Архив рубрики: Համաշխարհային պատմություն 7

Անհանգիստ Եվրոպան

  • Ովքե՞ր էին նորմանները: Ի՞սկ վիկինգները: Ինչպե՞ս էին նրանց անվանում Հին Ռուսիայում:

Սկանդինավցիներին ընդհանրական անվանում էին նորմաններ, իսկ Հին Ռուսիայում՝ վարյագներ։ Ծովային արշավանքներին մասնակցողները հայտնի էին նաև վիկինգներ անունով։

  • Վիկինգները որտե՞ղ հիմնեցին իշխանություններ:

Վիկինգները գաղութներ և իշխանություններ հիմնեցին Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում և Հյուսիսային Ամերիկայում։

  • Լեյֆ Էրիկսոնը ե՞րբ է ափ իջել Հյուսիսային Ամերիկայում:

Վիկինգ Լեյֆ Էրիկսոնը 1000 թվականին հասավ Հյուսիսային Ամերիկա։

  • Եվրոպայի ո՞ր մասերում էին ապրում սլավոնները: Քանի՞ ճյուղի են նրանց բաժանում:

Նրանք ապրում էին Սկանդինավյան թերակղզում։ Բաժանում են երեք հիմնական ճյուղի՝ արևմտյան սլավոններ, հարավային սլավոններ և հունգարներ։

  • Որտե՞ղ էին բնակվում արևմտյան սլավոնները: Ի՞նչ պետություններ նրանք հիմնեցին:

Արևմտյան սլավոնները զբաղեցնում էին Էլբա գետից արևելք ընկած տարածքները։

IX դարում կազմավորվեց Մեծ Մորավիա իշխանությունը: IX դ. վերջին Մեծ Մորավիայի կազմում ձևավորվեց չեխական իշխանությունը, որը շուտով անկախացավ: Չեխերը քրիստոնեությունն ընդունեցին կաթոլիկ ձևով: Չեխական եկեղեցին ենթարկվեց Հռոմի պապին: Լեհական պետությունն առաջացավ X դարում: Հաստատվեց կաթոլիկ եկեղեցին։

  • Հարավային սլավոնական ի՞նչ ժողովուրդներ կարող եք նշել:

Հարավային սլավոնական ժողովուրդներ են սերբերը, խորվաթները և սլովենները։

  • Ե՞րբ են ստեղծվել Բուլղարական թագավորությունը և Սերբական պետությունը:

Բուլղարական թագավորությունը ստեղծվել է 681 թվականին։ Իսկ Սերբական պետությունը՝ IX դարում։

  • Սկզբնապես որտե՞ղ էին ապրում հունգարները: Ե՞րբ է ստեղծվել Հունգարական պետությունը:

Քոչվորական կյանք վարող հունգարական ցեղերն ապրում էին Վոլգա և Ուրալ գետերի շրջանում: Ժամանակակից Հունգարիայի տարածքում հաստատվել են IX դարում։

  • Ո՞ր աթոռների գերագահությունն ընդունեցին սլավոնական եկեղեցիները. թվարկե՛ք:

Հին Ռուսիան

Հարցեր և առաջադրանքներ

  • Որտե՞ղ էին բնակվում արևելյան սլավոնները:

Նրանք բնակվում էին Եվրոպայի արևելքում։

  • Վաղ միջնադարում ինչպիսի՞ հասարակարգում էին նրանք ապրում:

Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրում էին տոհմատիրական հասարակության պայմաններում։

  • Ովքե՞ր էին պոլյանները: Ինչի՞ց է առաջացել Ռուսիա անվանում:

Պոլյանները արևելքի ցեղերից էին։ Նրանք ապրում էին Կիևի մոտակայքում և համարվում էին ամենազարգացածը։ Նրանց տարածքն անվանում էին Ռուս՝ Դնեպրի վտակ Ռոս գետի անունից։ Այստեղից էլ հետագայում առաջացել է Արևելյան Եվրոպայի մեծ մասն ընդգրկող պետության Ռուսիա անվանումը։

  • Ի՞նչ պայմաններ նպաստեցին հին ռուսական պետության առաջացմանը: Ե՞րբ է ստեղծվել և ո՞ւմ օրոք: Ի՞նչ անուններով է հայտնի:

Նովգորոդը հզորացավ և գրավեց Կիևը։ Դրան հաջորդեց <<Վայրագներից հույներ>> տանող առևտրական ճանապարհի միացումը որպես մեկ պետություն։ Այն ստեղծվել է 882 թվականին, երբ կառավարում էր իշխալ Օլեգը։ Այն նաև հայտնի էր Կիևյան Ռուսիա անվանումով, քանի որ Հին Ռուսիայի մայրաքաղաքը Կիևն էր։

  • Ի՞նչը նպաստեց հին ռուսական պետության հզորացմանը:

Հին ռուսական պետության հզորացմանը նպաստեց արևելյան ցեղերի նվաճողական պատերազմներն ու արշավանքները։ Թիրախ էր դարձել Բյուզանդիան և հարուստ Կոստանդնոպալիսը։ Եկամտի կարևոր աղբյուր էր հարևան երկրների հետ առևտրային կապերը։

  • Ո՞ւմ օրոք է ընդունվել քրիստոնեությունը Հին Ռուսիայում:

Քրիստոնեությունը Հին Ռուսիայում ընդունվել է Մեծ իշխան Վլադիմիր I-ի օրոք։

  • Ո՞ր թվականներին է կառավարել Մեծ իշխան Յարոսլավը: Ինչո՞ւ է նա կոչվել Իմաստուն:

Նա կառավարել է 1019-1054 թվականները։ Յարոսլավը կոչվել է Իմաստում, քանի որ առաջին հերթին ստեղծել է «Ռուսսկայա պռավդան»։ Նշանավոր վանքերում և քաղաքներում բացվեցին դպրոցներ, քանի որ նա մեծ սեր ուներ գրականության և գիտության հանդեպ։ Նրա օրոք գրվել են պատմական տարեգրություններ։ Աճում է նաև արվեստը։

  • Ներկայացրեք Ռուսկայա պրավդայի նշանակությունը: Վերհիշեք ձեզ հայտնի այլ երկրների օրենսգրքեր:

Նախ այն արվեց պետական իշխանությունն ուժեղացնելու և հասարակության տարբեր դասերի միջև հարաբերությունները կանոնակարգելու համար։ Դրանով նաև կարգավորվեցին ունեցվածքային և սովորութային հարաբերությունները։ Զանազան պատիժներ սահմանվեցին գողության, ավազակության, ձիագողության և այլ հանցանքների համար։

  • Ո՞ր երկրների հետ էին դինաստիական կապեր հաստատել Կիևի Մեծ իշխանները:

Վլադիմիրի օրոք Բյուզանդիայի։ Իսկ նրա որդու՝ Յարոսլավի օրոք Ֆրանսիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լեհաստանի և այլ երկրների հետ։

Համաշխարհային պատմություն, Վերածննդից մինչև աշխարհագրական ամենամեծ հայտնագործությունները

Համաշխարհային պատմություն^J վերածննդից մինչև աշխարհագրական հայտնագործություններ.pptx

Նիդերլանդական հեղափոխություն

  • Որտե՞ղ է գտնվում Նիդերլանդները: 16-րդ դարում, ո՞ր երկրի կազմում էր այն:

Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից։ 16-րդ դարում այն Իսպանիայի կազմում էր։

  • Ինչո՞ւ Նիդերլանդներում սկսվեց ազգային-ազատագրական պայքար: Որքա՞ն է այն տևել: Ինչպե՞ս սկսվեց և ինչո՞վ ավարտվեց այդ պայքարը:

Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում։ Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները։ Սակայն դա չփրկեց իրավիճակը։ Ռեֆորմացիայի շարժումը Նիդերլանդներում վերաճեց ազգային-ազատագրական պատերազմի։ Այն տևել է 43 տարի/1566-1609թթ․/։Պատերազմը սկսվեց ապստամբությամբ։Կալվինականները սրբապատկերների պաշտամունքը չէին ընդունում և ավերում էին դրանք ու եկեղեցիները։ Սակայն ապստամբները շուտով պատկառվեցին։ Հարավի գավառները որոշեցին դադարեցնել պայքարը։ Նրանք շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը։

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ Նիդերլանդական հեղափոխությունը:

Փաստորեն, Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում։ Այդ տարածքի մի մասի վրա հետագայում առաջացավ Բելգիա պետությունը։ Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Միացյալ Գավառների Հանրապետություն։ Որպես առավել զարգացած գավառ՝ հանդրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան։ Այդ պատճառով նորաստեղծ պետությունը սկսեցին անվանել նաև Հոլանդիա։ Նիդերլանդների բաժանումը հանգեցրեց հոլանդական և ֆլամանդական ժողովուրդների ձևավորմանը։

  • Կրոնական ի՞նչ խմբավորումներ կային Գերմանիայում 17-րդ դարի սկզբին։

Լյութերական իշխանները ստեղծեցին Ավետարանական միությունը, իսկ կաթոլիկները՝ Կաթոլիկական միությունը։

  • Ե՞րբ է սկսվել համաեվրոպական առաջին պատերազմը: Թվարկե՛ք մասնակից պետություններին:

Գործողությունները սկսվում են Չեխիայում։ Սկիզբը դրեց Ավստրիան։ Շուտով պատերազմի մեջ մտան մի շարք երկրներ՝ Իսպանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Դանիան, Անգլիան, Հոլանդիան, Ռուսաստանը։ Այսպես 1618 թ․ սկսվեց համաեվրոպական առաջին պատերազմը։

  • Ներկայացրեք Երեսնամյա պատերազմի պատճառները և հետևանքները:

Պատճառներից գլխավորը Ռեֆորմացիան է, որի հետևանքով առաջացան երկու խմբավորումները։ Հետևանքները․ ուժեղացան Շվեդիան և Ֆրանսիան։ Որոշ պետություններ զրկվում են Բալթիկ ծով դուրս գալու իրավունքից։ Ճանաչվեցին Շվեդիայի և Հոլանդիայի անկախությունը։ Գերմանական իշխանությունները իրավունք ստացան մեկը մյուսի, ինչպես նաև այլ պետությունների հետ կազմել միություններ։ Պատերազմի կարևոր հետևանքներից էր նաև Ավստրիայի և Իսպանիայի ծրագրի տապալումը։ Ըստ դրա՝ Եվրոպայում պետք է ստեղծվեր <<քրիստոնեական կայսրություն>>՝ այդ երկրներում կառավարող Հաբսբուրգների արքայատոհմի գլխավորությամբ։ Այսպիսով՝ Վեստֆալյան հաշտությամբ Եվրոպայում հաստատվեց նոր աշխարհաքաղաքական իրավիճակ։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունները

  • Եվրոպացիներն ինչո՞ւ սկսեցին փնտրել դեպի Հնդկաստան տանող ծովային ուղիներ:

Հին ժամանակներից սկսած՝ Եվրոպան Հնդկաստանի և Չինաստանի հետ առևտուրն իրականացնում էր ցամաքային ուղիներով։ Թուրքական նվաճումների պատճառով դեպի Արևելք տանող ճանապարհները վտանգավոր էին։ Դա էր պատճառը, որ Եվրոպացիները սկսեցին ուղիներ փնտրել Հնդկաստանով։

  • Ներկայացրեք Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները։

1.Զարգացավ ապրանքային արտադրությունը, և ապրանքների իրացման նոր շուկնարի կարիք էր զգացվում։

2.Անշեղորեն աճեց ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի պահանջարկը, որոնք և՛ առևտրի, և՛ հարստանալու միջոց էին։

3.Հաստատվեց Երկրի գնդաձևությունը, և իրատեսական դարձավ արևմուտքով Հնդկաստան հասնելը, որտեղ, եվրոպացիների պատկերացմամբ, անսահման հարստություն կար։

4.Կատարելագործվեցին ծովային քարտեզներն ու կողմնացույցը, կառուցվեցին հարմարավետ առագաստանավեր, և հնարավոր եղավ իրականացնել երկարատև նավարկություններ։

  • Ե՞րբ է Կոլումբոսը հայտնաբերել Ամերիկան: Ո՞ւմ անունով է կոչվել այն, ինչո՞ւ:

1492 թ․ իսպանացիները կազմակերպեցին արշավախումբ, րը ղեկավարում էր Քրիստափոր Կոլումբոսը։ Նա համոզված էր, որ հասել է բաղձալի նպատակին, սակայն իրականում հայտնաբերել էր եվրոպացիներին անհայտ մի տարածք։ Իտալացի Ամերիգո Վեսպունչին առաջինը կռահեց, որ գտնված տարածքը Հնդկաստանը չէ։ Նրա անունով էլ կոչվեց Ամերիկա։

  • 1498թ. ո՞վ և ծովային ի՞նչ ուղի հայտնագործեց:

1498 թ․ պորտուգալացի Վասկո դա Գամայի արշավախումբը, շրջանցելով Աֆրիկան, հայտնագործեց Հնդկաստան տանող ծովային ճանապարհը։

  • Ո՞վ էր գլխավորում շուրջերկրյա առաջին ճանապարհորդությունը:

1519-1521 թթ․ Ֆերնան Մագելանի արշավախումբը կատարեց ծովային առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

  • Ի՞նչ անուն տվեց տեղաբնիկներին Կոլումբոսը, ինչո՞ւ:

Կոլումբոսը, կարծելով, թե հայտնագործել է Հնդկաստանը, նրանց անվանեց հնդկացիներ։

  • Ացտեկների պետությունը ե՞րբ է ստեղծվել և ո՞ր տարածքում: Ո՞ւմ գլխավորությամբ են իսպանացիները գրավել Մեքսիկան:

Ացտեկներն ապրում էին Մեքսիկայի կենտրոնական և արևմտյան շրջաններում։ XV դարում նրանք միավորվեցին և ստեղծեցին իրենց պետությունը։ Այն իր հզորության գագաթնակետին հասավ Մոնթեսումայի կառավարման ժամանակ/1502-1520թթ․/։

Գրավումը տեղի է ունեցել Ֆերնան Կորտեսի գլխավորությամբ։

  • Որտե՞ղ էին՝ ա) մայաների քաղաք- պետությունները, բ) Ինկերի պետությունը։

ա/Մեքսիկայի հարավում էին

բ/ժամանակակից Պերուի և Բոլիվիայի լեռնային շրջաններում

  • Իսպանացի կոնկիստադորները ե՞րբ են գրավել ինկերի պետությունը:

1532-1536 թթ․ իսպանական կոնկիստադորները Ֆրանսիսկո Պիսարոյի գլխավորությամբ գրավեցին ինկերի պետությունը։

  • Ի՞նչ նշանակություն է ունեցել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները:

Այսպիսով՝ աշխարհագրական մեծ հայտնագործությունների շնորհիվ եվրոպացիները մուտք գործեցին Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիս և այլ տարածքներ։ Տարբեր աշխարհամասերի միջև սկսեցին ձևավորվել տնտեսական, քաղաքական, մշակույթային և այլ հարաբերություններ։ Այս հայտնագործությունները կապող օղակ դարձան միջին և նոր դարերի միջև։

Նոր գիտությունը- Առաջին գիտական հեղափոխությունը Միջնադարից հետո

  • Նշեք ճշգրիտ գիտելիների պահանջարկի մեծացման պատճառները 15-16-րդ դարերում:

Աշխարհագրական մեծ հայտնագործությունները, ռազմական գործի, արտադրության և առևտրի զարգացման ճշգրիտ գիտելիքների մեծ պահանջարկ առաջացրին։

Կարծում եմ քանի որ կային շատ տարբեր կարծիքներ, անհրաժեշտ էր ճշգրիտ գիտելիքների տարածում և մեծացում։

  • Բացատրեք առաջին գիտական հեղափոխություն հասկացության իմաստը; Ո՞ր ժամանակաշրջանն է ընգրկում այն։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունները, ռազմական գործի, արտադրության և առևտրի զարգացման ճշգրիտ գիտելիքների մեծ պահանջարկ առաջացրին։ Այդպիսի գիտելիքները սովորաբար ձեռք էին բերվում փորձի ու գիտական հայտնագործությունների միջոցով։ Նման ճանապարհով ստացված գիտելիքները արմատական թռիչք առաջացրին գիտության բնագավառում։ Գիտության այդ աննախընթաց զարգացումը ստացել է <<Առաջին գիտական հեղափախություն>> անվանումը։ Այն ընդգրկում է XVI-XVII դարերը։

  • Ի՞նչ տեսակետ էր պաշտպանում Կոպեռնիկոսը։

Նա ժխտում էր այն տեսակետը, թե Երկիր մոլորակը Տիեզերքի կենտրոնում է։ Նա ապացուցում էր, որ Տիեզերքի կենտրոնում Արեգակն է։ Բոլոր մոլորակները, այդ թվում նաև՝ Երկիրտ, կլոր շրջածիրով պտտվում են Արեգակի շուրջը։

  • Ո՞վ էր Վեզալիուսը: Ինչո՞վ է հայտնի:

Բժիշկ Անդրեաս Վեզուլիուսը ուսումնասիրում էր մարդու մարմնի գաղտնիքները։ Նա հերձման միջոցով տվեց մարդկային մարմնի ճշգրիտ կառուցվածքն ու նկարագրությունը։ Ասում են, որ նա հերձում կատարելու համար գողանում էր կախաղան հանված մարդկանց դիակները։

  • Ինչո՞ւ Բրունոյին ողջակիզեցին:

Իտալացի գիտնական Ջորդանո Բրունոն ասում էր, որ Տիեզերքն անսահման է։ Այնտեղ կան բազմաթիվ մոլորակներ։ Աստղերը հեռավոր արեգակներ են, որոնց շուրջ պտտվում են մարդկանցով բնակեցված մոլորակներ։ Եկեղեցին չկարողացավ ստիպել Բրունոյին հրաժարվել իր գաղափարներից, որի պատճառով ողջակիզվեց։

  • Փորձեք ներկայացնել Գալիլեյի դերը առաջին գիտական հեղափոխության մեջ:

Իտալացի աստղաբաշխ և ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը նույնպես կարծում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Նա հայտնագործեց մարմինների ազատ անկման օրենքը։ Ստեղծեց հզոր աստղադիտակ, որով դիտեց Յուպիտերի արբանյակները։ Առաջինը հայտնագործեց Լուսնի վրա գոյություն ունեցող անհարթությունները։

  • Ո՞րն էր Բեկոնի՝ շրջապատող միջավայրի և բնության ուսումնասիրության գլխավոր սկզբունքը:

Անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը կարծում էր, որ շրջապատող միջավայրը և բնությունն անհրաժեշտ է ուսումնասիրել փորձի միջոցով։ Նրա կարծիքով՝ գիտությունը մարդուն հնարավորություն կտա վերափոխելու կյանքը։ <<Նոր Ատլանտիդա>> աշխատության մեւ Բեկոնը խոսում է Արեգակի էներգիայի օգտագործման, թռչող և ստորջրյա սարքերի մասին։

Ռեֆորմացիա

Դասի հղումը

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ էր ինդուլուգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում:

Եկեղեցին Հռոմի պապի անունից հավատացյալներին ինդուլուգենցիաներ՝մեղքերի թողության շնորհագրեր է վաճառում։Ինդուլուգենցիա գնողը ազատվում էր բոլոր մեղքերից։

  • Ե՞րբ և որտե՞ղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի՞ և ու՞մ դեմ էին ուղղված դրանք:

Մարտին Լյութերի 95 դրույթները 1517 թվականի հոկտեմբերի 31-ին փակցվեց Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը։ Այն ուղղված էր Կարլոս V-ի դեմ։ Նա գտնում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլուգենցիաներ գնելով։

  • Ովքե՞ր ստացան բողոքական անվանումը և ինչու՞:

Երբ Կարլոս V կայսրը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին, նրա կողմնակիցները բողոքեցին նրա դեմ։ Այդտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ։

  • Բացատրեք «Ում իշխանութունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:

Այսինքն՝տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը։

  • Ո՞վ և ե՞րբ հրապարակեց գեարագահության մասին օրենքը Անգլիայում:

1534 թվականին, Անգլիայում, Հենրիխ VIII թագավորը հրապարակեց գերագահության մասին օրենքը։

  • Ո՞վ էր Ժան Կալվինը և ի՞նչ էր քարոզում:

Ֆրանսիայից Շվեցարիա տեղափոխված Ժան Կալվինը քարոզում էր, որ Ատված մարդկանց համար նախասահմանել է կա՛մ փրկություն, կա՛մ փորձություն։Երկրային գործերուն հաջողակ մարդը ընտրյալ է։ Ձախողակ մարդիկ պետք է աշխատեն իրենց վարքով ու գործողություններով դառնալ ընտրյալ։ Դրա համար Կալվինը մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ։

  • Ի՞նչ է Հակառեֆորմացիան: Ե՞րբ լույս տեսավ «Արգեկված գրքերի» առաջին ցուցակը:

Ռեֆորմացիոն շարժման հետևանքով կաթոլիկ եկեղեցու միասնությունը տրոհվեց։ Այն պահպանելու համար վերջինս դեմեց հակաքայլերի, որոնք ստացան Հակառեֆորմացիա անվանումը։

1559 թվականին լույս տեսավ <<Արգելված գրքերի>> առաջին ցուցակը։ Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը։

  • Ո՞վ էր Իգնատիոս Լոյոլան և ի՞նչ հիմնեց:

Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց իսպանացի Իգնատիոս Լոյոլայի հիմնած <<Հիսուսի ընկերություն>> վանական նոր միաբանությունը։ Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի Պապին։ Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչները։

Վերածնունդ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է նշանակում Վերածնունդ։

XIV դարից սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու և օգտագործելու հունահռոմեկան մշակույթի առավել կարևոր նվաճումները։ Դասական լատիներենը նորից վերածնվեց և դարձավ պաշտոնական հաղորդակցության ու գիտական լեզու։ Այդտեղից էլ այդ ժամանակաշրջանը ստացավ Վերածնունդ անվանումը։

  • Որտե՞ղ է սկզբանավորվել է Վերածննդի դարաշրջանը։

Վերածնունդը սկզբնավորվեց Հյուսիսային Իտալիայում, ապա տարածվեց ամբողջ Եվրոպայում։

  • Ովքե՞ր էին հումանիստները։

Մարդիկ սկսել էին ավելի շատ ուշադրություն դարձնել երկրային կյանքին։ Եվ այսպես մարդը հայտնվում է Վերածննդի գործիչների ուշադրության կենտրոնում։ Ուստի այդ գործիչներին սկսեցին անվանել հումանիստներ՝ մարդասերներ։

  • Ովքե՞ր էին Ֆլորենցիայի երեք լուսատուները։

Ֆլորենցիայի երեք լուսատուները են՝ Դանթե Ալիգիերին, Ֆրանչեսկո Պետրարկան և Ջովանի Բոկաչչոն։

  • Ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում Բարձր Վերածնունդ և ինչու՞: Թվարկեք իտալական Բարձր Վերածննդի նշանավոր արվեստագետների:

Բարձր Վերածնունդը ընկած է 15-րդ դարից 16-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակաշրջանը։ Այն կոչվում էր Բարձր Վերածնունդ, քանի որ այդ շրջանում մշակույթը հասավ իր զարգացման բարձր կետին։ Այդ շրջանում են ստեղծագործել նշանավոր արվեստագետներ Լեոնարդո Դա Վինչին, Միքելանջելո Բուոնարոտին և Ռաֆայել Սանտին։

  • Ի՞նչ է Հյուսիսային Վերածնունդը: Թվարկեք դրա ներկայացուցիչների և նրանց հայտնի ստեղծագործություններ:

Վերածնունդը տարածվում է նաև Եվրոպայում։ Հյուսիսային վերածնունդը տարածված Ալպերից դեպի հյուսիս։ Հայտնի ստեղծագործություններն ու իրեն հեղինակները՝․

Էրազմ Ռոտերդամցի-<<Գովք հիմարության>>

Թոմաս Մոր-<<Ուտոպիա>>

Արվեստի ներկայացուցիչներ, նկարիչներ՝ Ալբրեխտ Դյուրերը և Պիտեր Բրոյգել Ավագը։

  • Թոմաս Մորի ստեղծագործությունն ի՞նչ էր կոչվում:

Նշանավոր հումանիստ և անգլիացի Թոմաս Մորիի ամենահայտնի ստեղծագործությունը կոչվում է <<Ուտոպիա>>։

Չինաստանը և Ճապոնիան միջնադարում

  • Ո՞վ և ե՞րբ միավորվեց Չինաստանը վաղ միջնադարում:

Վաղ միջնադրում 518 թվականին Հյուսիսային Չինաստանում կայսր հռչակված Յանցզյանը միավորեց Չինաստանի տարածքները։

  • Ի՞նչ է կոչվում կառավարման այն համակարգը, որը ստեղծվել է Չինաստանում: Նկարագրեք այն: Ձեզ դուր է գալիս այդ համակարգը. ինչու՞:

Կառավարման համակարգը կոչվում էր ընտրություն ըստ արժանիքի։ Այն հիմնված էր ծառայողական արժանինքների վրա, և լավ աշխատողներն առաջ էին գնում ծառայողական աստիճանով։ Իհարկե, ինձ այս համակարգը շատ է դուր գալիս, քանի որ մինչ այդ մարդիկ որքան էլ աշխատում էին երբեք ավելին չէին ստանում դրա դիմաց։

  • Ինչպե՞ս Չինաստանն ազատագրվեց մոնղոլական տիրապետությունից:

Մոնղոլների Չինաստան մտնելուց հետո չին ժողովուրդը ոտքի կանգնեց և սկսեց ազատագրական պայքար, որի ղեկավարը Տայցուն էր։ 1368 թվականին նրանք ապստամբեցին և արդյունքնում դուրս մղեցին մոնղոլներին, և դրանից հետո Չինաստանը որոշ ժամանակ ինքնամեկուսացվեց։

  • Ինչու՞ էին չինացիները այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց երկրի պատմությանը: Թվարկեք միջնադարյան Չինաստանում կատարված գյուտերը:

Այն, որ մենք հիմա գիտենք նրանց գյուտերի մասին, և օգտագործում ենք դրանք, դա գրի առնելու շնորհիվ է։ Պատմությունը դա իրենց անցած ճանապարհն է, և հենց իրենք էլ բացատրել են, թե ինչու են կարևորում անցյալը, ասելով՝ <<Մի՛ մոռացիր անցյալը․ դա ապագայի ուսուցիչն է>>։

Չինացիները հայտնի են իրենց գյուտերով։ Դրանցից են՝ թուղթը, լուցկին, տպագրությունը, ճենապակին, վառոդը, կողմնացույցը, թնդանոթը, լրագիրը և այլն։

  • Որտե՞ղ է գտնվում Ճապոնիան: Ե՞րբ էր այստեղ ստեղծվել առաջին պետությունները:

Ճապոնիան գտնվում է Ասիայի հյուսիսում։ Այնտեղ առաջին պետությունները ստեղծվել են IV-VI դարերում։

  • Ինչպե՞ս Ճապոնիան խուսափեց մոնղոլական նվաճումից:

Ճապոնյան մոնղոլական զորքերի վրա ուժեղ թայֆուն ուղարկեց, որը խորտակեց մոնղոլական նավատորմը։ Հենց այս էլ համարում էին կամիկաձե՝ աստվածային քամի։

  • Փորձեք պարզաբանել սյոգունության դերը ճապոնական կայսրությունում:

Սյոգունությունը աստվածային քամու դեպքերից և 1603 թվականի Տոկուգավանի սյոգուն դառնալուց հետո դարձավ ժառանգական։

  • Ի՞նչ առանձնահատկություններ ուներ միջնադարի ճապոնական մշակույթը:

Ճապոնացիները Չինացիներից վերցրեցին իրանց այբուբենը, ու բայցի այդ ստեղծեցին հիրագանա կոչվող գաղափարագրերը։ Զարգացավ արվեստը, թատրոնը։ Նրանց առանձնահատկություններից էր Կաբուկի կոչվող թատրոնը, որտեղ ցուցադրվում էր պար, երաժշտություն, դիմախաղ և այլն։

Սյոգունների ժամանակ դպրոցներ բացվեցին բոլոր դասերի համար, ինչպես Չինաստանում։ Դա նպաստեց գրագետ հասարակություն ունենալուն, գիտության ու մշակույթի զարգացմանը։