մի փոքր հանգստանալուց հետո երկարօրյայի խմբով գնացինք Արևմտյան դպրոց-պարտեզ, այցելեցինք մեր նախկին ուսուցիչներին և ձի քշեցինք։ Վաղուց չէի վարել Մաշային, և ձգացումներս աննկարագրելի էին։

Այս հագեցած օրն ունեցավ իր ավարտը, և երկու օր հետո կսկսի նոր շաբաթ, որը, ցավոք սրտի, լինելու է ճամբարային վերջին շաբաթը։

Ձմեռային ճամբար 2024, օր 9

Գրում եմ պատում այն մասին, թե ինչպես է անցել այս թեժ հինգշաբթին։Այսօր մեր ընկեր Հասմիկը չէր եկել, քանի որ վատառողջ էր և մենք օրն անցկացրել ենք տեխնոլոգիայի կաբինետում՝ ընկեր Շուշանի մոտ։ 9:30 տեղի է ունեցել 7-րդ և 8-դ դասարանցիների ֆուտբոլային հանդիպումը։ Բավականին լարված խաղ էր, որի արդյունքում պարտվեցինք 7-րդ դասարանիցները, բայց իհարկե մենք նրանց մենակ չթողեցինք։ Դասարանում զրուցեցինք, խաղեր խաղացինք։ Այսօրվա ամենայուրահատուկ ժամը ֆուտբոլից հետո եղել է մեր ջոկատի և համատեղությամբ լուսանկարիչ Մարկ Վարդանյանի նկարների ցուցադրությունը, որոնցից մի քանիով էլ նա արժանացել է <<Ձմեռ Պապ 2024>> մրցանակին։

Այս ընթացքում մենք Մարկի շնորհիվ սովորել ենք առօրյայում այդքան հաճախ կատարվող գործողությունը կատարելագործել։ Ցուցադրությունից հետո գնացինք խեցեգործության և տեխնոլոգիայի, կավից պատրաստեցինք բաժակ և ընկեր Մովսեսը ներկայացրեց կավի առաջացման և մշակման պրոցեսը։ Մի փոքր լարված օր ունեցա, կապված ֆուտբոլային հանդիպման հետ, սակայն իմ ընկերների հետ շալ լավ ժամանակ անցկացրի դասերից հետո։

Վաղը միասին այցելելու ենք Ոսկեվազի գինու գործարան, ծանոթանալու ենք գինու պատրաստմանը։ Կհանդիպենք վաղը նոր զարգացումներով։

Ձմեռային ճամբար 2024, ուսումնական պլան

Ընկեր Հասմիկը շատ սիրելով իր բոլոր աշակերտներին, հեշտացրել է մեր աշխատանքը և կազմել բնագիտագեխնիկական ստուգատեսի օրակարգը։

Իսկ այստեղ ճամբարի օրակարգը ժամերով և այլ մանրամասներով։

Ընկեր Հասմիկը այսքան աշխատել է, մեզնից էլ հասնում է գրել պատումները, որոնք կարող եք գտնել իմ բլոգի ձմեռային ճամբար 2024 բաժնից։

Բոլոր կազմակերպիչներին շատ շնորհակալ եմ հրաշալի և հիշվող օրերի համար, որոնք վստահաբար շարունակական են լինելու։

Ձմեռային ճամբար 2024, օր 8

Ձեզ ողջունում է Տաթևիկը։ Ցանկանում եմ պատմել այս իրադարձություններով լի և բազմազան օրվա մասին։ Մեր օրը սկսեցինք քայլքով դեպի Արևելյան դպրոց֊պարտեզ,որտեղ 4֊5֊րդ դասարանի ճամբարականներին(ընկեր Իվետայի ջոկատին) սովորեցրեցինք ծրագրեր կապված բույսերի և անատոմիայի հետ։ Ի դեպ,այսօրվա ֆուտբոլային խաղը չեղարկվեց և տեղափոխվեց մյուս երկուշաբթի։ Արևելյան դպրոցից պարի ուսուցչուհիների հետ գնացինք ազգային պատկերասրահ և Արամ Խաչատրյանի համերգասրահ։ Պատկերասրահում անցանք գորգերի սրահներով և ուսումնասիրեցինք դրանց պատմությունը։

Փոքրիկ ընդմիջում ունեցանք պոնչիկանոցում և դրա հետ զուգահեռ քննարկեցինք հետագա անելիքներն։ Այնտեղից ուրախ քայելով գնացինք Արամ Խաչատրյանի համերգասրահ, ներս մտանք աշխատանքային մուտքից և դիտեցինք բալետի անսամբլի համերգի փորձը։ Շատ տպավորված էինք,իսկ պարը անզուգական էր։ Մեծ հետաքրքրությամբ դիտեցինք փորձը,հասկացանք թե ինչքան են մարդիկ չարչարվում մինչ համերգը։ Աներևակայելի պրոֆեսիոնալ անսամբլին հրաժեշտ տալուց հետ շարժվեցինք դպրոց,իսկ ճանապարհին խաղացինք բոլորիս կողմից սիրված <21>֊ը։

Ձմեռային ճամբար 2024, օր 7

Ողջույն, բարի երեքշաբթի։ Վերջերս շատ ճամփորդություններ ենք ունեցել, իսկ այսօր եղել ենք դպրոցում, բայց դա չի խանգարել ունենալ հագեցած օր։ Առավոտյան իմացանք, որ մեր ջոկատի տղաները ունեն եզրափակիչ հանդիպում, և գնացինք այն դիտելու։ Թեև նրանք պարտություն տարան, բայց դա մեզ չհիասթափեցրեց և մենք սպասում ենք նոր խաղերի և սովորական դարձած հաղթանակների։ Այնտեղից մարտական տրամադրված գնացինք նետաձգության, որտեղ ես նոր եկած երեխաներին սովորեցրեցի կրակել և մի փոքր էլ ես կրակեցի։ Վաղուց չէի կրակել և շատ ուրախ եմ կրկին իմ հոբբիով զբաղվելու արթիվ։

Այսօրվա վերջին դասը երաժշտությունն էր։ Ընկեր Լուիզայի և ընկեր Աչերի հետ յուրաքանչյուր դաս մեծ թարմություն է հաղորդում։ Երգեցինք հարազատ երգեր և զրուցեցինք մեր ավագ ընկերոջ հետ։ Այս շաբաթվա ընթացքում ինձ դեռ երկու ճամփորդություն է սպասում, որոնցից մեկի մասին կպատմեմ վաղը։

Թռչնադիտարկում, դաս 5

Ողջույն։ Կրկին եկել եմ ձեզ հետ կիսվելու իմ հրաշալի օրով և ուրախ դասընթացքով։ Այս դասընթացը շատ էր տարբերվում մյուսներից։ Այսօր մեր հյուրը արվեստագետ էր, որի հետ ստեղծեցինք թռչունների երկխոսություն և փոքրիկ անիմացիա։

Մի փոքր ներկայացնեմ ընթացքը՝․

Բաժանվում էինք զույգերի, և թղթերի վրա յուրաքանչյուրս գրում երեք բառ։ Փոխում թղթերը և այդ բառերից ընտրում մեկը և կազմում երկխոսություն։ Այն ամբողջացնելուց հետո ներկայացնում էինք մեր խմբին, լսում հարցերը, պատասխանում։ Հա, ի դեպ, նաև ընտրում էինք թե ինչ թռչուն ենք մենք, և ներկայացնում մեր մասին։ Ընթացքում նաև օգտագործեցինք <<Animator>> հավելվածը և բոլորս միասին ստացանք անիմացիա։

Իրոք որ, աշխարհը շատ բազմազան է։ Այսօր նույնպես բացահայտումներ ունեցա։ Սպասեք, մյուս շաբաթ ևս կկիսվեմ իմ նոր ձեռքբերումներով։

Ձմեռային ճամբար 2024, oր 6

Կրկին ողջույն։ Երկու օր դադարից հետո վերադառնում են մեր զվարճալի ու բուռն օրերը։ Այսօր բավականին խիտ օր ենք ունեցել, որի մասին սիրով կկիսվեմ։ Առավոտյան ընկեր Անուշի ջոկատի երեխաների հետ մանրադիտակով դիտեցինք մեր անցած միաբջիջ և բազմաբջիջ օրգանները, վերհիշեցինք դրանց կառուցվածքը։ Ամեն օր մի նոր բացահայտում եմ ունենում, որոնցով էլ լցնում եմ կյանքս ու ապահովում ուրախ տրամադրությունը։

Էլ ինչ օր առանց քայլքի և ճամփորդության։ Միջին դպրոցից շարժվեցինք դեպի հարավային դպրոց, որտեղ իրականացրեցինք նախագիծ՝ և մերեցինք մածուն 4-5-րդ դասարանցիների հետ։ Քանի որ նախկին ուրբաթ օրը քիմիայի լաբարատորյայում հասկացանք որ <<Մարիաննա>> ֆիրմայի կաթը ավելի մաքուր է, քանի <<Անի>> ֆիրմայի կաթը, մենք մածունը մերեցինք <<Մարիաննա>> ֆիրմայի կաթով։ Ընթացքում նաև ներկայացրեցինք գործընթացը։ Վերջում ևս երկու բան եղավ։ Դիտեցինք մեր ջոկատի տղաների ֆուտբոլային խաղը և գնացինք պոնչիկանոց, օրը ընկերներիս հետ եզրափակելու։

Ընկերներիս այսպես կվերջացնեին իրենց պատումը, բայց իրենց հրաժեշտ տալու հետո ես գնացի թռչնադիտման հերթական դասընթացին, որի մասին ավելի մանրամասն կարող եք դիտել՝․ այստեղ։