Ողջույն: Հիմա ներկայացնում եմ իմ սիրելի մրգերից մեկը՝ նուռը: Այն համարվում է բուժիչ և շատ օգտակար միրգ: Ինչպես նաև իր մեջ պարունակում է C, E, P, B, K վիտամիններ:
Տեսքը
Պտուղը խոշոր է և գնդաձև։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն քաղցր և թթվաշաքաղցր։
Տարածում
Հիմնականում այն հանդիպում է ՝ Փոքր և Միջին Ասիայում, Հարավային Կովկասում, Իրանում և Աֆղաստանում: Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։
Իսկ Հայաստանում այն հանդիպում է Սյունիքում և Լոռիում:
Ինչպես նաև գրանցված է Հայաստանի Կարմիր գիրքում:
Իսկ այստեղ ներկայացնում եմ մի քանի փաստ նռան մասին:
Ավելի շատ փաստեր կարող եք գտնել, անցնելով այս հղումով:
1․Նուռը ամրապնդում է սիրտը:
Նուռը պարունակում է պունիկալագին ու մեծ քանակության հակաօքսիդատներ, որոնք ընկնելով օրգանիզմ ամրապնդում են սիրտը: Մասնագետների խոսքով, պունիկալագինը ու հակաօքսիդատները, ամրացնում են երակների պատերը և իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը: (Կարդացեք նաև Ինչպես իջեցնել խոլեստերինի մակարդակը)Սա իր հերթին խոչընդոտում է աթերոսկլերոտիկ միացությունների ձևավորմանը: Նման խնդրի նախատրամադրվածություն ունեցողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրը 30 միլիլիտր նռան հյութ են օգտագործել 30 տոկոսով նվազել է աթերոկլերոտիկ միացությունների ձևավորումը:
2․Նուռը պաշտպանում է քաղցկեղից:
Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը:Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է: (Կարդացեք նաև Քաղցկեղի 10 նախանշանները) :
Իսկ ամենավերջում ներկայացնում եմ բուն նախագիծը :Ցանկության դեպքում կարող եք մասնակցել:
Սիրով՝ Տաթևիկ: