Архив за день: 03.12.2021

Իմ հոբբիները

ԻՄ ՀՈԲԲԻՆ 1

Ողջույն, այսօր կպատմեմ իմ հոբիների մասին։ Իմ հոբբիները բազմաթիվ են։ Օրինակ՝ գիրքը կարդալը, ճամփորդելը, երգելը և այլն։ Ճամփորդության շնորհիվ ես յուրացնում եմ այն նյութերը, որոնք կարդում եմ մինչև ճանապարհ ընկնելը։ Ճանապարհորդության ժամանակ ես ավելի շատ բաներ եմ հասկանում, գիտակցում և երբեմն գնահատում։ Ճանփորդելն ու երգելը իմ ամենասիրելի հոբբիներն են։

Ճամփորդության ժամանակ ես լիցքաթափվում եմ, ուժերս հավաքում և ուրախանում։ Վստահ եմ շատերի մոտ հարց առաջացավ թե ինչու՞ եմ ուրախանում։

Որովհետև իմ նախկին դպրոցում տարի մեկ անգամ էին ճամփորդում, այն էլ տնակ, իսկ այս դպրոցում ծնողները մեզ հետ չեն մասնակցում ճամփորդությունների և ընկերական միջավայրում մենք լինում ենք միայնակ և ազատ։

Խորհուրդ եմ տալիս այցելել մեր կրթահամալիր և ուրախ ճամփորդությունների մասնակցել։

ԻՄ ՀՈԲԲԻՆ 2

Իսկ հիմա կպատմեմ իմ ամենասիրելի երկրորդ հոբբիի մասին։ Այն հրաշք հոբբի է։ Ցանկացած ժամանակ ես երգում եմ, իսկ երբ շատ-շատ ուրախ եմ տանեցիների գլուխը տանում եմ։ Իսկ երգի դասի ժամանակ ընկեր Սեդայի գլուխ եմ տանում։ Օրեցօր դիտելով <<Голос>> հաղորդումը ես բացահայտում եմ այն երգերը, որոնց մասին չէի էլ լսել։

Այսքանը։