Архив за день: 01.12.2021

Մաթեմատիկա 01-06.12.2021

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գծեք մի AB հատված և նշեք որևէ 3 կետ, որոնք չեն գտնվում այդ հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա:
  1. Գծեք այնպիսի AB և CD հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայամաններին`

| AB |=2սմ 4մմ,     | CD |=3սմ 4մմ:

Գտեք AB և CD հատվածների գումարը։

2սմ 4մմ+3սմ 4մմ=5 սմ  8մմ

  • C կետը գտնվում է AB հատվածի վրա: Հայտնի է, որ CB հատվածի երկարությունը  3 անգամ փոքր է հատվածի երկարությունից: Որքա՞ն է հատվածի երկարությունը, եթե | AB |=12 սմ:

Պատ՝․ 4:

  • Գծեք մի հատված, որի երկարությունը 3 սմ-ով մեծ կլինի 4 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
  • Գծեք մի հատված, որի երկարությունը 2 անգամ մեծ կլինի 3 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
  • Հայտնի է, որ |AB|=4 սմ, |BC|=7 սմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։
  • Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել միա քանի ճառագայթներ։ Եթե այո, պատկերել դրանք։
  • Քանի՞ հարթ մակերևույթից է կազմված ակվարիումը:

Պատ՝․5։

  • Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ  2 կետ։ Քանի՞ հատված և քանի՞ ճառագայթ կստացվի։
  • Զուգահեռ          ուղիղներից     մեկի    վրա վերցնենք A և B կետերը, մյուսի վրա՝ C և D կետերը։ Կարո՞ղ են արդյոք AB և CD հատվածները հատվել։

Միևնույն կետով տարե՛ք 2 տարբեր ուղիղներ։ Այդ կետում սկզբնավորվող քանի՞ ճառագայթ կստացվի։

Ընդամենը քանի՞ հատված է պատկերված:

Պատ՝․ 6:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:

Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների րնթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:

Այսպիսով՝ ներծին ե արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:

Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Օրինակ՝ Երեանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:

Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:

Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:

Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:

  1. Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
  2. Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
  3. Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերր (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Սարահարթ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:

Հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներ։

2.Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:

Հարթավայր- Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:

Հիմնական  ձևեր-հարթավայրեր  և  լեռներ

  • Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

Հարաբերական-ծովի  մակերևույթից

Բացարձակ-գագաթից մինչև  ստորին  հատված

  • Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

Գլա­քար, խիճ, ավազ, տիղմ այլն։

  • Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում։

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Մայրենի 01.12.2021

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ  տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հարուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթակել, զորք, վարքաբեկել, գրկել, ձագուկ:

134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:
Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարդախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:
Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինջև, ամբողջ, առաջին, աղճամուղ.:

136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:
Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումաց, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվացք, նրբանցք:

Սարդարապատի թանգարան

«Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանը կառուցվել է 1978 թվականին` 1918  թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի հերոսամարտի վայրում. հայ զինվորները համառ պայքարի շնորհիվ փայլուն հաղթանակ տարան թուրքական զորքի նկատմամբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թուրքերը, օգտվելով ռուսական զորքի տունդարձից, խախտեցին Երզնկայի զինադադարը և փորձեցին իրականացնել ոչ միայն Արևմտյան,  այլև Արևելյան Հայաստանի գրավման ծրագիրը:  Սակայն մայիսի 22-26-ին թուրքական զորքը տապալվեց. կռվի դաշտում էին բացարձակապես բոլորը` և ծերերը, և կանայք, և երեխաները:

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մտահաղացմամբ հուշահամալիրից ձախ կառուցվեց կարմիր տուֆից այս թանգարանը: Դրսի կողմից երկհարկանի այս կառույցն ունի շքամուտք և երկու անկյունային պատուհաններ` մեկը ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը` դեպի Արագածը. ոչ մի պատուհան ճակատից: Թանգարանի մուտքի մոտ է վիշապը` հնագույն առասպելական արարածը, ջրի ոգին: Շենքում գտնվող այդ մեծ ցուցասրահները լուսավորվում են ներքին բակերի պատուհաններով: Կենտրոնական ցուցասրահը նվիրված է հենց այդ իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը: Թանգարանում ներկայացված են նաև Հայաստանի տարբեր դարաշրջաններից պահպանված նյութական մշակույթի  առարկաներ` բրոնզե դարի գործիքներից մինչև ազգային տարազներ և XX-րդ դարի գորգեր: Այս ամենը թույլ է տալիս պատկերացում կազմել տարբեր դարաշրջաններում արհեստի զարգացման, հայկական ապրելակերպի յուրահատկությունների մասին: 

Այս թանգարանը գտնվում է «Սարդարապատ » հուշահամալիրի տարածքում, ուստի մոտակայքում ձեր առջև կբացվի մի մեծ տարածք, որտեղ կտեսնեք զանգակատունը, աջ և ձախ կողմից կանգնած թևավոր ցլերը, ազգագրության թանգարան տանող արծիվների պուրակը:  Համալիրը կառուցվել է 1968 թվականի մայիսին` ի պատիվ 1918 թվականի մայիսի 26-ին թուրքական զորքի տապալմանը` այդ պատմական ճակատամարտի 50-ամյակին: Եվ այն ժամանակակից ամենահրաշալի կառույցներից մեկն է: