Архив за месяц: Март 2022

Դասարանական աշխատանք 31.03.2022/Նախադասության գլխավոր անդամներ /

300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

            Ո՞վ ի՞նչ արեց:

            Արթուրը  գիրք  ընթերցեց:
            Ի՞նչը ի՞նչ եղավ:

            Ծաղկամանը  կոտրվեց:
            Ովքե՞ր ի՞նչեն անում:

            Երեխաները  փախչում  են  դասից:
            Ինչե՞րը ի՞նչ են լինում:

            Նյարդերը  քայքայվում  են:
            Ո՞վ ո՞վ է:

            Մարդ  մարդ  է:
            Ի՞նչը ինչպիսի՞ն է:

            Առյուծը  գեղեցիկ  է:

301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ո՞ւմ է վերագրվում ընդգծված հատկանիշը (վերագրել – վրան դնել, ավելացնել, տալ, ընծայել):

            Մայրիկը նորից մտախոհ նստեց:
            Մարտինը բոլորից արագ է վազում:
            Կատրինը խիստ ուսուցիչ է:
            Կատուն իմ մոտ ընկերն է:
            Մարին կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:

            Օրինակ՝
Երկինքն անծայրածիր է: — Երկինքն ինչպիսի՞ն է:
Այգում վարդ բացվեց: — Վարդը ի՞նչ եղավ:
Դու իսկական երեխա ես: — Դու ո՞վ ես:

            Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր: — Ճանապարհորդը  ինչպիսի՞ն  էր:
            Մեր տունը արևոտ է: — Տունը  ինչպիսի՞ն է:
            Առավոտյան թռչնակը նորից երգեց: — Թռչնակը  ի՞նչ  արեց:
            Երեխաների սենյակն ընդարձակ էր: — Սենյակն  ինչպիսի՞նն  է:
            Վարագույրի հետևում թաքնվածը ես էի: — Ո՞վ  էր  թաքնվածը:
            Հեռուներից եկած առաջին արագիլը սա է: — Ի՞նչ  է  սա:

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված բառերը։

Սովդաքար-առևտրական
Ռոճիկ-աշխատավարձ
Մերձիմահ-մահամերձ
Վրդովվել-խռովվել
Փեշակ-արհեստ
Ծխատեր-եկեղեցական ծուխ ունեցող
Համքար-արհեստակիցների միության՝ խմբավորման անդամ
Գործակատար-խանութի  գործը  կատարող, վաճառող

Վաղ-շուտ

Վախճանվել-մահանալ

Հոգոցի  վրա-մարդիք  գալիս  են  ձայնի ելևէջներով

Գանգատ-բողոք

Երբ ինչ-որ մեկը վատ արարք է կատարում…

Մեր զարմանահրաշ և բազմազգ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ: Ավանդույթը, որի մասին հիմա կպատմենք՝ գրավում է իր իմաստությամբ և դրական վարվելակերպով…

Գոյություն ունի աֆրիկական մի ցեղ, որում մարդիկ հետևում են այս ավանդույթին.

Երբ ցեղից որևէ  մեկը վատ արարք է կատարում, նրան բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան:

Նրանք համարում են, որ յուրաքանչյուր մարդ լավն ու բարի է լույս աշխարհ գալիս: Յուրաքանչյուրը սիրո, երջանկության, խաղաղության և անվտանգության է ձգտում, բայց այս արժեքների ետևից վազելով՝ մարդիկ երբեմն սխալվում են: Ցեղը այդ ամենում ազդանշան է տեսնում՝ օգնության կանչ: Նրանք միավորում են իրենց ուժերը, որպեսզի ոգևորեն ընկածին, վերականգնեն նրան և բերեն իրական էության՝ հիշեցնելով թե ով է նա իրականում:

Հարցեր և առաջադրանք

Հարգելի սովորող, առաջադրված հարցերին կարող ես պատասխանել գրավոր կամ բանավոր. ինչպես կնախընտրես: Պատասխաններդ ձևակերպիր հնարավորինս կոնկրետ ու պատճառաբանված: Գրավոր պատասխանները հրապարկի’ր քո բլոգում, իսկ բանավոր պատումդ այնպես մշակիր ու ձևակերպիր, որ արդյունքում ռադիոնյութ ստեղծվի: Ի դեպ, կարող ես առաջադրաված հարցերը ուղղել նաև ծանոթ-անծանոթների, ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ: Հուսով եմ` հետաքրքիր և օգտակար աշխատանք է:

  • Ի՞նչ էին անում ցեղակիցները «ընկածին» ոգևորելու համար. ինչո՞ւ:

Նրանք միավորում են իրենց ուժերը, որպեսզի ոգևորեն ընկածին, վերականգնեն նրան և բերեն իրական էության՝ հիշեցնելով թե ով է նա իրականում:

  • Ընդգծի’ր տեքստի ամենակարևոր նախադասությունը:

Երբ ցեղից որևէ  մեկը վատ արարք է կատարում, նրան բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան:

  • Վերլուծի’ր աֆրիկյան ցեղի այս արարքը ու ձևակերպիր քո վերաբերմունքը:

Ես  երբեք  չէի  պատկերացնի, որ  21-րդ  դարում  հնարավոր  է  առանց  պատժի  ներել  վատ  արարքը, ավելին, շներհակալություն  հայտնել  նախկինում  գործած  լավերի  համար: Շատ  հետաքրքիր  մոտեցում  է, և  իմ  կարծիքով  ճիշտ  է: Ինչպես  ասում  են, ամեն  մարդ  էլ  սխալվելու  իրավունք  ունի:

Պատժելով  դու  մարդուն  տանում  ես  դեպի  վրեժի, չարացնում  ես, իսկ  ներելով  փոխում  ես   նրան:

  • Ինչո՞ւ են մարդիկ սխալվում: Քո ձևակերպմամբ ի՞նչ է սխալը:

Չես  կարող  ասել  ինչու  ես  սխալվում: Նույնիսկ  այն  մարդիք, ովքեր  սխալվում  են  չեն  հասկանում  ինչու: Չեմ  կարող  ասել, թե  ինչ  է  սխալը:

  • Ինքդ ինչպե՞ս ես վարվում քո կարծիքով վատ արարք կատարած մարդու հետ: 

Նայած  թե  ինչ  է  արել, զգուշացրել  եմ  թե  չո: Մինչև  դա  եթե  երկու  անգամ  զգուշացրած  եմ լինում  ջղայնանում  եմ, բայց  երբ եղբայրս գալիս  է  իմ  սենյակ  և  իրերս  տանում, միանգամից  ջղայնանում  եմ:

  • Երբ վատ արարք ես կատարում,  շրջապատդ, համադասարանցիներդ ինչպե՞ս են արձագանքում: 

Մայրիկս, հայրիկս  զգուշացնում  է, նոր  ջղայնանում, տատիկս, պապիկս  նույնպես: Իսկ  համադասարանցիների  հետ  չեմ  վիճում:

  • Կարո՞ղ ես քեզ հետ պատահած նմանատիպ մի իրավիճակ ներկայացնել:

Ես  սովորական  հարցեր տատիկիս  եմ  ասում  և  մայրիկս  մի  անգամ   ասաց, արի  ինձ  ասա: Մեկ  անգամ  է  մոռացա  և  գնացի  տատիկի  մոտ: Մայրիկս  ջղայացավ:

Մաթեմատիկա 30.03.2022

Սիրելի սովորողներ, «Գարնանամուտ» նախագծի շրջանակներում, կազմեք   գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։  

Իմ գարնանային խաչբառը/Գարնանամուտ նախագիծ/

Իմ կազմած գարնանային խնդիրները/Գարնանամուտ նախագիծ/

Իմ կազմած գարնանային խնդիրները/Գարնանամուտ նախագիծ/

  • Արամը  տատիկին  մարտի  8-ի  արթիվ  որոշեց  նվիրել  տարբեր  գույնի  վարդեր:Նա  խանութում  նկատեց  45 կարմիր, 15  դեղին  և  20  սպիտակ վարդեր: Եթե  յուրաքանչյուր  վարդ  արժե  300  դրամ, Արամը  ամենաշատը  քանի  վարդ  կարող  է  գնել, եթե  նա  ունի 7000 դրամ:  
  • Գարնանային տոներին ընդառաջ Սամվելը Աննային նվիրեց կոնֆետների մի տուփ, որի մեջ կար 40 կոնֆետ: Աննան կերավ տուփում եղած կոնֆետների 2/4 մասը: Տուփում քանի՞ կոնֆետ մնաց:
  • Արմենի տան բակում կար 100 հատ ծաղիկ։ Արամը քաղեց եղած ծաղիկների 2/4 մասը, որպեսզի նվիրի իր մայրիկին, իսկ նրա եղբայրը քաղեց մնացածի 1/2՝ տատիկի համար։ Քանի՞ ծաղիկ մնաց բակում։
  • Ծաղկի խանութում 45 ծաղկեփնջի 2/9 մասը կակաչներ էին, 1/5 մասը՝ պիոններ, իսկ մնացածը՝ վարդեր։ Քանի՞ վարդե ծաղկեփունջ կար խանութում:

Մայրենի 30.03.2022

326. Նախադասության ընդգծված բառի հետ ո՞ր բառերը դուրս կգան (ընդգծի՛ր կամ արտագրի՛ր):

            Մագնիսն ազդո՞ւմ է բույսերի և կենդանիների կյանքի վրա:
            Գիտական դժվարին ուղուն նա դպրոցից էր պատրաստվել:
            Շները մարդկային քթին բոլորովին անհասանելի հարյուր հազարավոր հոտեր են տարբերում:
            Մեդուզան լսում է մեր ականջի համար անմատչելի հնչյունները:
            Աշխարհի գիտնականները երկրի ընդերքի գաղտնիքներն ուսումնասիրելու նախագիծ են մշակել:
            Արդեն հաղթահարել են ճանապարհի առաջին, ամենադժվարին մասը:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:

Մենք  միշտ  փորձել  ենք  ոտքի  կանգնել  կանգնել:
            Աղջիկները կպատմեն:

Մեր  դասարանի  աղջիկները  կպատմեն  դասից  փախչելու  մասին:
            Մեծերը կլսեն:

Նույնիսկ  մեռած  մեծերը  կլսեն այն  բառերը  այն  մեղեդիները, որոնք  նրանք  թողել  են:
            Կընտրեք:

Հայրը  աղջիկների  հետ  գնում  է  խանութ, և  ձղայնանալով  ասում․ վերջապես  կնտրեք:
            Ճամփորդը վերադարձավ:

Ճամփորդը  վերադարձավ  հոգնած, տանջված  և  տխուր, քանի  որ  ինչի  համար  նա  գնացել  էր, չգտացվեց:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

  • Մի մարդ իր  խանութում մեղր էր ծախում:
  • Փաթեթում փորագրված գավազան էր:           
  • Կանգնած ծառը կորացել էր
  • Բեռնատարները մեկուկես ժամ շուտ եկան:

  • Նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ:

  • Ծառի գագաթը բարձրացած որսորդը պարաններով մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին:

  • Հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք:

Մաթեմատիկա 29.03.2022

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

1]1+2=3

2]33։3=11

  • Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։

1]4+1=5  [մաս]

2]25։5=5

3]25-5=20 [դեղին]

  • Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար     ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։

1]1+5=6

2]3000։6=500 [քույրիկ]

3]3000-500=2500 [Աննա]

  • Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։

1]2400-400=2000

2]2000։2=1000

3]1000+400=1400

  • Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

1]8+6=14

2]14+1=15

  • Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։

1]6+5=11

2]11+1=12

  • Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։

1]6+1=7

  • Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար  մարգագետենում։

1]1800։9=200

               2]2×200=400

  • Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։

1]3×5=15

2]15+5=20

3]20։2=10

Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

1]10+30=40

2]40։2=20