Архив рубрики: Ամանոր 2021-2022

Մաթեմատիկա/ձմեռային արձակուրդներ/Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ/

Լուծել ֆլեշմոբը՝

Մաթեմատիկական տոնածառ

Ամանորյա խաղ

Ամանորյա խաչբառ

Հորիզոնական

Մարին, Տաթևը, Իվետան  և  Արփին  Ամանորի  համար  գնում  են  խնձոր։ Մեկը  գնում  է  230 խնձոր, մյուսը՝ 350, իսկ  մնացած  երկուսը  200  խնձոր։Արփին  գնում  է  350  խնձոր, իսկ  Մարին  ու  Իվետան  գնում  են  տարբեր  քանակությամբ  խնձոր։ Որքա՞ն  խնձոր  է  գնում  Տաթևը։

Եթե  Մարիամի  մտապահած  թվին  ավելացնենք  9, արդյունքը  բաժանենք  5-ով  կստանանք  2: Գտե՛ք  Մարիամի  մտապահած  թիվը։

Եթե  Արթուրի  մտապահած  թիվը  կրկնապատկենք, արդյունքը  բաժանենք  6-ի  կստանանք  3:Գտե՛ք   Արթուրի  մտապահած  թիվը։

Գտե՛ք  4 թվի  ամենամեծ  և  ամենափոքր  թվերի  գումարը։

Գտե՛ք  1000-ի  և  200-ի  ամենամեծ  ընդհանուր  բաժանարարը։

Ո՞րն  է  ամենափոքր  բնական  թիվը։

Գտե՛ք  44.000-ի  և  4000-ի  ամենամեծ  ընդհանուր  բաժանարարը։

Եթե  Կատրինի  մտապահած  թիվը  բազմապատկենք  5-ով, արդյունքից  հանենք  28  կստանանք  72: Գտե՛ք  Կատրինի  մտապահած  թիվը։

Գտե՛ք   այն  թիվը, որը   5-ով  բազմապատկելիս  ստացվում  է  300:

Ա

Պարկում  կա  20  կարմիր, 20  կապույտ  և  20  կանաչ  տիկնիկ։ Ամենաքիչը  քանի՞  տիկնիկ  պետք  է  հանել, որ  գոնե  ամեն  գույնից  մեկ  հատ  դուրս  գա։

Ո՞րն  է  ամենափոքր  բնական  թիվը։

Ավտոմեքենայի  արագությունը  80կմ/ժ  է։ Քանի՞  կիլոմետր  կանցնի  ավտոմեքենան  5 ժամում։

Ուղաձիգ

Գտե՛ք  հազարի  քառապատիկը։

Գտե՛ք  ամենափոքր  եռանիշ  թվի  վեցապատիկը։

Գտե՛ք  399  թվի  ամենափոքր  և  ամենամեծ  բաժանարարների  գումարը։

Ա

Որքանո՞վ  կմեծանա  միանիշ  թիվը, եթե  նրան  ձախից  կցագրեն  5:

Եթե  Մարգարիտայի  մտապահած թվին  գումարենք  20, արդյունքը  բաժանենք  3-ի  կստանանք  7:Գտե՛ք  Մարգարիտայի  մտապահած  թիվը։

Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ  թիվը, եթե  նրան  ձախից  կցագրեն  1:

Ներեցեք, աղյուսակը չկարողացա գծել։

Բնագիտություն/Ձմեռային արձակուրդներ/Ինչու եմ սիրում այս միրգը/

Ողջույն: Հիմա  ներկայացնում  եմ   իմ  սիրելի  մրգերից  մեկը՝ նուռը: Այն  համարվում  է  բուժիչ  և  շատ  օգտակար  միրգ: Ինչպես  նաև  իր  մեջ  պարունակում  է  C, E, P, B, K վիտամիններ:

Տեսքը

Պտուղը  խոշոր  է  և  գնդաձև։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։  Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն քաղցր  և թթվաշաքաղցր։

Տարածում

Հիմնականում  այն  հանդիպում  է  ՝  Փոքր և  Միջին  Ասիայում, Հարավային  Կովկասում, Իրանում  և  Աֆղաստանում: Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։

Իսկ  Հայաստանում  այն  հանդիպում  է  Սյունիքում  և  Լոռիում:

Ինչպես  նաև  գրանցված  է  Հայաստանի  Կարմիր գիրքում:

Իսկ  այստեղ  ներկայացնում  եմ  մի  քանի  փաստ  նռան  մասին:

Ավելի  շատ  փաստեր  կարող  եք  գտնել, անցնելով  այս  հղումով:

1․Նուռը ամրապնդում է սիրտը:

Նուռը պարունակում է պունիկալագին ու մեծ քանակության հակաօքսիդատներ, որոնք ընկնելով օրգանիզմ ամրապնդում են սիրտը: Մասնագետների խոսքով, պունիկալագինը ու հակաօքսիդատները, ամրացնում են երակների պատերը և իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը: (Կարդացեք նաև Ինչպես իջեցնել խոլեստերինի մակարդակը)Սա իր հերթին խոչընդոտում է աթերոսկլերոտիկ միացությունների ձևավորմանը: Նման խնդրի նախատրամադրվածություն ունեցողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրը 30 միլիլիտր նռան հյութ են օգտագործել 30 տոկոսով նվազել է աթերոկլերոտիկ միացությունների ձևավորումը:

2․Նուռը պաշտպանում է քաղցկեղից:

Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը:Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է: (Կարդացեք նաև Քաղցկեղի 10 նախանշանները) :

Իսկ ամենավերջում ներկայացնում եմ բուն նախագիծը :Ցանկության դեպքում կարող եք մասնակցել:

Սիրով՝ Տաթևիկ:

Փաստեր նռան մասին

Նռան օգտակար հատկությունների մասին լեգենդներ են պտտվում: Բայց լեգենդները թողնենք ու տեսնենք իրականում ինչպես է ազդում այն առողջության վրա: Ասում են, եթե պարբերարաբ նուռ ուտեք, ապա ձեր սիրտը կաշխատի ժամացույցի պես, իսկ ծերությունը ձեզ կհասնի շատ ավելի ուշ, քան դուք սպասում էիք:
Նուռը պարունակում է 12 ամինաթթուներ, որոնցից 5-ը անփոխարինելի են: Այսինքն դուք դրանք չեք գտնի այլ մրգերում կամ պտուղներում: Բացի այդ նուռը հարուստ է վիտամին K-ով, C-ով, B 9-ով և B 6-ով: Այն հարուստ է նաև հանքանյութերով՝ ֆոսֆորով և կալիումով: Միաժամանակ նուռը ցածր կալորիականությամբ միրգ է: 100 գրամ նուռը պարունակում ընդամենը 72 կիլոկալորիա: Ձեզ եմ ներկայացնում նռան 7 օգտակար հատկությունները:

1․Նուռը ամրապնդում է սիրտը:

Նուռը պարունակում է պունիկալագին ու մեծ քանակության հակաօքսիդատներ, որոնք ընկնելով օրգանիզմ ամրապնդում են սիրտը: Մասնագետների խոսքով, պունիկալագինը ու հակաօքսիդատները, ամրացնում են երակների պատերը և իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը: (Կարդացեք նաև Ինչպես իջեցնել խոլեստերինի մակարդակը)Սա իր հերթին խոչընդոտում է աթերոսկլերոտիկ միացությունների ձևավորմանը: Նման խնդրի նախատրամադրվածություն ունեցողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրը 30 միլիլիտր նռան հյութ են օգտագործել 30 տոկոսով նվազել է աթերոկլերոտիկ միացությունների ձևավորումը:

2․Նուռը պաշտպանում է քաղցկեղից:

Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը:Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է: (Կարդացեք նաև Քաղցկեղի 10 նախանշանները):

3․Նուռը բարձրացնում է իմունիտետը:

100 գրամ նուռը պարունակում է 21 տոկոս վիտամին C: Որը օրգանիզմի անհրաժեշտ քանակությունն է մեկ օրվա կտրվածքով: Նուռը ակտիվացնում է իմունային համակարգը՝ պաշտպանելով օրգանիզմը տարատեսակ վիրուսներից: Մասնագետները նշում են, որ օրը մեկ նուռի ¼-րդ մասը ուտելու դեպքում դիմադրողականությունը բարձրանում է 3 անգամ: (Կարդացեք նաև Ինչպես բարձրացնել իմունիտետը):

4․Նուռը բարելավում է մարսողությունը:

Սննդային հյուսվածքները, որոնք պարունակում է նուռը, այնպիսի տարրեր են, որոնք օրգանիզմը չի մարսում: Փոխարենը այդ հյուսվածքները օգնում են չեզոքացնել սննդի <<անպետք մնացորդները>>: 100 գրամ նուռը պարունակում է 16 գրամ սննդային հյուսվածք, ինչը օրգանիզմին անհրաժեշտ նորմի շրջանակում է: <<Ավելորդություններից>> ազատվելը նպաստում է մարսողության համակարգին: Ճնշումը ստամոքսի վրա ընկնում է՝ մարսողությունը բարելավվում: (Այլ մրգերի ու պտուղների օգտակար հատկությունների մասին կարդացեք ներքևում տեղադրված հղումներով):

5․Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը:

Հեմոգլոբինը երկաթ պարունակող սպիտակուց է, որը օգնում է օրգանիզմին թթվածինը հասցնել հյուսվածքներին: Հեմգլոբինի նորման տղամարդու օրգանիզմում 130-160 գ/լ : Կնոջ օրգանիզմում՝ 120-150գ/լ: Եթե հեմոգլոբինի մակարդակը ավելի ցածր է մարդու մոտ լինում է սրտխառնոց, գլխապտույտ և թուլություն: Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Այն հաճախ խորհուրդ են տալիս անեմիայի դեպքում օգտագործել: Օրը 3 բաժակ նռան հյութը բավարար է հեմոգլոբինը կարգավորելու համար:

6․Նուռը կանխարգելում է մազաթափությունը:

Մազաթափության պատճառներից մեկն էլ երկաթի պակասի հետևանքով առաջացող անեմիան է: Հեմոգլոբինի պակասի հետևանքով օրգանիզմի հյուսվածքները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում: Պարբերաբար նուռ օգտագործելու դեպքում մազի արմատները ամրապնդվում են, սնուցումը կարգավորվում է և մազաթափությունը հետզհետե վերանում է: (Կարդացեք նաև Ինչպես կանխարգելել մազաթափություն):

7․Նուռը կանխարգելում է արթրոզի առաջացումը:

Արթրոզը տարածված հոդային հիվանդություն է, որով տառապում է աշխարհի բնակչության 10 տոկոսը: Արթրոզի հետևանքով բորբոքվում են հենաշարժական հատվածները և շարժվելու բարդություններ են առաջանում: Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին K, ոը հակաբորբոքային ներուժ ունի: Մասնավորապես հոդային հատվածների սնուցման դեպքում: Այն նաև նպաստում է կալիումի իրացմանը, ինչի արդյունքում արթրոզը հնարավոր է կանխարգելել:

Ռուսերեն/Зимняя школа/Праздник Нового года/

Прекрасно придумано – начинать год праздником!
– С Новым годом! С Новым счастьем! – говорят друг другу люди.
Все хотят, чтобы в новом году жилось лучше. Мы хотим нового счастья. И оно приходит.
Как наступает Новый год? Как космический корабль летает вокруг Земли, так и Земля летает вокруг Солнца. Земля – наш общий космический корабль. Мчится она мимо планет, а на ней – мы с тобой. И всё, что вокруг нас – города, поля, звери, птицы, реки, рыбы в реках, – всё летит в великом космосе.Космический корабль облетает Землю за полтора часа. А сама Земля делает виток вокруг Солнца ровно за год! Когда она начинает новый виток, тут и кончается старый год и начинается новый. Это происходит в ночь на 1-ое января. В первый январский день люди отмечают праздник Нового года.

космический корабль – տիեզերանավ                              планета – մոլորակ
облететь – շուրջը թռնել                                                      виток – պտույտ

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Как начинается год?

Прекрасно придумано – начинать год праздником!

2. Как поздравляют люди друг друга с Новым годом?

– С Новым годом! С Новым счастьем! – говорят друг другу люди.

3. За какое время облетает космический корабль Землю?

Космический корабль облетает Землю за полтора часа.

4. За какое время Земля делает виток вокруг Солнца?

А сама Земля обращается вокруг Солнца ровно за один год.

5. Когда кончается старый год и начинается новый?

Когда она начинает новый виток, тут и кончается старый год и начинается новый. Это происходит в ночь на 1-ое января. В первый январский день люди отмечают праздник Нового года.
Напишите словосочетания. К выделенным словам подберите антонимы
Старый год – Новый год, последний день – первый день, кончается старый год – Новый год начинается, уходит старый год – приближается новый год․
Допишите предложения.
1. Земля летает вокруг Солнца.

2. Земля — ​​наша общая планета.

3. Земля обращается вокруг Солнца ровно за год.

4. В ночь на 1 января заканчивается старый год и начинается новый.

Выберите одну страну и подготовьте презентацию о том, как отмечают Новый год в этой стране (обычаи и традиции).

Традиционный китайский Новый год отмечается после зимнего солнцестояния. По григорианскому календарю этот день приходится на 21–21 января.

На севере Китая в новогоднюю ночь в доме кладут цветущую ветку персикового дерева или, как символ достатка, дом украшают мандариновые деревья, на которых висят плоды апельсина. В этот период цветут персик, абрикос, мандарин и миндаль. Улицы украшены новыми цветущими ветками и обычными букетами цветов.

На юге Китая в новогоднюю ночь люди предпочитают украсить свою квартиру цветущими ветками абрикоса. У цветов абрикоса должно быть ровно пять лепестков. Кроме того, жители южного Китая кладут на стол арбуз, красно-сладкая сердцевина которого символизирует успех в наступающем году.

Вечером перед началом Нового года проходит групповое представление танца дракона. Танцуют все, независимо от того, богатые они или бедные. Самые счастливые шествия и яркие встречи проходят ночью. В сумерках зажигают костры на улицах и в садах.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն բոլոր առարկաներից 2021

Report for the first semester in English

Отчет о первом курсе русского языка

Բնագիտության հաշվետվություն, առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Մաթեմատիկայի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի հաշվետու պատում մայրենիից

Այսքանը։

Հայրենագիտություն/ձմեռային արձակուրդներ/Սուրբ Ծնունդ/

Ողջույն։ Վստահ  եմ, որ  յուրաքանչյուր  երեխա  շատ  ուրախ  է  ձմեռային  արձակուրդների  մեկնարկի  համար։

Ինձ  համար  ձմեռային  արձակուրդները  թերևս  ամենահետաքրքիրն  ու  հաճելին  են։ Օրինակ՝ ամառային  արձակուրդները։ Շատ  երկար  են, բայց  շատ  շոգ, իսկ  շատ  շոգը  տհաճ  է։

Նոր  տարին  ինձ  համար  մեծ  նշանակություն  ունի։ Նոր  տարվա  սկիզբը  լավ  հնարավորություն  է  ցանկություններն  իրակացնելու  համար։

Ես  այս  տարի  շատ  նպատակներ  ունեմ։

Ինչևէ, չշեղվենք  թեմայից։ Ինչպե՞ս  եք  նշում  ամանորը։Ուսուցիչների  կողմից  շատ  հաճախ  տրվող  հարց։

Մենք  ամանորը  նշում  ենք  սովորական։ Բայց  կա  մի  հետաքրքիր  ավանդույթ-սովորույթ։ Մենք  ամեն  տարի  այնպիսի  հետաքրքիր  զարդարանք  ենք  գնում, որ  վստահ  եմ, ոչ-մեկի  տանը  չեք  գտնի։ Դա  մեր  տանը  տարբերվող  միակ  ավանդույթ-սովորույթն  է։

Շատ  տարիներ  են  եղել, որ  մենք  Նոր  տարին  դիմավորել  ենք  ԿԱԼԱՎԱՆՈՒՄ։ Դեկտեմբերի  31-ի  առավոտյան, նայելով  բնությանը  և  այդ  ցրտին  ըմպելով  մեկ  գավաթ  տաք  թեյ,օրդ  սկսում  ես  լավ  էներգիայով։

Այնպես  որ, առաջարկում  եմ  2023  թվականը  միասին  դիմավորենք  ԿԱԼԱՎԱՆՈՒՄ։

Ռադեոնյութ

ՏԱՐԵՄՈՒՏԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Ողջույն, ես  Տաթևիկն  եմ։ Ես  երկար  եմ  մտածել  այս  թեմայով, թե  ինչ խոստովանություն  կարելի  է  գրել։ Եկել  եմ  այն  եզրակացության, որ  ինքս  ինձ  խոստովանեմ։

Խոստովանում  եմ, այս  տարին  շատ  էր  տարբերվում։ Այս  տարի  փոխվեց  իմ  հայացքը  օտար  լեզուների  նկատմամբ։ Սովորեցի  այնքան  կարևոր  բաներ, որոնք  պետք  են  գալու  նույնիսկ  համալսարանում։

Արդեն խելքս  գնում  է  անգլերենի  համար։

Խոստովանում  եմ  նաև, որ  այս  տարին  շատ  մեծ  հետք  թողեց  իմ  ձայնի  վրա։ Ժամերգությունները  բացել  են  իմ  ձայնը, և  հուսամ  ինձ  այս  ասպարեզում  հաջողություններ  են  սպասում։

Շատ  շնորհակալ  եմ  իմ  բոլոր  ուսուցիչներին, հատկապես  ընկեր  Արմինեին, քանի  որ  նա  բացի  մեզ  մեր  մայրենի  լեզուն  ուսուցանելուց, նաև  մեզ  տալիս  է  կյանքի  դասեր  դառնալով  մեր  ավագ  ընկերը։

Շնորհակալություն։

Ամանորյա ամսագիր

Ողջույն, ներկայացնում եմ Ամանորյա հանելուկներ, բացիկ և խորհուրդներ։

Բացիկ՝ Ամանորին

Ամանորը՝ հանելուկների հետ

Այն  ինչն է, ինչը, երեխաներին  ուրախացնում  է, նվերներ  բերում  մի  անուշիկ  աղջկա  հետ։

Այն  ինչն  է, ինչը, երեխաներն  են  կառուցում, սպիտակ  է, ձյունե, գազարով  և   զեյթունով։

Այն  ինչն  է, ինչը, տոն  է, ուշ  գիշեր, բայց  բոլորը  արթուն  են։

Այն  ինչն  է, ինչը, թափվում  է  երկնքից   և  հենց  արև  է  տեսնում, միանգամից  հալվում։

Այն  ինչն  է, ինչը, զարդարում  են  բոլորով, իսկ  վերջում  կատարին  աստղ  դնում։

Ամանորյա խորհուրդ

Ողջույն  նրանց, ովքեր  կարդում  են  իմ  Ամանորյա  խորհուրդը։

Նախկինում  Ձմեռ  Պապը  Ամանորին  ոչ  թե  նվերներ էր  տալիս  երեխաներին  այլ  յոթ  խորհուրդ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Իմ  կարծիքով  երեխաները  խորհուրդներ  ստանալով  ավելի  երջանիկ  են  եղել, քան  հիմա  նվերներ  ստանալով։ Խորհուրդ  եմ  տալիս  միշտ պահել  այդ Ամանորյա յոթ  խորհուրդները։

Իսկ  իմ  Ամանորյա խորհուրդը  այն  է, որ  բոլորը  Նոր  Տարին  դիմավորեն  անկեղծ  երջանկությամբ։ Վստահեցնում  եմ, որ  դրանից  լավ  բան  չկա։

Ինչպես  ասում  են <<Ինչպես  սկսում  ես  տարին, այնպես  էլ  անցկացնում  ես>>։

Հույս  ունեմ, որ  իմ  խորհուրդը  կօգնի  քեզ  և  դու  այս  Ամանորին  կփորձես այն  իրականացնել։

Հիմա  սկսիր, որ  այն  լինի  անկեղծ։