Архив рубрики: Հայոց լեզու 7

Օխտը ախպոր մին քուրը, փոխաբերություն գրական հայերենի

Պատմվածքը հայ ժողովրդական հեքիաթներ, հատոր 7-րդ, Երևան,1979 ժողովածուից է։

Յոթը եղբայր են լինում և մի քույր։ Մի օր այդ աղջիկը տանից դուրս է գալիս, մի վիշապ է գալիս և ասում․

—Դու պետք է գնաս այս-ինչ տեղը, տան մեջ մի մեռած մարդ կա։ Պետք է նրան ուտելիք տաս, թեյ պատրաստես և օգնես կենցաղային հարցերում։

Աղջիկը գնում է, ու այդ խոսքերը փոխանցում հորը։ Հայրը ասում է․

—Որ վիշապի ես պատահում, ինչ-որ բան է ասում, ասա՝ գործ չունե՞ս, գնա դարդերիդ։ Քանի անգամ վիշապը հանդիպում է աղջկան, նույն բանն է կրկնում։ Նա չի խոսում։ Վիշապը նրանից չի հրաժարվում և միշտ նույնն է ասում։

Մի օր աղջիկը ասում է․

—Գնամ տեսնեմ այդ ի՞նչ տեղ է, որ վիշապը անընդհատ կրկնում է։ Աղջիկը որոշում է և գնում վիշապի ասած վայրը։ Հասնում է մի պալատի մոտ։ Տեսնում է յոթ սենյակ, մի սենյակում էլ մահացած մարդ։ Մտնում է ուրիշ սենյակ, տեսնում է մահած երեխա է ընկած։ Աղջիկը ամեն օր էս մարդուն ուտելիք է տալիս, տները մաքրում և օգնում ուրիշ տնային հարցերում։ Մի օր նա գալիս ասում է․

—Ես գնում եմ քաղաք, ո՞վ ի՞նչ է ուզում այնտեղից։ Այդ կենդանացած մարդը ասում է․

—Ինձ մի դանակ բերես։ Իսկ տղան ասում է․

—Ինձ էլ մի թութակ բեր։ Վեր է կենում ու գնում քաղաք, հա՛մ դանակն է բերում, հա՛մ թութակը։ Մարդը վերցնում է դանակը, որ իրեն սպանի։

—Ես քեզ վերակենդանացրի, որ դու քեզ սպանե՞ս։ Ասում է, ու չի թողնում որ իրեն սպանի։

—Գնանք իմ ծնողների մոտ, էնտեղ ապրենք։

—Իմ տեղն այստեղ է, որ ես այստեղից գնամ, էլ ողջ չեմ մնա։

—Չես մահանա, վեր կա՛ց, գնանք։ Այդտեղից դուրս են գալիս ու գնում։ Հասնում են մյուս աշխարհ և այդ մարդը մահանում է։ Աղջիկը լացում է, և ետ գնում պալատ։ Պալատում տղայի մայրը աղջկան ամուսնացնում է։ Նա տղային լքում է և գնում իր ծնողների տուն։ Գալիս է տեսնում հայրը և մայրը անտրամադիր փռված, ընկած են։ Տանեցիներին հարցնում է, թե ինչո՞ւ են անտրամադիր։

—Շատ տարիներ առաջ մի աղջիկ կրկին վիշապի էր հանդիպել։ Վիշապը աղջկան ասել էր, որ այնտեղ մի մեռած մարդ կա, որին նա պետք է խնամի։ Աղջիկը գնացել էր և չէր վերադարձել։ Մենք էլ նրա դարդից, կարոտից հալվել ենք մաշվել։

Աղջիկը պատասախանում է․

—Ես ձեր աղջիկն եմ։ Տանեցիները չեն հավատում։ Նա գլխի նշանը ցույց է տալիս, և տանեցիները հավատում են։ Տղայի մոր դրած նշանը հետ է տալիս, ու գնում ծնողների տուն, նրանց հետ ապրելու։

Բայի սեռը

  1. 1.Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
    ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
    բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվել, լքվել, թեքվել, գգվել
    գ) հարմարվել, համարվել, սիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
    դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել
  2. ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
    զ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խելագարվել, փառաբանվել
    է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
    ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
    թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
    ժ) հակառակվել, կործանվել, ուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել 

2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
բ) երևալ, որսալ, երերալփութալ, գիտենալ, ուրանալ
գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգելվարարել
ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվելօրորվել, ողողվել, թոթովել
է) սովել, գովել, ժողովելծարավելմլավել, նզովել 

3.Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել 

5.Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ) տրտնջալ, կարդալմրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ) հասնել, ոստնելգտնել, լինել, մեկնել, անել
դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալ, մոռանալ
ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
զ) կամենալ, վախենալ, ունենալուզենալ, պարծենալ, մոտենալ
է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել 

6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.

ա) Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք հանգիստ ձեր գործը շարունակել։
բ) Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ) Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և չեմ կարողանում նույնիսկ լվացվել։
դ) Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայ- թաքես:
ե) Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում հետս հանդիպել։
զ) Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

է) Մեր դասարանի ավագի հետ այսօր նորից (վիճվել, վիճել) եմ:

Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը։

8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Ձևաբայեր

Անկատար ձևաբայ- ում-երգում, խաղում

Վաղակատար ձևաբայ-ել- երգել, խաղացել

Ապակատար ձևաբայ-/ել/ու, /ալ/ ու- երգելու, խաղալու

Ժխտական ձևաբայ- ի,ա -/չի/, երգի, խաղա

  1. Կազմել հետևյալ բայերի անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական ձևաբայերը՝ աշխատել, կարդալ, մեռնել, հանգչել, վախենալ, զարմանալ, զարմացնել, մոտեցնել, փախցնել, կտրտել, հուզվել:

աշխատել, աշխատելու եմ, աշխատում եմ, չեմ աշխատի

կարդացել եմ, կարդալու եմ, կարդում եմ, չեմ կարդա

մեռնել, մեռնելու եմ, մեռնում եմ, չեմ մեռնի

հանգչել, հանգչելու եմ, հանգչում եմ, չեմ հանգչի

վախեցել եմ, վախենալու եմ, վախենում եմ, չեմ վախենա

զարմացել եմ, զարմանալու եմ, զարմանում եմ, չեմ զարմանա

զարմացնում եմ, զարմացնելու եմ, զարմացրել եմ, չեմ զարմացնի

մոտեցնել-մոտեցնելու եմ, մոտեցնում եմ, չեմ մոտեցնի

փախցնել-փախցնելու եմ, փախցնում եմ, չեմ փախցնի

կտրտել-կտրտելու եմ, կտրտում եմ, չեմ կտրտի

հուզվել-հուզվելու եմ, հուզվում եմ, չեմ հուզվի

  1. Կազմածդ ձևաբայերը խոնարհել սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, վաղակատար ներկա , վաղակատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ ժամանակային ձևերով: Օրինակ՝ ուզում/ խաղում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. ուզում էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ: Ուզել / խաղացել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. խաղացել էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ: Ուզելու / խաղալու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. ուզելու / խաղալու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ:

Օժանդակ բայեր՝․

Ներկա ժամանակ․ Անցյալ ժամանակ․

I դեմք-եմ, ենք էի, էինք

II դեմք-ես, եք էիր, էիք

III դեմք-է, են էր, էին

/ երգում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. /երգում/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ

/երգել եմ/, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. /երգել /էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ

/երգելու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. /երգելու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ

/ աշխատում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. /աշխատում/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ

/աշխատել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. /աշխատել /էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ

/աշխատելու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. /աշխատելու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ

/կտրտում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. /կտրտում/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ

/կտրտել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. /կտրտել /էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ

/կտրտելու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. /կտրտելու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ

/մոտեցնում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. /մոտեցնում/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ

/մոտեցնել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. /մոտեցնել /էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ

/մոտեցնելու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. /մոտեցնելու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ

/փախցնում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. /փախցնում/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ

/փախցնել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. /փախցնել/էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ

/փախցնելու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. /փախցնելու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ

Հայոց լեզու 15.04.2024

1․ Ստուգել և քննարկել հետևյալ աշխատանքը։

2․ Կազմել հետևյալ բայերի անկատար ներկա և անկատար անցյալ ժամանակաձևերը՝ սիրել, երգել, խաղալ, կարդալ, հանգչել, դիպչել, կորչել, գտնել, ընկնել, վախենալ, վերադառնալ, սարսափեցնել, եռացնել, ուտեցնել, թռցնել։

Օրինակ՝ սիրում եմ, սիրում ես, սիրում է- սիրում ենք, սիրում եք, սիրում են- անկատար ներկա

սիրում էի, սիրում էիր, սիրում էր- սիրում էինք, սիրում էիք, սիրում էին- անկատար անցյալ

երգում եմ, երգում ես, երգում է-երգում ենք, երգում եք, երգում են-անկատար ներկա

երգում էի, երգում էիր, երգում էր-երգում էինք, երգում էիք, երգում էին-անկատար անցյալ

խաղում եմ, խաղում ես, խաղում է-խաղում ենք, խաղում եք, խաղում են-անկատար ներկա

խաղում էի, խաղում էիր, խաղում էր-խաղում էինք, խաղում էիք, խաղում էին-անկատար անցյալ

կարդում եմ, կարդում ես, կարդում է-կարդում ենք, կարդում եք, կարդում են-անկատար ներկա

կարդում էի, կարդում էիր, կարդում էր-կարդում էինք, կարդում էիք, կարդում էին-անկատար անցյալ

հանգչում եմ, հանգչում ես, հանգչում է-հանգչում ենք, հանգչում եք, հանգչում են-անկատար ներկա

հանգչում էի, հանգչում էիր, հանգչում էր-հանգչում էինք, հանգչում էիք, հանգչում էին-անկատար անցյալ

դիպչում եմ, դիպչում ես, դիպչում է- դիպչում ենք, դիպչում եք, դիպչում են-անկատար ներկա

դիպչում էի, դիպչում էիր, դիպչում էր- դիպչում էինք, դիպչում էիք, դիպչում էին-անկատար անցյալ

կորչում եմ, կորչում ես, կորչում է- կորչում ենք, կորչում եք, կորչում են-անկատար ներկա

կորչում էի, կորչում էիր, կորչում էր- կորչում էինք, կորչում էիք, կորչում էին-անկատար անցյալ

գտնում եմ, գտնում ես,գտնում է- գտնում ենք, գտնում եք, գտնում են-անկատար ներկա

գտնում էի, գտնում էիր, գտնում էր- գտնում էինք, գտնում էիք, գտնում էին-անկատար անցյալ

ընկնում եմ, ընկնում ես, ընկնում է- ընկնում ենք, ընկնում եք, ընկնում են-անկատար ներկա

ընկնում էի, ընկնում էիր, ընկնում էր- ընկնում էինք, ընկնում էիք, ընկնում էին-անկատար անցյալ

վախենում եմ, վախենում ես, վախենում է- վախենում ենք, վախենում եք, վախենում են-անկատար ներկա

վախենում էի, վախենում էիր, վախենում էր- վախենում էինք, վախենում էիք, վախենում էին-անկատար անցյալ

վերադառնում եմ, վերադառնում ես, վերադառնում է- վերադառնում ենք, վերադառնում եք, վերադառնում են-անկատար ներկա

վերադառնում էի, վերադառնում էիր, վերադառնում էր- վերադառնում էինք, վերադառնում էիք, վերադառնում էին-անկատար անցյալ

սարսափեցնում եմ, սարսափեցնում ես, սարսափեցնում է- սարսափեցնում ենք, սարսափեցնում եք, սարսափեցնում են-անկատար ներկա

սարսափեցնում էի, սարսափեցնում էիր, սարսափեցնում էր- սարսափեցնում էինք, սարսափեցնում էիք, սարսափեցնում էին-անկատար անցյալ

եռացնում եմ, եռացնում ես, եռացնում է- եռացնում ենք, եռացնում եք, եռացնում են-անկատար ներկա

եռացնում էի, եռացնում էիր, եռացնում էր- եռացնում էինք, եռացնում էիք, եռացնում էին-անկատար անցյալ

ուտեցնում եմ, ուտեցնում ես, ուտեցնում է- ուտեցնում ենք, ուտեցնում եք, ուտեցնում են-անկատար ներկա

ուտեցնում էի, ուտեցնում էիր, ուտեցնում էր- ուտեցնում էինք, ուտեցնում էիք, ուտեցնում էին-անկատար անցյալ

թռցնում եմ, թռցնում ես, թռցնում է- թռցնում ենք, թռցնում եք, թռցնում են-անկատար ներկա

թռցնում էի, թռցնում էիր, թռցնում էր- թռցնում էինք, թռցնում էիք, թռցնում էին-անկատար անցյալ

գալիս եմ, գալիս ես, գալիս է-գալիս ենք, գալիս եք, գալիս են-անկատար ներկա

գալիս էի, գալիս էիր, գալիս էր-գալիս էինք, գալիս էիք, գալիս էին-անկատար անցյալ

տալիս եմ, տալիս ես, տալիս է-տալիս ենք, տալիս եք, տալիս են-անկատար ներկա

տալիս էի, տալիս էիր, տալիս էր-տալիս էինք, տալիս էիք, տալիս էին-անկատար անցյալ

լալիս եմ, լալիս ես, լալիս է-լալիս ենք, լալիս եք, լալիս են-անկատար ներկա

լալիս էի, լալիս էիր, լալիս էր-լալիս էինք, լալիս էիք, լալիս էին-անկատար անցյալ

Շարունակում ենք բացահայտել բայ խոսքի մասը

1․Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.

ա) սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, կապալ, փռթկալ, կչկչալ
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի, գրող, սուրա, սիրելիս
գ) ողբաց, հարբած, գրբաց, դարձված, աստված, տարած, խոզարած, հորած, կորած, կասկած

2․Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.

ա) մորթին, մկկանհուսար, կոմիսար, վարի, վայրի, տեսա, փեսա, դիր, ընտիր
բ) ելաք, սլաք, հավաք, հանգաքզնգաք, զանգակ, ամուրի, ավերիասա, կաթսա
գ) գնաց, քնած, երբեք, անարժեք, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ, ա՛ռ, վառ
դ) կոտեմ, կուտեմ, համեմ, հանեմդրժեմ, դժխեմ, խոհեմ, խորհեմ, նսեմ, լսեմ

3․ Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.

ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հրավիրված, կռվելիս, լրագրող
բ) քնեած, հանգած, միգամած, խմած, համատարած, կոտորած
գ) հայահալած, չնայած, տավարած, հատած, գործած, հասարակած
դ) տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված, անկասկած

4․Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.

ա) փոքրացող, այգացող, կարճափող, շոշափող, սևաքող, շաղափող

բ) անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
գ) բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող

5․Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.

ա) պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ) ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

6․Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) գտնում եմ, եկել ենք, տալիս ես, պետք է ասեմ, չենք դնում, չեմ խաղալու
բ) չեմ ասի, չարժի, գնա՛, գալիս է, չիմացար, ի սպաս եմ դնում
գ) ունես, չի տալիսմոտեցրել է, չեմ երդվելու, չեք ասում, չգաս
դ) թույլ տալի՞ս ես, բազում էին, չէշունչ առաչի պատկերացնում, կգամ
ե) չի գնաչունեմ, չհարելիս, չքվում է, գլուխ մի տար, չեն գալիս

7․ Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) թեքենք, կոտրել ենք, գտա, չեմ մտնի, ի վիճակի չեմ, պիտի գնայի
բ) չի լալիս, կար, մի տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
գ) խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ, ներկա է

8․ Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ, կարելու եք
բ) համեղացրու, զատվել են, արշավեմ, անհատնում են, ասուլիս է, բեր
գ) վեր չեմ կենում, պիտի մնամ, վրա են տալիս, մի գնեք, ասա, չկամ

9․ Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

ա) չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ) հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել

10․Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

ա) հասկացարասա, գտա, վերցրու, մտներ, հարցնենք
բ) տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի

11․Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.

ա) եռաց, կա՛ց, գրավ, գտավառարկեցին, կացին
բ) հեռացար, կտարպոկեց, տարեց, մոտեցավ, տուր
գ) կանչեր, դնչեր, կարածիկատարածի, մնա, ենթամնա

Անկախ դերբայներ

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝ սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։

Սիրել-սիրել, սիրող, սիրած, սիրելիս

Գրել-գրել, գրող, գրած, գրելիս

կարդալ-կարդալ, կարդացող, կարդացած,կարդալիս

գնալ-գնալ,գնացող,գնացած,գնալիս

խափչել-փախչել, փախչող, փախած, փախչելիս

գտնել-գտնել, գտնող, գտած,գտնելիս

մոտենալ-մոտենալ, մոտեցող,մոտեցրած,մոտենալիս

հարստանալ-հարստանալ, հարստացող, հարստացած,հարստանալիս

թռչել-թռչել, թռչող, թռած,թռնելիս

վախեցնել-վախեցնել, վախեցնող, վախեցած, վախենալիս

հանգչել-հանգչել, հանգչող, հանգած, հանգչելիս

հանգցնել-հանգցնել, հանգցնող, հանգցրած, հանգչելիս

եռացնել-եռացնել, եռացնող, եռացրած, եռացնեիս

եռալ-եռալ, եռացող, եռացած, եռալիս

սիրվել-սիրվել, սիրվող, սիրված, սիրվելիս

գտնվել-գտնվել, գտնվող, գտնված, գտնվելիս

թռչկոտել-թռչկոտել, թռչկոտող, թռչկոտած, թռչկոտելիս

կտրատել-կտրատել, կտրատող, կտրատած, կտրատելիս

2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որ ջրի հոսանքը սահուն լինի,— Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած իրեն են սպասում։

Առվով ջուրը կապելիս նա ջրի հետ էլ գնում էր, մինչև ջուրը այգուն հասներ։ Արևից չորացած հողը, տեղ-տեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։

Կապելիս-ե խոնարհում

Չորացած-ա խոնարհում

Ճաքճքած-ե խոնարհում

Խանձված-ե խոնարհում

Տապ արած- ե խոնարհում

3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

սիրել-սիրել, սիրող, սիրած, սիրելիս

Սիրել մեկին, նշանակում է պատրաստ լինել ամեն ինչի։

Սիրող մարդը միշտ հավատարիմ է։

Սիրած մարդու համար կարելի է անգամ մեռնել։

Սիրելիս, ուզում եմ երջանիկ լինես։

գրել-գրել, գրող, գրած, գրելիս

Գրել բանաստեղծություններ, նշանակում է միտքը հանձնել թղթին

Գրողները խորիմաստ մտքեր ունեն։

Գրած պատմվածքները հասանելի են։

Գրելիս թեթևանում եմ։

կարդալ-կարդալ, կարդացող, կարդացած,կարդալիս

Կարդալ, նշանակում է ձեռք բերել անգնահատելի գիտելիքներ։

Կարդացողը ազատության բանալին ձեռք բերելու ճանապարհին է։

Կարդացած մարդն իր ձեռքում ունի ազատության բանալին։

Կարդալիս գիտելիքդ եռապատկվում է։

գնալ-գնալ,գնացող,գնացած,գնալիս

Գնալ, նշանակում է թողնել։

Գնացողը դժվար թե վերադառնա։

Գնացած մարդուն պետք չէ հետ ընդունել։

Գնալիս արտասվելն բնական է։

խափչել-փախչել, փախչող, փախած, փախչելիս

Փախչել աշխարհի աղմուկից պետք է բոլորից։

Դժվարություններից փախչող մարդը կյանքում ոչնչի չի հասնի։

Փախչած մարդը վախեր ունի։

Փախչելիս հետ նայիր, ու տես անցածդ դժվարություններն ու նորից մտածիր որոշմանդ վերաբերյալ։

Եկեք ճիշտ գործածենք բայերը, 08.04.2024թ.

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ: Գալ, լալ, տալ, դառնալ, լինել, դնել, անել, սիրել, կարդալ, թռչել, թրջել, մոտենալ, մոտեցնել,հանգչել, մտնել:

Օրինակ՝ գալ- Արի՛ մեր քաղաք, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է: (հրաման): Կգամ, եթե խոստանաս ինձ լսել:(պայման) Պիտի գա, որովհետև խոստացել է: (հարկադրանք)

Լալ-Մի՛ լացիր, ամեն ինչ անցողիկ է։/հրաման/։ Կլացեմ, եթե նա չգա ինձ մոտ։/պայման/։ Պիտի չլացես, որովհետև նա գալու է։/հարկադրանք/

Տալ-Մի՛ տուր, նա չի վերադարձնի։/հրաման/։ Կտամ, եթե նա էլ ինձ մեքենա գնի։/պայման/։ Պիտի չտա, որովհետև դա իրեն ավելի շատ է պետք։/հակադրանք/

Դառնալ-Դարձի՛ր բժիշկ, դա կարևոր է։/հրաման/։ Կդառնամ, եթե խոստանաս իմ կողքին լինել։/պայման/։ Պիտի դառնա, որովհետև խոստացել է։/հակադրանք/։

Լինել-Եղի՛ր ինձ հետ։/հրաման/։ Կլինեմ, եթե խոստանաս իմ կողքին լինել։/պայման/։ Պիտի լինեմ, որովհետև պարտք եմ նրան։/հակադրանք/։

Դնել-Դի՛ր դարակի մեջ։/հրաման/։ Կդնեմ, եթե դու էլ գրիչս բերես։/պայման/։Պիտի դնեմ, նա սպասում է։/հակադրանք/։

Անել-Արա՛, և տուր մայրիկին։/հրաման/։ Կանեմ, եթե դու ինձ ջուր բերես։/պայման/։ Պիտի անեմ, պատրավոր եմ։/հակադրանք/։

Սիրել-Սիրի՛ր, միգուցե երջանիկ լինես։/հրաման/։Կսիրեմ, եթե նա ուշադիր լինի։/պայման/։ Պիտի սիրեմ, նա ինձ համար ամեն ինչ անում է։/հակադրանք/։

Կարդալ-Կարդա՛, այն կօգնի գրագետ լինել։/հրաման/։Կկարդամ, եթե հետաքրքիր լինի։/պայման/։ Պիտի կարդամ, որ կարողանամ հանձնել քննությունս։/հակադրանք/։

Թռչել-Թռի՛ր, պիտի ազատ լինես։/հրաման/։ Կթռչեմ, եթե ինձ լավ կերակրեք։/պայման/։Պիտի թռչեմ, որ ճանաչեմ աշխարհը։/հակադրանք/։

Թրջել-Մի՛ թրջվիր, հագուստ չեմ բերել։/հրաման/։ Կթրջվեմ, եթե հագուստ չբերեք։/պայման/։ Պիտի թրջվեմ, որպեսզի գեղեցիկ նկարներ ստանամ։/հակադրանք/։

Մոտենալ-Մի՛ մոտեցիր, նա կարող է վնասել քեզ։/հրաման/։ Կմոտենամ, եթե բերանը կապեք։/պայման/։ Պիտի մոտենամ, որպեսզի հաղթահարեմ վախս։/հակադրանք/։

Մոտեցնել-Մի՛ մոտեցրու նրան, վտանգավոր է։/հրաման/։ Կմոտեցնեմ, եթե ուշադիր լինեք։/պայման/։ Պիտի մոտեցնեմ, որ երեխաները ծանոթանան։/հակադրանք/։

Հանգչել-Մի՛ հանգցրու մոմը։/հրաման/։ Կհանգցնեմ, եթե ինձ կոնֆետ չտաք։/պայման/։ Պիտի հանգցնեմ, որ երեխաները չվառվեն։/հակադրանք/։

Մտնել-Մի՛ մտցրու այդտեղ, կարող է գլուխը խփել։/հրաման/։ Կմտցնեմ, եթե գլխարկ հագցնեք։/պայման/։ Պիտի մտցնեմ, որ սովորի նեղ արանքներին։/հակադրանք/։

Հայ մեծանուն մարդիկ ու ժամանակը

Այն մշակութային ժառանգությունը, որ հիմա ունենք, մեզ է հասել՝ ճանապարհորդելով երկար ու ձիգ դարեր։ Դրանք ստեղծողներն անգամ չէին էլ մտածի, որ նրանց անուններն այսօր շատերի սրտում կլինեն, ու շատերը կմեծարեն իրենց։ Ամենն արել են մեծ սիրով, և միգուցե հենց դա է պահպանման գաղտնիքը, ախր այն սիրվել է մարդկանց կողմից։ Չէ՞ որ յուրաքանչյուր տողեր հորինող չէ, որ գրող է։ Միգուցե և շատ տաղանդավոր կանայք չեն կարողացել արտահայտել իրենց հոգունն ու հիշվել ժամանակի մեջ։ Դարերի ընթացքում շատ բան է փոխվել, բայց անցյալում կատարած սխալները գրի են առնվել չկրկնելու՛ համար։ Ֆանտաստիկ կլիներ, եթե անցյալի մարդիկ հայտնվեին մեր օրերում։ Ինչևէ, շատ չշեղվենք թեմայից։ Յուրաքանչյուր գրող թղթին է հանձնել իր զգացմունքները, ասենք Տերյանը՝ կյանքի դառնության մասին, կամ էլ Չարենցը՝ վառվող ու գույնզգույն կյանքի։ Բայց, ինչպես նշեցի, նրանք չէին էլ մտածի, որ դարեր անց կհիշվեն։ Ժամանակին Խաչատուր Աբովյանն ասել է․

<<Վախենամ իշխանավորները գործերս վերացնեն, ես էլ ժամանակի մեջ մոռացվեմ․․․․>>

Ա՜խ, երանի թե հնար լիներ նրանց պատմել իրենց կատարած մեծ գործի ու հավերժության մասին․․․․

Գործնական քերականություն բայից, 01. 04. 2024թ.

1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանվել, քարոզ-քարոզել, ձև-ձևանալ,ձևել,ձևացնել:

Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափականալ-տափակել, սուր-սրել,սրվել:

Գ. Ոչինչ-ոչնչացնել, բոլոր-բոլորել, նույն-նույնացնել, ամբողջ-ամբողջացնել:

Դ. Կրկին-կրկնել, արագ-արագացնել, դանդաղ-դանդաղեցնել-դանդաղել, հաճախ-հաճախել:

2Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, արտագրել, հակաճառել, անդրկառուցված,անդրադառնալ։

3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։

Ցատկում էի-ե խոնարհում, երբ լսեցի-ե խոնարհում դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի-ե խոնարհում, որ դա ամենից առաջ տխրեցրեց-ե խոնարհում ինձ, քանի որ գիտեի-ե խոնարհում, որ ուշացել եմ-ա խոնարհում: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի-ե խոնարհում ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով-ա խոնհարում թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու-ե խոնհարում հայտնագործությունը:

4. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել

5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ-զմայլվել

Ապաքինվել-առողջանալ

Դալկանալ-գունատվել

Պարծենալ-հպարտանալ

Չքանալ-անհայտանալ

Ընկղմվել-սուզվել

Ոգևորել-գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել-նիրհել

Կողոպտել-թալանել

Հանդգնել-համարձակվել

Մտածել-խորհել

Վրնջալ-խրխնջալ

Մարտնչել-պայքարել

Ենթարկվել-հնազանդվել

6. Նախադասություններում գտի՛ր սխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը: 

 Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել-կապվել:
Տղաները վիճվում էին-վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես-կտուժես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում-վերաբերում:

7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:-Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:
Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն է: Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն չէ:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:-Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:-Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:-Ներս մտնողն իմ մայրը չէ:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:-Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառը չի բարձրանա:

 8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:

Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:-Այդ ուղտերին չենք տեսնի, եթե կենդանաբանական այգի չգնանք։
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:-Եթե փղի վրա չհարձակվեն, նա իր ժանիքները գործի չի դնի։
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:-Փիղն իր կնճիթով վերից վար չի ջրի իրեն, եթե շոգ չլինի։
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:

Եթե սագը չի սուզվում , ուրեմն անձրև չի գալու: Իսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ չի լինելու: Երբ սագերը դեպի հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ:
 Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:-Հողի մեջ փոս չգնեն, բույն չեն սարքի։

Մի դեպքում մենք հաստատական ժխտում ենք, իսկ մյուս դեպքում՝ հաստատական հաստատում։

9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:

Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:-Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:-Մեր արածը արդյունավետ աշխատանք չէր։
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:-
Նրա մտադրությունը սխալ հասկացան:-Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան։
Նրան անլուրջ պատասխան տվեցին:-Նրան լուրջ պատասխան չտվեցին։
Այծերը էբենոս ծառից կարևոր են:-Այծերը էբնոս ծառից անկարևոր չեն։

 10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու  երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր: 

Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:-Մի ժամանակ բոլորը չէին  ուզում այստեղ գալ հանգստանալու:-Մի ժամանակ բոլորը չէին ուզում այստեղ գալ հանգստանալու։
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:-Բոլորը լրջորեն չվերաբերվեցին այդ առաջարկին:-Բոլորը անլուրջ չվերաբերվեցին այդ առաջարկին։
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:-Ինչ-որ մեկը համառորեն չէր թակում ձեր դուռը։ Ինչ-որ մեկը ուղղակի չէր թակում ձեր դուռը։
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:-Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան:- Երկրում դեռ անհարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:-Դիմորդը  ոչ բոլոր հարցերին պատասխանեց։ -Դիմարդը ոչ բոլոր հարցերին չպատասխանեց։

Մի դեպքում ուղակի տվյալ նախադասությունն է դառնում ժխտական, իսկ մյուս դեպքում փոխարինվում է հականիշով և ժխտվում։