Архив за день: 11.12.2021

Իմ անահատական նախագիծը

Նախասիրության մասին պատմող ռադիոնյութ՝

Այստեղ ներկայացնում եմ տեսանյութի բովանդակությունը՝

Ողջույն բոլորին, ես այսօր  ձեզ  կպատմեմ  իմ  նախասիրության  մասին։ Իմ  նախասիրություններից  մեկը  դա  կենդանիներին  ուսումնասիրելն  է։ Կենդանիներն  ինձ  ոգևորում  են։ Ամենաշատը  ինձ  հետաքրքրում  են  կետերը։

Այստեղ  ես  կներկայացնեմ  հետաքրքիր  փաստեր  կետերի  մասին՝

1. Հաշվի առնելով անգամ դինոզավրերին՝ ժամանակակից կապույը կետը համարվում է ամենախոշոր կենդանին, որը երբևէ գոյություն է ունեցել Երկրի վրա: Կապույտ կետերի երկարությունը 30-32 մ է, առավելագույն քաշը՝ 173 տ: Նրանց հետ համեմատած՝ դինոզավրերը շատ ավելի թեթև կենդանիներ են եղել:

2. Կապույտ կետի լեզուն կշռում է այնքան, որքան աֆրիկական փիղը։ Իսկ դա ամենաքիչը 2.2 տոննա է։ Բացի դրանից, գիտնականները ուսումնասիրել են սառույցների թակարդում հայտնված և սատկած 23մ երկարությամբ կետի մարմինը և հայտնաբերել, որ նրա սիրտը գոլֆ-քառի չափսին է։ Բացառված չէ, որ ավելի մեծ կետի սիրտը կլինի ավտոմեքենայի չափերին։

3. Կապույտ կետերը կարող են մեկ կումով կուլ տալ 500 կգ կեր, իսկ դա կազմում է կես միլիոն կալորիա։ Նրանք հիմնականում սնվում են կաղամարներով, խեցգետիններով, մանր ձկներով և այլն։ Նրանց բերանում տեղավորվում է 90 տոննա կեր և ջուր, իսկ օրվա ընթացքում մեծ կետը կարող է ուտել 40 միլիոն կալորիա կեր։

4. Կապույտ կետերը նույնպես հսկա են ծնվում։ Կետի ձագուկները ծնվելուց կշռում են 2.5 տոննա, նրանց երկարությունը 7մ է։ Նրանք ամեն ժամ հավաքում են 3-4կգ զանգված և աճում են 4 սմ/օր արագությամբ։ կապույտ կետի էգերը, որպես օրենք, ծնում են ամեն 2-3 տարին մեկ՝ ձմռան սկզբին և նրանց հղիության շրջանը տևում է 10-ից 12  ամիս։ Ամեն օր կետի ձագուկները խմում են 380-ից 570լ կաթ։ Կես տարուց փոքրիկները կրկնապատկվում են տարիքով և այդ ընթացքում նրանց կտրում են կրծքից։

6.Կապույտ կետերը՝ աշխարհի ամենաձայնեղ կենդանիներն են։ Նրանք կարող են միմյանց ազդանշանները լսել մինչև 1600 կմ։ Լինելով բնույթով մենակյաց, կապույտ կետերը զարգացրել են կապի բացառիկ համակարգ։ Նրանց միմիյանց ուղղված ցածր հաճախականությամբ ազդանշանները ջրում կտրում են հարյուրավոր կմ-եր։ Սակայն գիտնականները ենթադրում են, որ վերջին ժամանակներս այդ հեռավորությունը կրճատվել է մինչև 160 կմ՝ նավավարության և ձայնային աղտոտվածության պատճառով։

Փաստերը  բազմազան  են, իսկ  ես  դրանք  կներկայացնեմ  իմ  բլոգում։ Կետերը  իրոք  հրաշքներ  են, և  ես  երանի  եմ  տալիս  այն  մարդկանց, ովքեր  մոտիկից  շփվել  են  կետի  հետ։

Այսքանը, ցտեսություն։

Այստեղ կներկայացնեմ հետաքրքիր փաստերը՝

1. Հաշվի առնելով անգամ դինոզավրերին՝ ժամանակակից կապույը կետը համարվում է ամենախոշոր կենդանին, որը երբևէ գոյություն է ունեցել Երկրի վրա: Կապույտ կետերի երկարությունը 30-32 մ է, առավելագույն քաշը՝ 173 տ: Նրանց հետ համեմատած՝ դինոզավրերը շատ ավելի թեթև կենդանիներ են եղել:

2. Կապույտ կետի լեզուն կշռում է այնքան, ինչքան աֆրիկյան փիղը՝ ամենաքիչը 2,7 տ: Բացի այդ՝ գիտնականները մահացած կետի մարմին են հայտնաբերել, որը 23 մ երկարություն ուներ, իսկ սիրտը գոլֆի մեքենայի չափսեր ուներ: Չի բացառվում, որ կետի սիրտը կարող է գերազանցել մեքենայի չափսերին:

3. Կապույտ կետերը միանգամից կարողանում են կուլ տալ 500 կգ մանր խեցգետնանմաններ, որը հավասար է կես միլիոն կալորիայի: Նրանք հիմնականում սնվում են ծովախեցգետիններով, մանր ձկներով և կաղամարներով: Երախում տեղավորվում է 90 տ ուտելիք և ջուր, իսկ մեկ օրվա ընթացքում հասուն կետը կարող է ընդունել 40 մլն կիլոկալորիա:

4. Կապույտ կետերը եղանակներով են սնվում: Վերարտադրության համար միգրացիայի ժամանակ նրանք կարող են ոչինչ չուտել կես տարի շարունակ: Իսկ առատ սնվելու շրջանում նրանք ստանում են ավելի շատ էներգիա, քան ծախսում են և այդ եղանակով ավելորդ էներգիա են կուտակում, որը հետագայում կարողանում են օգտագործել:

5. Կապույտ կետերը կրկին հսկայական չափսերով են լույս աշխարհ գալիս: Նորածին կետերը կշռում են 2,5 տ, նրանց երկարությունը 7 մ է, ժամում հավաքում են 3-4 կգ քաշ և աճում են օրական 4 սմ-ով: Կետերը ծնում են ամեն երկու կամ երեք տարին մեկ անգամ՝ ձմռան սկզբին, իսկ նրանց հղիության շրջանը տևում է 10-12 ամիս: Փոքրիկ կետերն ամեն օր 380-570 լ կաթ են խմում: Կես տարի անց նրանք կտրվում են մոր կրծքից:

Ֆոտոշարք

Իսկ հիմա  կփորձեմ  գրավոր  պատասխանել  այս  հարցերին։

Ի՞նչն է ձեզ գրավում կամ առավել հետաքրքրում այդ ամենի մեջ։

Ինձ  հաճույք  է  պատճառում  դիտել  կետերի  ամեն  մի  քայլը, ուսումնասիրել  նրանց  և  տեսնել օվկիանոսում  ապրող  հսկայի  կյանքը։ Ինչպես  նաև  գրավում  են  իրենց  զարմանահրաշ  քայլերով։

Այս  ամենի  մեջ  ինձ  առավել  հետաքրքիրում  է  կետի կյանքը  և  կենսագործունեությունը։ Ոչ միշտ, բայց  ազատ  ժամանակ  ես  սկսում  եմ  ուսումնասիրել  կետի  մարսողական  համակարգը, քանի  որ  հեշտ  չէ  միանգամից  բերանում  պահել  90 տոննա կեր  և մարսել։

Ինչպե՞ս է օգնում ձեզ զարգանալ, ինքնակրթվել։

Երբեմն  զբաղվել  այս  գործով, ես  ավելի  լավ  եմ  տիրապետում  համակարգչին  և  ինձ  մոտ  բացվում  է  համացանցում  որոնելու ունակությունը։Ես  տեղեկություններ  իմանալով  զարգանում  եմ  և  իմ  ուղեղը  ավելի շատ  է  աշխատում։

Ամեն  անգամ  զարգանալուց  և  ինքնակրթվելուց  ես  իմ  մեջ  բացահայտում  եմ  նոր  Տաթևիկին։