Архив за день: 09.12.2021

Մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբ

Առաջադրանքներ

1․ Գրի՛ր հինգտառանի բառեր ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երկրորդ տառերի հերթական ընթերցումով լինի «ձմեռ»:

Օձաձև
Ըմպել
Կեռալ
Մռայլ

2․ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Ի՞նչ խորհուրդ կավելացնես քո կողմից, ընտանիքիդ կողմից։

Գնահատել այն, ինչ ունես

3․Խառը տառերով բառեր են տրված․ գտի՛ր բառերը և կիմանաս Նոր տարվա անվանումներից։

Անվասդար-նավասարդ

Անոարմ-ամանոր

Տրմուաետ-տարեմուտ

Գուխլատրե-տարեգլուխ

4․ Գուշակի՛ր հանելուկը, ինքդ էլ հորինի՛ր հանելուկ բնության որևէ երևույթի մասին։

Ի՞նչ սպիտակ քող է
Սարերի ուսին,
Կարող է ծածկել
Արև ու լուսին:

Մառախուղ

5․ Նախադասությունները ճիշտ դասավորելու դեպքում՝ կիմանաս Կաղանդ պապի մասին։Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։Նա հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

6․ Գրի՛ր ամանորյա այնպիսի օրհնանք-մաղթանք, որ ընթերցողը ուրախանա և ոգևորվի։

Շուտով ամանոր է։ Ես քեզ մաղթում եմ ուրախություն ու ոգևորություն։ Ոգևորության շնորհիվ կհասնես ամեն ինչի, իսկ ուրախությունը կոգեշնչի ոգևորությանը։

7․ Շարունակի՛ր և հորինի՛ր պատմություն։ Չմոռանաս վերնագրել։ Ի՞նչ կլինի, եթե ամառը Նոր տարվա գիշերը հյուր գա ձմռանը։

Մի օր քնելուց, խնդրի պապիս որ մի պատմություն պատմի թե, ի՞նչ կլինի, եթե ամառը Նոր տարվա գիշերը հյուր գա ձմռանը։
Պապս ասեց լավ․
Սկսեց․
Ամանորի երեկոյան շատ ձյուն էր եկել, բոլորը իրենց տներում երկու տոնածառ էին դրել, նույնիսկ որոշներդ դրսում էին տոնածառներ դրել։ Մի քանի ժամից <<Նոր տարին>> կսկսվի։ Երեխաների ուրախությանը չափ չկար։
Ընդհանուր առմամբ այդ տարի շատ ցուրտ էր, բայց Նոր Տարվա երեկոյին շատ շոգ էր։ Գրեթե ջերմաստիճանը 15C-ով իջել էր։ Ընդհամենը մեկ ժամ էր մնացել, բայց այդքան շատ ձյունը ամբողջովին հալչել էր։
Բոլորը զարմացել էին և նույնիսկ սկել էին հագնել ամառայնին հագուստներ։ Երբ արդեն տասներկուսն էր, արև դուրս եկավ և օդը երկու անգամ տաքացավ։
Ձմեռ պապը շատ երկար ճանապարհ էր անցել, և հոգնած էր։ երբ նա հասավ Երևան տեսավ ինչ շոգ է այնտեղ։ Նա շտապ հեռացավ և երեխաներին նվերներ չբաժանեց։
—Իսկ գիտես ինչու՞ հետ գնաց Ձմեռ Պապը թոռնիկս։
—Ոչ։
Որովհետև Ձմեռ Պապը միշտ ապրել է սառը Լապլանդիայում և շոգը նրա համար տհաճ էր։
Վերջ, այս լուրը լսելուց հետո թոռնիկը քնեց։
Այ տեսաք, եթե Ամանորին ամառը հյուր գա, Ձմեռ Պապիկը նվերներ չի բաժանի։

Մաթեմատիկա 09.12.2021

Ամենամեծ  ընդհանուր  բաժանարար

Յուրաքանչյուր  բնական   թիվ,   որի  վրա բաժանվում է տվյալ  բնական թիվը, կոչվում է վերջինիս  բաժանարար։

Օրինակ՝

12-ի բաժանարարներն   այն թվերն են, որոնց վրա 12-ը բաժանվում է առանց  մնացորդի։

12-ը առանց մնացորդի բաժանվում է 1, 2, 3, 4, 6, 12  թվերի վրա, ուրեմն 1, 2, 3, 4, 6, 12  թվերը 12-ի բաժանարարներն են։

Այժմ  1-ին տողում գրենք 12-ի բոլոր  բաժանարարները, իսկ 2-րդ տողում գրենք 34-ի  բոլոր  բաժանարարները՝

12-1,2,3,4,6,12

34-1,2,17,34

1-ը և 2-ը 12-ի և 34-ի ընդհանուր բաժանարարներն  են, 2-ը այդ  թվերի  ամենամեծ  ընդհանուր  բաժանարարն է։

Այն բնական թիվը, որը  տրված  բնական թվերից յուրաքանչյուրի  բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։

Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից  ամենամեծը կոչվում է նրանց   ամենամեծ ընդհանուր բաժանարար։

Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը նշանակելու համար օգտագործում ենք փակագծեր՝ ( )։

Գրում    ենք այսպես՝ (12,34)=2

Առաջադրանքներ

  • Գտեք  տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
  • 15  և 18-(15,18)=3

15-1, 3, 5, 15

18-1, 2, 3, 6, 9, 18

  • 24 և 16-(24,16)=8

24-1, 2, 3, 4, 6, 8,12, 24

16-1, 2, 4, 8, 16

  • 18 և 24-(18,24)=6

18-1, 2, 3, 6, 9, 18

24-1, 2, 3, 4, 6, 8, 12, 24

  • 240 և 60-(240,60)=60

240-1, 2, 3, 4, 6, 8, 10, 20, 30, 40, 60, 80, 120, 240

60-1, 2, 3, 4, 6, 10, 20, 30, 60

  • 250 և 50-(250,50)=50

250-1, 2, 5, 10, 50, 250

50-1, 2, 5, 10, 50

  • 4 և 7-(4,7)=1

4-1, 2, 4

7-1, 7

  • 5  և 11-(5,11)=1

5-1, 5

11-1, 11

  • 14 և 9-(14,9)=1

14-1, 2, 7, 14

9-1, 3, 9

  • 25 և 5-(25,5)=5

25-1, 5, 25

5-1, 5

  • 16 և 32-(32,16)=16

32-1, 2, 4, 8, 16, 32

16-1, 2, 4, 8, 16

  • 10 և 8-(10,8)=2

10-1, 2, 5, 10

8-1, 2, 4, 8

  • 20 և 24-(20,24)=4

20-1, 2, 4, 5, 10, 20

24-1, 2, 3, 4, 6, 8, 12, 24

  • 100 և 20-(100,20)=20

100-1, 2, 5, 10, 20, 50, 100

20-1, 2, 4, 5, 10, 20

  • 6 և 7-(6,7)=1

6-1, 2, 3, 6

7-1, 7

  • 150 և 30-(150,30)=30

150-1, 2, 3, 5, 10, 30, 50, 150

30-1, 2, 3, 5, 6, 10, 15, 30

  • 18 և 36-(36,18)=18

18-1, 2, 3, 6, 9, 18

36, 1, 2, 3, 4, 6, 9, 12, 18, 36

  • 15 և 40-(15,40)=5

15-1, 3, 5, 15

40-1, 2, 4, 5, 10, 20, 40

  • 40 և 70-(40,70)=10

40-1, 2, 4, 5, 10, 20, 40

70-1, 2, 5, 7, 10, 35, 70

  • 28 և 18-(28,18)=2

28-1, 2, 4, 7, 14, 28

18-1, 2, 3, 6, 9, 18

Խնդիր

Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքված մեծահասակներից և երեխաներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով մեծահասակներ և հավասար քանակով երեխաներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 45  մեծահասակներից և 54 երեխաներից։

Պատ՝․9: