Архив за день: 07.11.2023

Հայոց լեզու 06-08.11.2023

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի և հոգնակի թիվը։

2․Ինչպե՞ս է կազմվում գոյականի հոգնակին։

3․Ներկայացնել հոգնակիի կազմության՝ օրինաչափությունից դուրս ձևերը, բացատրել դրանց իմաստային յուրահատկությունները։

Լրացուցիչ կրթություն— Տանը գրել «Աշունը իմ քաղաքում», «Աշնանային մեղեդի», «Երբ անձրևը թակում է պատուհանը», ստեղծագործական պատումներից որևէ մեկը, որտեղ հնարավորինս գործածվեն հոգնակի թվով գոյականներ։

«Երբ անձրևը թակում է պատուհանը»

Սկսվեց աշունը։ Աշնան հետ նաև սկսվեց տերևների հրաժեշտը ծառերին ու կաթիլների գալուստը պատուհանագոգին թեյ ընմպող աղջիկների պատուհաններին։Աշնան անձրևները միշտ ցանկություն են առաջացնում թրջվելու, գիժ մտքերն իրագործելու։ Աշնանը անտանելի շոգն անհետանում է։ Կարծում եմ՝ աշնան անձրևները նրան ուղեկցում է դեպի ձմեռ, իսկ աշունն էլ իր հերթին ձգում է դառնալ ձմեռ։ Մարդիկ, երեխաները հաճույք են ստանում անձրևի մանր կաթիլների ներքո հավաքել տերևները։ Ես, իմ ընտանիքի հետ միասին, շամփուրներն առած, մրցում ենք մսի հետ, և որպես կանոն, հաղթում ենք։ Այ այսպես էլ աշունն անցնում է բոլորիս մտքերում, հոգիներում թողնելով լավ հուշեր։ Իսկ ես շտապեմ վայելել աշնան վերջին արևներից մեկը, կամ, գուցե վերջինը։

Երկրաչափություն 07.11.2023

Հարցեր և առաջադրանքներ։
1.
Ո՞ր պատկերն է կոչվում եռանկյուն, գրեք սահմանումը։

Եռանկյունը այն երկրաչափական պատկերն է, որն կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից:
2.Եռանկյունը քանի՞ գագաթ, քանի՞ կողմ, քանի՞ անկյուն ունի։

Եռանկյունն ունի 3 կողմ, 3 անկյուն, 3 գագաթ։

3.GEOGEBRA ծրագրով գծեք ABC եռանկյուն, նշիր կողմերը, գագաթները, անկյունները։



4.Ի՞նչ է եռանկյան պարագիծը, գրեք սահմանումը։

Եռանկյան երեք կողմերի երկարությունների գումարը կոչվում է եռանկյան պարագիծ:

5.GEOGEBRA  ծրագրով գծեք ABC եռանկյուն, նշեք կողմերի երկարությունները (թվերը մոտավոր ինքնդ վերցրու), գտեք եռանկյան պարագիծը։



6.Գտեք ABC եռանկյուն պարագիծը, եթե  AB=10սմ  BC=5սմ AC=13սմ։

AB=10սմ

BC=5սմ

AC=13սմ

P=?

P=10+13+5=28սմ

7.Ունենք երկու եռանկյուն՝ ABC և  MNK: Ո՞ր եռանկյան պարագիծն է մեծ և որքանով, եթե AB=12սմ,  BC=7սմ, AC=14սմ, իսկ MN=3սմ,  NK=20սմ, MK=18սմ:

Եռանկյուն 1

AB=12սմ

BC=7սմ

AC=14սմ

P=?

P=12+7+14=33սմ

Եռանկյուն 2

MN=3սմ

NK=20սմ

MK=18սմ

P=?

P=18+20+3=41 սմ

41-33=8սմ

Մեծ է երկրորդ եռանկյունը, 8սմ-ով։

8.Եռանկյան երկու կողմերը հավասար են, իսկ երրորդ կողմը դրանցից մեծ է 7սմ-ով։ Գտեք եռանկյան կողմերը, եթե եռանկյան պարագիծը 52 սմ է։

P=52սմ

52-7=45սմ

45:3=15սմ

15+7=22սմ

Կողմեր՝ 22սմ, 15սմ, 15սմ։

9.Եռանկյան կողմերը հարաբերում են ինչպես 2:4:5: Գտեք եռանկյան կողմերը, եթե պարագիծը 66սմ է։

P=66սմ

2+4+5=11

66:11=6սմ

6×2=12սմ

6×4=24սմ

6×5=30սմ

Կողմեր՝ 2:4:5=12:24:30

10.
Եռանկյան երկու կողմերը հավասար են, իսկ երրորդ կողմը փոքր է դրանցից 2 անգամ։ Գտեք եռանկյան կողմերը, եթե եռանկյան պարագիծը 55դմ է։

P=55սմ

55:5=11սմ

11×2=22սմ

Կողմեր՝ 22սմ,22սմ,11սմ։