Հայաստանը և Պարսկա-Բյուզանդական մրցակցությունը 6-րդ դարում

Նեստորիական հոգևորականների պատկերը

  • Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները։

Դվինի առաջին ժողովում խոսվում էր քաղկեդոնականության և հակաքաղկեդոնականության մասին։ Այս ժողովում դավանաբանական վեճեր բռնկվեցին միաբնակների և երկաբնակների
միջև. առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային
բնություն, դրան հակառակ՝ երկաբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային։ Հայաստանը չմասնակցեց, բայց հետո պարզվեց, որ Հայաստանը հակաքաղկեդոնականության կողմնակիցն է եղել։

Դվինի երկրորդ ժողովը նշանակալի էր նաև նրանով, որ մերժում էր նեստորականությունը ևս, որին քաղաքական
նպատակներով հովանավորում էր Սասանյան արքունիքը։ Այդպիսով ՝ Հայոց
եկեղեցին մերժեց և՛ քաղկեդոնականությունը, և՛ նեստորականությունը։

  • Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողովը։

Քաղկեդոնի տիեզերական ժողովը տեղի է ունեցել 451 թվականին։ Հայաստանը հավատարիմ է մնացել առաջին երեք տիեզերաժողովներին, և չի ընդունել Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողովը։

  • Ի՞նչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար։

Հուստինիանոսի օրոք Բյուզանդական Հայաստանի տարածքները բաժանվեցին չորս մասի՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները։

Վերացվեցին հայ նախարարների ինքնավարությունը, արտոնություններն ու սեփական
զորք ունենալու ժառանգական իրավունքը։ Անհամեմատ ավելի էական նշանակություն ուներ ժառանգական իրավունքին վերաբերող օրենքը, որով վնասվում
էր նաև նախարարական համակարգը։ Համաձայն բյուզանդական օրենքի՝ ժառանգությունը պետք է բաժանվեր թե՛ արական, թե՛ իգական սեռի երեխաների միջև։ Այս ամենը լավ չընդունվեց հայ նախարարների կողմից, ինչի հետևանքով ապստամբություններ եղան, որնցից նշանավոր էր 539թ-ի եղածը։ Ապստամբությունը ճնշվեց. ապստամբներից
ոմանք աքսորվեցին Բալկաններ, ոմանք պաշտոններ ստացան բյուզանդական
վարչական համակարգում, իսկ ոմանք էլ լքեցին Հայաստանի բյուզանդական
հատվածը։ Անզոր հայ վերնախավն արագ կլանվեց բյուզանդական աստիճանակարգության մեջ և ի վերջո ձուլվեց:

  • Ովքե՞ր էին նեստորականները,ի՞նչ է նեստորականությունը։

Նեստորականություն նշանակում է քրիստոնեական ուսմունք, որը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու դեմք։ Անվանումը ստացել է 428-431 թթ. Կ. Պոլսի պատրիարք Նեստորի անունից։

  • Ե՞րբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը։

Պարսկա-բյուզանդական պատերազմը տեղի է ունեցել 602-ից մինչև 628թ․, տևելով 20 տարի։

Оставьте комментарий