Архив за день: 25.12.2021

Հայրենագիտություն/ձմեռային արձակուրդներ/Սուրբ Ծնունդ/

Ողջույն։ Վստահ  եմ, որ  յուրաքանչյուր  երեխա  շատ  ուրախ  է  ձմեռային  արձակուրդների  մեկնարկի  համար։

Ինձ  համար  ձմեռային  արձակուրդները  թերևս  ամենահետաքրքիրն  ու  հաճելին  են։ Օրինակ՝ ամառային  արձակուրդները։ Շատ  երկար  են, բայց  շատ  շոգ, իսկ  շատ  շոգը  տհաճ  է։

Նոր  տարին  ինձ  համար  մեծ  նշանակություն  ունի։ Նոր  տարվա  սկիզբը  լավ  հնարավորություն  է  ցանկություններն  իրակացնելու  համար։

Ես  այս  տարի  շատ  նպատակներ  ունեմ։

Ինչևէ, չշեղվենք  թեմայից։ Ինչպե՞ս  եք  նշում  ամանորը։Ուսուցիչների  կողմից  շատ  հաճախ  տրվող  հարց։

Մենք  ամանորը  նշում  ենք  սովորական։ Բայց  կա  մի  հետաքրքիր  ավանդույթ-սովորույթ։ Մենք  ամեն  տարի  այնպիսի  հետաքրքիր  զարդարանք  ենք  գնում, որ  վստահ  եմ, ոչ-մեկի  տանը  չեք  գտնի։ Դա  մեր  տանը  տարբերվող  միակ  ավանդույթ-սովորույթն  է։

Շատ  տարիներ  են  եղել, որ  մենք  Նոր  տարին  դիմավորել  ենք  ԿԱԼԱՎԱՆՈՒՄ։ Դեկտեմբերի  31-ի  առավոտյան, նայելով  բնությանը  և  այդ  ցրտին  ըմպելով  մեկ  գավաթ  տաք  թեյ,օրդ  սկսում  ես  լավ  էներգիայով։

Այնպես  որ, առաջարկում  եմ  2023  թվականը  միասին  դիմավորենք  ԿԱԼԱՎԱՆՈՒՄ։

Ռադեոնյութ