Архив рубрики: Ֆիզիկա 7

Գազի ճնշումը

Թեման՝․Գազի ճնշում

Լաբորատորիայում․Գազի ճնշումը հաստատող փորձեր

Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ 106-ից, մինչև էջ  109-ը:

1. Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

2.Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

3. Բացատրել գազում ճնշումը  ինչպե՞ս է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների փոփոխությունից կախված:

Ճնշում։ Խնդիրների լուծում

Է․Ղազարյանի դասագրքից էջ 177 -ից,խնդիրներ՝ 134-ից սկսած,ինչքան կարող եք։

Խնդիր 134
S = 0,035 մ² p = F/S = 735 Ն/0,035 մ² = 21.000 Պա

g=9,8=10Ն/կգ F=mg=75կգ · 9,8Ն/կգ =735Ն

m=75կգ
p – ?

F-?

Խնդիր 135

S = 1,4 մ² p = F/S = 49.000 Ն/1,4 մ² = 35 Պա

g=9,8=10Ն/կգ F=mg=5000կգ · 9,8Ն/կգ =49.000Ն

m=5տ=5000կգ
p – ?

F-?

Խնդիր 136

m = 75 կգ
l = 1,75 մ
b = 10 սմ, 0,1մ
p – ?
F = mg = 75 կգ · 9,8 Ն/կգ = 735 Ն
S = 1,75 մ · 0,1 մ = 0,175 մ²
p = F/S = 735 Ն/0,175 մ² = 4200 Պա

Խնդիր 138

S = 1մմ²= 0,01սմ²=0,0001մ² p = F/S = 70 Ն/0,0001մ² = 700.000 Պա

F=70Ն

p-?

Խնդիր 135-ում պատասխանը 35 Պա է, հետևաբար այս խնդիր պատասխանը մեծ է 20.000 անգամ։

Խնդիր 139

Որոշ գործիքների ծայրերը սրում են, քանի որ այդպես փոքր ուժ գործադրելով կստանան մեծ արդյունք։ Բնության մեջ կան քարերի տեսակներ, որոնցով պատրաստել են նիզակներ/սատանի եղունգ կամ լավայի քար/։

Ֆիզիկայից գիտելիքների ստուգման առաջադրանքներ

ճնշում
ճնշման միավորները
ճնշումը բնության մեջ և տեխնիկայում
Գազի ճնշումը

    Տարբերակ 1

    I.Մարմնի վրա ազդող ուժի արդյունքը կախված է ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը:

    Պատ՝․ 2:

    II.Ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին:

    Պատ՝․ 2:

    III.Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքանաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպեսզի ճնշումը փոքրացնեն, քանի որ որքան մեծ է հենման մակերեսը, այնքան փոքր է ճնշումը։

    Պատ՝․ 2:

    IV.Չորսուն կառաջացնի մեծ ճնշում առաջին դեպքում։

    Պատ՝․ 1:

    V.p = 40000 Պա S = F/p = 54000 Ն/40000 Պա = 1,35 մ²
    F = 54 կՆ = 54000 Ն
    S – ?

    Պատ՝. 2:

    Տարբերակ 2

    I.F = 60000 Ն p = F/S = 60000 Ն/1,5 մ² = 40000 Պա
    S = 1,5 մ²
    p – ?

    Պատ՝․ 4:

    II.Գազի ճշնումը շշի յուրաքանչյուր հատվածում նույնն է։

    Պատ՝․ 1:

    III.Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի մեծանա ճնշումը, քանի որ ինչքան փոքր է հենման մակերեսը, այնքան մեծ է ճնշումը։

    Պատ՝․ 3:

    IV.Ճնշումը մեծ է երկրորդ պատկերում։

    Պատ՝․ 2:

    V.m = 480 կգ
    l = 1,2 մ
    b = 0,8 մ
    p – ?
    F = mg = 480 կգ · 9,8 Ն/կգ ժ = 4704 Ն
    S = 1,2 մ · 0,8 մ = 0,96 մ²
    p = F/S = 4704 Ն/0,96 մ² = 4900 Պա ≈ 5000 Պա

    Պատ՝․ 5:

    Տարբերակ 3

    I.Ճնշումը չափում են 1 Պա, 1 հՊա, 1 կՊա միավորներով:

    Պատ՝․ 2:

    II.Բանաձևերում ճնշումը նշանակում են p տառով, ուժը F ով, մակերեսը՝ S ով։

    Պատ՝․ 3:

    III.Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի փոքրանա ճնշումը, քանի որ ինչքան մեծ է մակերեսը, այնքան փոքր է ճնշումը։

    Պատ՝․ 2:

    IV.Չորսուն կգործադրի ամենափոքր ճնշումը երրորդ դեպքում:

    Պատ՝․ 3:

    V. p = 80 Պա F = pS = 80 Պա · 60 մ² = 4800 Ն
    S = 60 մ²
    F – ?

    Պատ՝․ 4:

    Տարբերակ 4

    I.F = 14000 Ն p = F/S = 14000 Ն/2 մ² = 7000 Պա
    S = 2 մ²
    p – ?

    Պատ՝․ 1:

    II.Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է 1 Ն ուժը 1 մ² վրա:

    Պատ՝․1:

    III.Եթե մարդու ոտքերի տակ ջրամբարի սառույցը կոտրվում է, ապա
    մոտենալ չի կարելի: Նրան փրկելու համար պետք է նետել տախտակ կամ
    երկար ձող: Հենվելով դրանց վրա’ նա կարող է դուրս գալ ջրից և անցնել
    սառույցի վրայով: Տախտակին կամ ձողին հենվելը թույլ է տալիս փոքրացնել
    ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը մեծանում է իսկ ճնշումը փոքրանում։

    Պատ՝․ 5:

    IV.Մարմինը կառաջացնի նվազագույն ճնշում երրորդ դեպքում:

    Պատ՝․ 3:

    V.F = 0,96 կՆ = 960 Ն p = F/S = 960 Ն/0,2 մ² = 4800 Պա
    S = 0,2 մ²
    p – ?

    Պատ՝․ 4:

    Ճնշման ուժ և ճնշում

    Գործնական աշխատանք․

    Կատարել  և ավարտել <<Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը>> լաբորատոր աշխատանքը,հղումը ուղարկել ինձ։

    Թեման․Ճնշման ուժ և ճնշում

    Դասարանում քննարկվող հարցեր․

    1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

    Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

    2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

    Ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին։

    Ճնշում=ճնշման ուժ/հպման մակերևույթի մակերես

    3.Որո՞նք են ճնշման միավորները։

    Ճնշման միավոր է համարվում այն ճնշումը, որն ստեղծվում է 1մ2 մակերեսով մակերևույթի տեղամասի վրա 1 Ն ճնշման ուժի ազդելիս։ Այդ միավորը, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի, կոչվում է պասկալ/Պա/։

    1Պա=1Ն/մ2

    Տանը կատարել ․Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ 51-ից 54 խնդիրները։

    Է․Ղազարյանի դասագրքից էջ 104 -ի 6-րդ առաջադրանքը՝տեսանյութ պատրաստել,դնել բլոգներում,հղումը ուղարկել ինձ։

    Լրացուցիչ առաջադրանք․ Է․Ղազարյանի դասագրքից էջ 177 -ից,խնդիրներ՝134-ից սկսած,ինչքան կարող եք։

    Լաբ․ աշխ․ Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրում

    Աշխատանքի նպատակը․ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։

    Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

    Աշխատանքի ընթացքը․

    Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։ Այս կանոնը կարելի է արտահայտել բանաձևով՝ F1/F2=l2/l1, որտեղ F1-ը և F2-ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են, l2-ը և l1-ը՝ այդ ուժերի բազուկները։

    Լծակի ծայրերի մանեկների միջոցով հավասարակշռեցի լծակը հորիզոնական դիրքում։ Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց։ Փորձի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտա այն տեղերը,որտեղից կախելով մեկ ծանրոց,երկու ծանրոց,երեք ծանրոց ձախ կողմի երկու ծանրոցի առկայությամբ լծակը կլինի հավասարակշռության մեջ։ Չափեցի այդ տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները։ Համալրելով,որ յուրաքանչյուր կախոց 0,45 Ն է,լրացրեցի աղյուսակը։

    Եզրակացություն․

    Ինչպես համոզվեցինք փորձի արդյունում, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին, ապա նրանք հավասարակշռվում են։ Աղյուսակում ներկայացված են ուժերի և բազուկների հարաբերությունը, որոնք հավասար են։ Հետևաբար երեք փորձերի արդյունքում էլ լծակները հավասարակշռեցինք։

    Ֆիզիկա/լծակ/

    8․04-12․04

    Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

    Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև 117 և Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ 81-ից մինչև էջ 85 խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։

    Դասարանում քննարկվող հարցեր․

    1.Որո՞նք են պարզ մեխանիզմները։

    Այն մեծանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ Պարզ մեխանիզմներ են՝ լծակները, ճախարակները, թեք հարթությունները, ոլորանները, պտուտակներն և այն։

    2.Ի՞նչ է լծակը:

    Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է։ Սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը։

    3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ։

    Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

    4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

    Հենարանի վրա գցված պարանի շփումը դժվարացնում է բեռը բարձրացնելը։ Դրա համար օգտագործում են շրջանագծով փորակ ունեցող փոքրիկ անիվ, որը պտտվում է գոտեկապի մեջ ամրացված առանցի շուրջը և կոչվում է ճախարակ։

    5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

    Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

    6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

    Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

    7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

    Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոփոխելու համար:

    8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

    Շարժական ճախարակը օգտագործվում է ուժի մոդուլը փոփոխելու համար, դրա օգնությամբ ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

    9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

    Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում ենք բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է։ Երեք անշարժ ճախարակ և երեք շարժական ճախարակներով բազմաճախարակը տալիս է վեցապատիկ շահում ուժի մեջ։

    10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

    սֆ.PNG

    11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար։

    Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք։

    12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված։

    Լրիվ աշխատանքը դա այն աշխատանքն է, որ մենք ծախսել ենք և՛ բեռը բարձրացնելու համար, և՛ շփումները հաղթահարելու համար։

    13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից։

    Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, հետևաբար, օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից։

    14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

    Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

    15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>։

    Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

    16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից։

    Ոչ, հնարավոր չէ։ Քանի որ A օգ-ը միշտ փոքր է A լր-ից, ապա ՕԳԳ-ն միշտ փոքր է 1-ից (կամ 100 %-ից)։

    Ֆիզիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքներ

    Հզորություն, հզորության միավորներ

    <<Գ․Մխիթարյանի գիտելիքներսի ստուգման առաջադրանքներ մաս I>> էջ 85-88

    Տարբերակ 1

    I.A=400Ջ N=A/t=400Ջ/5վ=80Վտ

    t=5վ

    N=?

    Պատ՝․ 1:

    II. N=50Վտ A=Nt=50Վտ x 20վ=1000Ջ

    t=20վ

    A=?

    Պատ՝․ 2:

    III.N=32,5 ՄՎտ 32,5 x 1000000 Վտ=32 500 000 Վ= 32 500կՎտ

    N(կՎտ)=?

    1 ՄՎտ=1000000 Վտ

    Պատ՝․ 2:

    IV.

    V.

    Տարբերակ 2

    I.A=2000Ջ t=A/N=2000Ջ/500Վտ=4վ

    N=500Վտ

    t=?

    Պատ՝․ 1:

    II.t=40վ N=A/t=2 000 Ջ/40վ=500 Վտ

    A=2 000 Ջ

    N=?

    Պատ՝․ 3:

    III. N=5 ՄՎտ 5 x 1000000 Վտ=5 000 000 Վ

    N(Վտ)=?

    1 ՄՎտ=1000000 Վտ

    Պատ՝․ 2:

    IV.

    V.

    Տարբերակ 3

    I. N=600Վտ A=Nt=600Վտ x 30վ=18000Ջ

    t=30վ

    A=?

    Պատ՝․ 2:

    II.N=250Վտ t=A/N=2000Ջ/250Վտ=8վ

    A=2000Ջ

    t=?

    Պատ՝․ 1:

    III.N=10 կՎտ 10 x 1000 Վտ=10 000 Վտ

    N(Վտ)=?

    1 կՎտ=1000 Վտ

    Պատ՝․ 3:

    IV.

    V.

    Տարբերակ 4

    I. Հզորությունը մեծություն է, որը բնութագրում է ժամանակը, որի ընթացքում կատարվում է աշխատանքը:

    Պատ՝․ 1:

    II. Հզորությունը թվապես հավասար է այն աշխատանքին, որը կատարվել է մեկ վարկյանում։

    Պատ՝․ 1:

    III.N=22 կՎտ 22 x 1000 Վտ=22 000 Վտ

    N(Վտ)=?

    1 կՎտ=1000 Վտ

    Պատ՝․ 4:

    IV.N=5կՎտ=5000Վտ A=Nt=5000Վտ x 600վ=3 000 000Ջ=3000 կՋ

    t=10ր=600վ

    A=?

    Պատ՝․ 2:

    V.

    Զատկային ծես նախագիծ

    Տրված են հետևյալ առաջադրանքները․

    1.Եփած,մաքրած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ:Մեկնաբանել ՝ինչու դա տեղի ունեցավ :

    Նկարագրությունը՝ ստորև․

    Ձուն անցնում է ապակե շշի մեջ, քանի որ նրան ներքևից ձգում է ծանրության ուժը, ու բայց դա ձուն շփվում է ապակու հետ և սղվում դեպի ներս։

    2. Չեփած(հում) ձվի միջոցով արված աղաջուր: Մեկնաբանել՝ինչու ձուն բարձրացավ ջրի մակերևույթ:

    Մեկնաբանությունն ու փորձը՝ տեսանյութում։

    Որոշել այդ աղաջրի խտությունը և ձեր ծորակից հոսող ջրի խտությունը : Համեմատել այդ խտությունները իրար հետ,և արա եզրակացություն:

    p=m/v

    m=69գ p=m/v=69գ/100սմ3=0.69գ/սմ3

    v=100սմ3

    p-?

    m=75գ p=m/v=75գ/100սմ3=0.75գ/սմ3

    v=100սմ3

    p-?

    Սկզբում ես չափեցի ջրի խտությունը, իսկ հետո աղաջրինը։ Չափումներից երևում է, որ աղաջրի խտությունը ավելի մեծ է, քանի որ՝ 0.69գ/սմ3<0.75գ/սմ3։ Նրանց միջև տարբերությունը կազմում է աղի զանգվածը։ Բացի այդ, ես գիտեմ որ․

    ρջուր— 1գ/սմ3

    ρաղ— 2,165գ/սմ3

    Այստեղից երևում է, որ մեր տան ծորակի ջրի խտությունը չի համապատասխանում ջրի միջին խտությանը։

    3.Որոշել ձվի միջին խտությունը։

    Ըստ որոշ աղբյուրների, սովորական հավկիթի միջին խտությունը կազմում է 1,2գ/սմ3։

    ρձու— 1,2գ/սմ3

    Ֆիզիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքներ

    Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ 174 -ի խնդիրներ 107-ից մինչև 117

    Խնդիր 107

    1Ջ=1մ • 1ն

    N=20Ն A=Nt=20Ն • 5մ=100Ջ

    t=5մ

    A=?

    Խնդիր 108

    A=32Ջ s=A/f=32Ջ/8Ն=4մ

    f=8Ն

    s-?

    Խնդիր 109

    F = mg F = 10 կգ · 9,8 Ն/կգ = 98 Ն
    m = 10 կգ
    g = 9,8 Ն/կգ
    __
    F = ?

    A = Fs = 98 Ն · 5 մ = 490 Ջ ≈ 500 Ջ
    F = 98 Ն
    s = 5 մ
    A = ?

    Խնդիր 110

    v=0, 25մ3   m=pv=2000կգ/մ3 • 0, 25մ3=500կգ=5000Ն

    p=2000կգ/մ3  A=Fs=5000Ն • 6մ=30.000Ջ

    g=9,8Ն/կգ

    s=6մ

    m-?

    A-?

    Խնդիր 111

    Խնդիր 112

    F=600Ն s=A/f=36000Ջ/600Ն=60մ

    A=36000Ջ

    s=?

    Խնդիր 116

    Հզորություն է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։

    Հզորություն=աշխատանք/ժամանակամիջոց