Архив за день: 26.11.2023

Հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին/Կենսաբանություն/

Լրացուցիչ աշխատանք․

  • Գտնել հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին։

1.Վարդը գրեթե նույն վիտամիններն ունի, ինչ խնձորը, ազնվամորին, կեռասը, դեղձը, սալորը, նեկտարինը, տանձն ու նուշը: Որոշ վարդեր վիտամին C- ի անսպառ աղբյուր են: Մարդիկ օգտագործում են վարդերը ջեմեր, ժելեներ եւ նաև թեյ պատրաստելու համար: 

2.Մեզ բոլորիս հայտնի կակաչի գլխիկները 1600-ական թվականներին Հոլանդիայում ոսկուց ավելի թանկ էին: Ծաղիկը խորհրդանշեց անմահությունը, կյանքը եւ սերը: Կակաչների կյանքը շատ կարճ է `3-7 օր:

3.Շաֆրան համեմունքը ստանում են քրքմածաղկի (крокус) փոշեհատիկից: Այն աշխարհի ամենաթանկ համեմունքն է։ 1 կգ այդպիսի համեմունք ստանալու համար անհրաժեշտ է 200.000 ծաղիկ:

4.Ծաղկավոր բույսերի մեջ առանձնանում են խոլորձները։ Աշխարհի ամենափոքր խոլորձն ունի ընդամենը 2 մմ տրամագծով ծաղիկներ: Աշխարհի ամենամեծ խոլորձը վագրային խոլորձն է: Նրա ծաղկաբույլերը կարող են հասնել մինչև 3 մ երկարության, և կա նաև խոլորձի տեսակ, որը մենք ուտում ենք։ Սա հարթ տերևի վանիլին է:

Ձորի Միրո-վերլուծություն

Ձորի Միրո

Հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհը, հատկապես 1915 թ. ցեղասպանությունը, մշտապես եղել են հայ գրողների ուշադրության կենտրոնում:Գալշոյանը հետաքրքիր ձևով է կառուցում վիպակի սյուժեն: Անցյալի պատկերները հաճախ ընդմիջվում են խաղաղ կյանքի տեսարաններով, որոնք փոխակերպվում են հիշողությունների անվերջանալի շարքի և ձգվում «էրգրի» ճակատագրի հետ կապված մոտ ու հեռավոր դեպքերից մինչև հեքիաթային մանկության ժամանակը:

Հերոսը՝ Միրոն, հավատարիմ մնաց իր խոստմանը, ու դրանով ապացուցեց, որ հայրենիքից թանկ բան չկա։ Նա իր կյանքը փրկելու համար, չմատնեց ուրիշներին,այլ պաշտպանեց և փրկեց։ Հավատալով գիտելիքի զորությանը, այդ շրջանում կրթության տվեց իր Հարութին, ով կրում էր պապու անունը։ Հարութ պապի հզորությունը շատ մեծ էր։ Նա, անգամ այն ժամանակ, երբ օսմանները հարձակվեցին, շարունակու էր վարել հողը, իր կյանքի վերջին պահին նա ձեռքի մեջ ամուր վերցրեց հողը և մահացավ։

Ես համարվում եմ մեր մշակույթի կրողը և տարածողը, ինչպես Հարութը՝Միրոյի որդին,ով կատարեց իր առաքելությունը։ Կռվից առաջ, նրանք պարեցին հաղթական <<Յարխուշտա>> պարը, որը հիմա ես սովորում եմ։Այն երգը, որ երգում էր Հարութը,ես հիմա սովորում եմ․․․․․․․․․