Архив за месяц: Ноябрь 2021

Մաթեմատիկա 29.11.2021

Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակի խնդիրների քննարկում․

Երկրորդ մակարդակ
Առաջին մակարդակ

Սիրելի սովորողներ, լրացրեք  նոյեմբեր ամսվա ինքնագնահատում ձևաթուղթը։

Մայրենի 29.11.2021

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անցել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ օր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Լայնէկրան

Ես   շատ   եմ   սիրում    ֆիլմեր   դիտել   մեր   լայնէկրան

հեռուստացույցով :

Վայրէջք

Ինքնաթիռը    վայրէջք   կատարեց   օդանավակայանում :

Էլեկտրաէներգիա Առանց   էլեկտրաէներգիայի   չես   կարող   հեռուստացույց   դիտել:

Երբևէ

Ես երբևէ չեմ  ցանկանա  աղբ  հավաքող  դառնալ :

Մանրէ Ես   ձեռքերս   միշտ     լվանում   եմ   օճառով   մանրէներից   ազատվելու

համար:

Անէանալ

Ես   կուզեի   բոլոր   մոծակներն    անէանաին:

Մանրէաբան

Ես   չգիտեմ   թե   ինչ  աշխատանք  են  կատարում  մանրէաբանները:

 130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Տնօրեն,անօդ,անօթևան,անօգուտ,միջօրե,կեսօր,գիշերօթիկ:

Մեր  դպրոցի  տնօրենը  շատ  բարի  է։

Ես  չեմ  կարող  ապրել  անօդ  տարածության  մեջ։

Իմ  կարծիքով, շատ  մեղք  են  բոլոր  անօթևան  երեխաները։

Աշխարհում  շատ  անօգուտ  և  նույնիսկ  վնասող նյութեր  կան։

Միջօրեն  իմ  ամենասիրելի  ժամանակն  է  օրվա  մեջ։

Շուտով  կեսօր  է։

Երևանում  քիչ  են  գիշերօթիկ  դպրոցները։

Русский 29.11.2021

1.Объясните, нужно ли писать букву Ь в выделенных словах вместо вопросительного знака.

  1. Волк — дикий зверь.
    Дикие звери живут в лесу.
  2. Высоко в небе летит журавль.
    Журавли — перелётные птицы.
  3. Осень. Льёт дождь.
    Осенью часто льют дожди.
  4. Медведь любит мёд.
    Всю зиму медведи спят.
  5. Был тёплый денёк.
    Скоро наступят весёлые деньки.
  6. Огонь горел до утра.
    Зажглись яркие огни.

2. Впишите слова.
Малыш ел вкусную каш.,
В лесу растёт пушистая
 ель.
Заяц ест морковь.
У Наташи
 есть  красивые игрушки.

3. Вставь, где нужно, букву Ь.
Асфальт, альбом, палка, больной, булка, коньки. санки, меньше. большой, конфеты. сколько пальто;

4. В конце предложений поставьте нужные знаки.
Откуда идёшь ты,

Лягушка-квакушка?

С базара домой,
Дорогая подружка.
А что ты купила?

Всего понемногу: Купила КВАпусту, КВАсоль, И КВАртошку_.

5. Впишите буквы.

Раз, два, три, четыре,
Пять, шесть, семь, восемь
Ходит бабка с длинным носом

А за нею дед.
Сколько деду лет?

Говори поскорей, Не задерживай людей!

Домашнее задание

Вставь буквы.

Цветут сады. Луга похожи на пёстрые ковры. Над ЗОЛОТЫМИ полями тихо ползут облака. В яркой траве и на кустах цветы. В воздухе пахнет душистым мёдом. Над цветком кружится и жужжит пчела.

Անգլիական այգի

Ողջույն, այսօր  կպատմեմ  ինձ  համար  նոր  բացահայտված  <<Անգլիական  այգու>>  մասին։Այն  գտնվում  է  Գրիգոր  Լուսավորչու, Մովսես  Խորենացու  և  Իտալիայի փողոցների  միջև։ Հիմնադրվել  է  1850 թվականին, բայց  պաշտոնապես  բացվել  է  1910  թվականի  հոկտեմբերի  3-ին։

Երևանում  միակ  հասարակական  այգին  է  եղել  մինչև  1920  թվականը։

Ձավավորումը  տևել  է  19-րդ  դարի  60-ականներից  մինչև  Առաջին  համաշխարհային  պատերազմին  նախորդած  տարիներ։

1895 թվականի հուլիսի  1 -ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ  Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհանես  Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից ։

Արգիշտի Ա

Ողջույն, այսօր  կպատմեմ  Արգիշտի  Ա-ի  մասին։ Նա  ծնվել  է  մ․  թ․  ա  մոտ  827  թվականին  և  մահացել  մոտ  մ․  թ․  ա․  764  թվականին, 63 տարեկանում։ Նա  եղել  է  Մենուայի  որդին։Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են մանրամասնորեն։

Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի  թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանություններ։Ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում։

Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։

Այսքանը։

Էրեբունի բերդաքաղաք

Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա-ի կողմից: Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է նաև այժմյա մայրաքազաք Երևանի հիմնադրման տարեթիվը։ Ամրոցը գտնվում է այսօրվա Երևանի հարավարևելյան մասի Նոր Արեշ ևՎարդաշեն թաղամասերի միջև: Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի: Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում: