Архив рубрики: Նախագիծ

Կիսամյակի նախագծերի ամբողջություն

Կաթնամթերքի արտադրություն

Կենսաբանություն դասընթացի շրջանակներում կաթից պատրաստել ենք զանազան կաթնամթերքներ, հատկապես՝ մածուն և կաթնաշոռ։ Ես որոշեցի նախագծի շրջանակներում պատրաստել մածուն։ Հակիրճ ներկայացնեմ․ կաթի մեջ կա լակտոզա ֆերմետ, իսկ մածունի մեջ կաթնաթթվային բակտերիաներ։ Այն պատրաստելու համար կաթի մեջ ավելացնում ենք մի քանի գդալ մածուն։ Պատրաստման գործընթացի մասին ավելի մանրամասն տեսանյութում։

Խաղողից՝գինի

Կաթնամթերքի արտադրությունից հետո որոշեցինք շարունակել արտադրական գործընթացը, և տնային պայմաններում խաղողից ստացանք գինի։ Յուրաքանչյուր փորձի արդյունք իրենից ենթադրում է գիտական բացատրություն։ Խաղողը պետք չէ լվացել, քանի որ կաշվի վրա կան օգտակար բակտերիաներ, որոնք օգնում են խմորմանը։ Ճզմում ենք խաղողը, պահում մեկ ամիս։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Ձմեռային փորձ քիմիայի լաբարատորյայում

Ձմեռային ճամբարը ամփոփել ենք նաև քիմիայի լաբարատորյայում։ Քանի որ ճամբարի վերջում Երևանում էլ ձյուն եկավ, մենք որոշեցինք մեր փորձը կապել ձյան հետ և սկսեցինք տեղեկություններ հավաքել, որոնք ներկայացվում են տեսանյութում։

Քիմիական փորձարկումներ/բոց,կրակ/

Համասեռ և անհամասեռ խառնուրդներ/ընթացիկ փորձեր/

Վերոնշյալ երկու փորձերը կապված են քիմիա առարկայի հետ, և իրականացվել են ուսումնական գործընթացի ժամանակ։ Մեր իմացածն ավելի լավ ամրապնդելու համար կատարում ենք փորձեր, որոնք կապված են տվյալ օրվա դասի հետ։ Փորձերը օգնում են նաև անզեն աչքով տեսնել և հաստատել դասագրքում գրվածը։ Յուրաքանչյուրի մասին ավելի մանրամասն՝ հղումներով։

Խորհանարդի ծավալի չափում/ընթացիկ փորձեր/

Բնագիտական առարկաներից մենք փորձեր շատ ենք իրականացնում, որպեսզի ամեն ինչ պատկերավոր լինի։ Այս փաթեթի վերջին տեսանյութը ֆիզիկայից է։ Որպեզի կարողանանք հաշվումներ կատարել, տեսանյութում պատկերավոր նկարագրվում է խորհանարդ երևույթը։

Եվ բացի փորձերից ուզում եմ նաև ներկայացնել մի դասընթացների մասին, որոնք բավականին շատ գիտելիք են տվել ինձ և ակտիվացրել դասերից հետո։ Այն բոլոր դասընթացների մասին, որոնց ես ներկա եմ եղել, կարող եք տեսել՝ այստեղ։

Հանրային աուդիտ

Ուսումնական նախագիծ

Իմ կյանքում առաջին փորձն էր, բլոգներ ուսումնասիրելու ու սովորողներին ուղություններ ցույց տալու առումով։ Հաճելի աշխատանք էր, բայց ժամանակատար։

Սիրում եմ նմանատիպ առաջադրանքներ, դրանք ինձ ոգևորում եմ։ Աշխատանքը ինձ կյանքում գործածելի գիտելիք չտվեց, բայց ես ուսումնասիրեցի մեր դպրոցի մեդիագրագիտություն մտնող երեխաների առաջին քայլերը։