Архив рубрики: Առողջագիտություն

Առաջին կիսամյակի հաշվետվություն առողջագիտությունից

Առողջագիտության բաժին

Այս առարկան ինձ համար շատ հետաքրքիր է, քանի որ, պարզվում է, որ իմ ամենօրյա գործողությունները ես սխալ են կատարում, որոնցից մեկն էլ լվացվելն է։ Ինձ միշտ հետաքրքրել է առողջությունն ու առողջ սնունդը, և այս երկու ամիսների ընթացքում ես այն ուսումնասիրել եմ։

Սովորել ենք․՝

Աչք

Տեսողական օրգան,որը բոլորիս կյանքում մեծ դեր է խաղում, և դրա խմաքը շատ կարևոր է։

Զգայարաններ

Ականջ

Լսողական վերլուծիչ, առանց որի կյանքը շատ դժվար է։

Հագուստի և կոշիկների խնամքը

Վիտամիններ, B

Ինչպե՞ս նստել համակարգչի և հեռուստացույցի դիմաց

Բոլորիս կյանքի մաս դարձած համակարգիչներից ճիշտ օգտվելու կանոններն իմանալը մեծ ձեռքբերում է։

Մենք բացի դասերից իրականացնում էինք նաև վիկտորինաներ, որոնք ամրապնդում էին մեր գիտելիքները՝․1,2: Մեր դասընթացները շատ հետաքրքիր էին, և ես հուսով եմ, որ կշարունակվեն ավելանալ մեր գիտելիքները։

Հագուսի և կոշիկների խնամք

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:

Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալեռգիա,մաշկի գրգռվածություն և այլն:Արհեստական

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալերգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն Հագուստի խնամքը կարևոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն էր:Հագուստի խնամքը կարեվոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

Առողջագիտություն

Մազերի խնամք

Պատաասխանեք հետևյալ հարցերին

  • Ինչու՞ է կարևոր մաշկի խնամքը։

Եթե մաշկը չխնամենք, այն կչորանա կամ կառաջանան այլ խնդիրներ, որոնց հետևանքով կարող են անցնել տարբեր վարակներ, որը կառաջացնի նաև ցավ։ Մաշկը զգացողության օրգանն է, որի շնորհիվ մենք շատ բաներ ենք զգում։ Կարելի է օգտագործել վիտամին A պարունակող քսուկներ։

  • Տարբերվում է արդյո՞ք մաշկի խնամքը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, բացատրեք, նկարագրեք։

Գարնանը, ամռանը և աշնանը մաշկի խնամքը գրեթե նույնն է, քանի որ ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ չկան։ Իսկ ձմռանը մաշկը սառում է, կարող է այտուցվել և կարմրել, որի ժամանակ պետք է օգտագործել քսուկներ։ Ձմռանը պետք է հավելյալ խնամք, որպեսզի մաշկը չչորանա, խանավեցնող քսուկներ։ Իսկ ամռանը պետք է քսել արևային քսուկ, արևից պաշտպանվելու համար։

Մազերի և եղունգների խնամք

Պատաասխանեք հետևյալ հարցերին

  • Նկարագրեք մազերի խնամքը ձմռան և ամռանը։

Ամռանը մենք հաճախ ենք լվանում մազերը, իսկ լվանալուց հետո չենք չարացնում, քանի որ մթնոլորտի օդով չորանում է։ Ես նաև լողի եմ գնում, և ամռանը ավելի հեշտ է։ Իսկ ձմռանը պետք է ուշադիր չարացնել մազերը, ավելի քիչ ենք լվանում, իսկ լողից հետո գլխարկ եմ կրում, որպեսզի գլուխս տաք մնա։

  • Ի՞նչ տարբերություն ոտքերի և ձեռքերի եղունգները կտրելու մեջ։

Կարծում եմ, ձեռքի եղունգները կտրելը ավելի դժվար է, քանի որ ձեռք կարող ենք շարժել և լինեն վնասվածքներ։ Իսկ ոտքի եղունգները կտրելիս կարող ենք հարմար դիրքավորվել, և ճիշտ կտրել։

Ոջիլակրություն կամ պեդիկուլյոզ

Առողջագիտություն, հարցաշար

  • Առողջ բառի բոլոր տառերով կազմեք մարմնի, առողջությանը վերաբերող բառեր;

Ա-ատամ

Ռ-ռենգեն

Ո-ոսկոր

Ջ-ջուր

  • Ի՞նչ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում մրսածությունը բուժելու և ջերմությունը իջեցնելու համար։

Օգտագործում են լիմոն,նարինջ,նուռ։

  • Թվեք ձմեռաին սպորտաձևեր։

 Լեռնադահուկային սպորտ, Չմուշկներով սպորտաձև։

  • Թվեք ամառային սպորտաձևեր։

Բատմինտոն, լող,թենիս։

  • Կարելի՞ է արդյոք խմել գետի, լճի ջուր: Ձյուն ուտել պատասխանը հիմնավորել։

Գետի և լճի ջուրը, և նույնն էլ ձյունը ուտել չի կարելի առանց ֆիլտրելու։ Դրանց մեջ կան ուրիշ նյութեր, օրինակ՝ ավազ, հող։

  • Տարվա ո՞ր եղանակին է ճիշտ սկսել կոփվել։

Ամենա հարմար եղանակը կոպվելու համար ամառն է: Որովհետև ամռանը կարելի է լողալ, մարզվել մաքուր օդին: Բայց բոլոր եղանակներին էլ կարելի է կոպվել:

  • Կարելի՞ է կրծել եղունգները, պատասխանը հիմնավորել։

Եղունգները չի կարելի կրծել, քանի որ եղունգի տակ կան բակտերիաներ, որոնք կարող են անցնել օրգանիզմ։ Բացի այդ ձեռքերը միշտ կեղտոտ են։

  • Կարելի՞ է քո սանրը տալ ուրիշինպատասխանը հիմնավորել։

Ոչ։ Քանի որ մեր մազերի թեփը, կամ երբեմն ոջիլները կարող են անցնել ուրիշին։ Դա անտիբակտերիալ է։

  • Կարելի՞ է ուրիշի կոշիկ հագնելՊատասխանը հիմնավորել։

Ոչ։ Ուրիշները կարող են գորտնուկ կամ այլ խնդիրներ ունենալ, որը կարող է փոխանցվել քեզ, ինչպես նաև հոտը։

Առաջադրանք 3 / 1 բալ/

  1. Ո՞ր մթերքն է նախընտրելի ուտել:

նրբերշիկ, միս, երշիկ, սարդելկա

2. Ո՞ր կաթնամթերքն է բարենպաստ ազդում մարսողական պրոցեսի վրա։

 պանիր, կեֆիր, պաղպաղակ, կարագ

3.Ո՞ր միրգն է հարուստ երկաթով

նարինջ, խնձոր, տանձ, մանդարին

4, Ո՞ր միրգն է օգտակար ուտել մրսածության ժամանակ։

 սալոր, կարտոֆիլ, գազար,բանան

5․ Ո՞ր բանջարեղենն է պարունակում շատ աճի ֆերմենտներ։

սոխ, վարունգ, կարտոֆիլ, գազար

6․ Ինչպե՞ս են կոչվում այս մթերքները. Դրանցից ո՞րն է հարուստ կալցիումով և օգտակար է ոսկրերի և ատամների ամրության համար

կարագ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ

Սրանցից ամենահարուստը կալցիումով կաթնաշոռն է։ Նրանց ընդհանուր անունը կաթնամթերք է։

B խմբի վիտամիններ

B խմբի վիտամիններ՝ բջջային նյութափոխանակության մեջ մեծ դեր կատարող ջրալույծ վիտամինների խումբ։

Նախկինում որոշ նյութեր նույնպես դասվում էին B խմբի վիտամինների շարքին, սակայն հետագայում բացահայտվեց, որ դրանք միայն վիտամինանման նյութեր են, քանի որ սինթեզվում են մարդու օրգանիզմում։

Յուրաքանչյուր վիտամին, ինչպես նաև վիտամին B-ն, շատ կարևոր է մեր օրգանիզմի համար, և դրա պակասությունը առացնում է խնդիրներ։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։

Աչք

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

download (1)

Ֆունկցիաները

Օժանդակ հարմարանքներն են  կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ 

Ինչու են լինում տարբեր գույների

Այն, որ մեր աչքերը ունեն տարբեր գույներ, դա բոլորին է հայտնի: Բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:Լինում է նաև այնպես, որ մարդիկ ունենում են տարբեր գույների աչքեր: Դա տեղի է ունենում մելանին հորմոնի կամ ավելցուկից, կամ սակավությունից: Այսպիսի բան կարող է դիտվել նաև կենդանիների, հատկապես կատուների մոտ: Այս երևույթը կոչվում է գետերոհրոմիա: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջովին և մասնակի: Ամբողջական ձևը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մի աչքի բիբի գույնը ամբողջովին տարբերվում է մյուս աչքի գույնից: Իսկ մասնակին շատ քիչ դեպքերում է հանդիպում, մոտավորապես 1 միլիոն մարդկանցից 4-ի մոտ: Այն իրենից ներկայացնում է մի աչքի բիբի երկու գույն, այսինքն՝ մի աչքի բիբի մի մասը ունի մի գույն, մյուս մասը՝ այլ գույն: Որպես կանոն, աչքի գույնը ժառանգական բնույթ ունի: Հայտնի է, որ երկրագնդի վրա ավելի շատ են մուգ աչքերով մարդիկ, քանի որ մելանինի մեծ քանակությունը համարվում է գերիշխող: Այսպիսով, եթե ծնողներից մեկը ունի շագանակագույն աչքեր, իսկ մյուս ծնողը՝ երկնագույն կամ կանաչ աչքեր, ապա նրանց երեխան կունենա բաց գույնի աչքեր: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդու աչքերի գույնը կարող է փոփոխվել տարիների ընթացքում: Բոլոր երեխաները ծնվում են երկնագույն աչքերով, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս չկա մելանինի բավականաչափ քանակություն: Հետագայում, երբ պիգմենտը շատանում է, նրանք ստանում են համապատասխան գույն: Ծերության տարիքին որոշ մարդկանց աչքերը կարող են դառնալ ավելի բաց գույնի, այն պատճառով, որ մեզոդերմային շերտը դառնում է ավելի քիչ թափանցիկ:

Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

  Ինչից են հոգնում աչքերը

Աչքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային, օպտիկական/

Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից

, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին

Սեղանի թենիս, սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

ասացվածքներ տեսողության , աչքի լույսի մասին

Պահիր աչքիդ լույսի պես։

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Առողջագիտություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։ Առողջությունը կախված է հետևյալ գործոններից.

1.Առողջ սնունդ

2.Հիգենիա

3.Մարզանք

4.Գենետիկա, ժառանգականություն

5.Շրջակա միջավայր

6.Հոգեվիճակ

7.Վնասակար սովորություններ

8.Պատասխանատու վարքագիծ

9.Աղքատություն

10.Կրթություն

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքով կարևորություն.

1.Առողջ սնունդ

2.Գենետիկա,ժառանգականություն

3.Աղքատություն

4.Հոգեվիճակ

5.Մարզանք

6.Հիգենիա

7.Շրջակա միջավայր

8.Կրթություն

9.Վնասակար սովորություններ

10.Պատասխանատու վարքագիծ