Архив за месяц: Ноябрь 2023

Հանրահաշիվ 27.11.2023

Հարցեր և առաջադրանքներ:

1.Որ ձևափոխությունն են անվանում արտադրիչների վերլուծում:

Ոչ պակաս կարևոր է կարողանալ բազմանդամը գրել երկու բազմանդամի
արտադրյալի տեսքով։ Այդպիսի ձևափոխությունն անվանում են արտադրիչների
վերլուծում։

2.Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

ա ) 2a+2b =2(a+b)

բ) 3x+6y=3(x+2y)

գ) 2a-4b=2(a+2b)

դ) ba-b=a

ե) 3a-12b=3(a-4b)

զ)7x-28xy=7(x-4xy)

3. Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

ա) x(b + a) + y(a + b)=(x+y)(a+b)

բ) 7x(a − b) − 8y(a − b)=(7x-8y)(a-b)
գ) 5y(z − 4) + 2x(4 − z)=(5y-2x)(z-4)

դ) 5x(2a − 7b) + 6y(7b − 2a)=(5x-6y)(2a-7b)
ե) 4a(3x − 1) − b(1 − 3x)=(4a+b)(3x-1)

զ) 7a(a − 3) − (3 − a)(1 + b)=(7a+(1+b))(a-3)=(8a+1)(a-3)

4. Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

ա) (a+b) a-b(a+b)=(a-b)(a+b)

բ) m(n-3)-2(n-3)=(m-2)(n-3)

գ) (x-y)3-a(x-y)=(3-a)(x-y)

դ) a(b+5)-b(3+b)=(a-b)(b2+5+3)

ե) 2x(x+2y)+3y(x+2y)=(2x+3y)(x+2y)=x+y

զ) 2x(a-1)-(a-1)=2x(-a-1)

ա)(a+b)(x-y)

բ)(x+y)(a-b)

գ)(3-a)(m-n)

դ)(7a-5)(a-b)

ե)(a+4)(a-b)

զ)(6-x)(x-1)

է)(p-3)(1-p)

ը)(x2+7)(y-3)

6.Վերլուծեք արտադրիչների.

ա)a(b-1)

բ)3a(a+b)

գ)2x(a-b)

դ)3+2a(3+a)

ե)x(m-2n)

զ)x(a-b)

7.Ձևափոխե՛ք կատարյալ բազմանդամի.
ա) 2ax(3x − 5a) − 6x 2(a − 1)=6ax2-10a2x-6x2a+6x2

բ) (2x 2)2 + (x + 2)(1 − 4x 3)=(4x5+8x8)(1 − 4x 3)=4x5+24x8-32x11
գ) ( a 2 + 1)( a 2 − 1) − ( a − 1)(a − 1)=-a8-1

դ) (ab − 2)(3a − 1) + (b + 1)( a 2 − b)=(3a2b+ab-6a+2)+(a4-b)=3a11b+3a2-b-6a5+26a-b2+2a4+2-b
ե) 7a 2(a − 5b 2) + 5b 2(7a 2 + b)=7a3-35a2b2+5b3

զ) (a 2 − 4)(b + 1) − (ab − 1)(a + 1)=-a2b+a2-4b-4+ab-a-1

B խմբի վիտամիններ

B խմբի վիտամիններ՝ բջջային նյութափոխանակության մեջ մեծ դեր կատարող ջրալույծ վիտամինների խումբ։

Նախկինում որոշ նյութեր նույնպես դասվում էին B խմբի վիտամինների շարքին, սակայն հետագայում բացահայտվեց, որ դրանք միայն վիտամինանման նյութեր են, քանի որ սինթեզվում են մարդու օրգանիզմում։

Յուրաքանչյուր վիտամին, ինչպես նաև վիտամին B-ն, շատ կարևոր է մեր օրգանիզմի համար, և դրա պակասությունը առացնում է խնդիրներ։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Դասի հղումը

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 

Մետաղաձուլության արդյունքում հիմա արտադրվում են մեքենաներ, և զարգանում է մեքենաշինությունը։

  1. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Առանց մետաղաձուլության մեքենաշինությունը անհնար է պատկերացնել, քանի որ մետաղաձուլությունը մեքենաշինության հիմքն է։

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 

Մեքենաշինության մեջ առաջատար երկրներն են՝Ճապոնիան,Գերմանիան,Ֆրանսիան,ԱՄՆ-ն։

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էլեկտրաէներգիայի արտադրությամբ: 

Էլեկտրաէներգիայի արտադրությամբ առաջատար երկրներ են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստան,Չինաստանը,Նորվեգիան,Կանադան և այլն։

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ: 

Երկաթաքարի արդյունահանությամբ առաջատար երկրներ են՝ Ռուսաստանը,ԱՄՆ-ն, Ավստրալիան,Բրազիլիան,Ճապոնիան,Չինաստան,Ֆրանսիան և այլն։

Ֆրանսերեն 21.11-23.11․2023

Leçon 12

Apprendre les mots

Que-դա

Qui-ո՞վ

une pastéque-մի ձմերուկ

un cube-մի խորանարդ

un coq-մի աքաղաղ

une carte-քարտեզ

Marc-Մարկ

Lucie-Լյուսի

Alice-Ալիս

Des exercice

1.Ecris que ou qui:

Qui apporte un vase?

Que dessine Lili?

Leçon 13

Apprendre les mots

au=o

au-ժամը

une auto-մեքենա

jaune-դեղին

aussi-նաև

je-ի

Julie-Ջուլի

joli-գեղեցիկ

une jupe-մի կիսաշրջազգեստ

l’automne-աշուն

jolie-գեղեցիկ

Առաջադրանքներ գոյականից, նոյեմբերի 27-30

1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք-դասագրքեր, հեռագիր-հեռագիրներ, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբներ, ծաղկեփունջ-ծաղկեփնջեր, միջնապատ-միջնապատեր:

Բ.Վիպագիր-վիպագիրներ, մեծատուն-մեծատներ, զինակիր-զինակիրներ, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմնացույցներ, երգահան-երգահաններ, քարահատ-քարահատներ, պատմագիր-պատմագիրներ, քանդկագործ-քանդակագործներ:

Երբ վերջին արմատը երբ գործողություն է կատարում, ստանում է ներ, իսկ երբ ցույց է տալիս առարկա, ստանում է եր։

Օրինակ՝ պատմագիր-պատմագիրներ, լրագիր-լրագրեր

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն (անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն ( մատուցող) ու բուժքույրներն են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան),հետախույզներն(հետախույզ) ու  պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետերն (նահանգապետ) ու նախարարները (նախարար):

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետերն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացանը այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով (խողովակ)գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով(խոտ քաղելու գործիք):

Բահով(հողագործական գործիք) էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով (փոխաբերություն՝գույնզգույն)է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով (շինարարական գործիք)քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով (մաքրման միջոց)մաքրեց:

Ցույց է տալիս առարկայով կատարվող գործողություն։ Ընդգծման գոյականները ցույց են տալիս գործողության կատարման միջոցը։

5. Փորձի´ր բացատրել, թե ի՞նչ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին-վայր:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին-անձ:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին-իր:    

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին-վայր:

Ձեռքի բաժակը տվեց հորը-անձ:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին-իր:

Նրանք ցույց է տալիս, թե ինչին է հանգում ենթակայի գործողությունը։

6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի-սեռական կոշիկները:

Ընկերոջ-սեռական կրիան պահում էր իրենց տանը:

Մոր-սեռական պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր-սեռական այգուց են բերում:

Սեղանի-սեռական ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր-սեռական ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Բոլոր բառերը ցույց են տալիս առարկայի պատկանելիություն։

7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:

 Եղբայրը(ո՞վ,անձնանիշ գոյականկամաց դուրս եկավ ու դուռը փակեց:

 -Եղբա՛յր(անձնանիշ գոյականջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:

 Նրա եղբայր(ո՞վ,անձնանիշ գոյականՏիգրանը ձևացրեց, թե չի լսում:

 Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն(ո՞վ,անձնանիշ գոյականէ:

 Երկու եղբայր-հայցական ունի:

 Երեխան(ո՞վ,անձնանիշ գոյականհայցական) բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:

Ուղական հոլովը բառի ուղիղ ձևն է, պատասխանում է ի՞նչ,ինչե՞ր և ո՞վ,ովքե՞ր հարցերին։

8.   Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:

      Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:

      Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:

      Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:

      Ընկերներով հավաքվել են մեկի տանը:

      Մի պատրվակով տնից դուրս եկավ:

      Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը։ Հարց՝ ինչքա՞ն ժամանակով։

9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

Ա-Նախադասության մի բառում ը կամ ն հոդակապ չկա։

Բ-Նախադասության մի բառում ը կամ ն հոդակապ կա։

10.  Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը` անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:

Բ-Շարքի նախադասություններում մի գոյականի վերջում դրված է ը կամ ն, որոնք դարձնում են առարկան որոշյալ:

Ա-Շարքի նախադասություններում մի գոյականի վերջում դրված ը կամ ն չկան, որոնք դարձնում են առարկան անորոշ։

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ ընդհանրապես առարկա կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է: Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով:

Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ:

Որոշյալ գոյականների վերջում դրվում է ը կամ ն տառերը:

11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ`  ն:  

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

Եթե հոդից հետո ձայնավոր է գրվում է ն, իսկ եթե բաղաձայն ը։

12. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ(Հոդ նշանակում է կապ):

Ը (ն) մասնիկը կոչվում հոդ, որովհետև այն միացնում է բառը նախադասությանը, համապատասխանեցնում է։

Ը, ն մասնիկը կոչվում է  հոդ, որովհետև որոշակի է դարձնում առարկան, որի մասին խոսվում է։

13. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկ տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկը առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

14. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունավում է: Դա կասեցնելը  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն միտքը, որ առանց կենդանիների իրենց կյանքն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին խոսք կարող են ասել այն որորդները, որոնք զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժեր ու ժամանակ չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ դեպք դիտելու համար:

Հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին/Կենսաբանություն/

Լրացուցիչ աշխատանք․

  • Գտնել հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին։

1.Վարդը գրեթե նույն վիտամիններն ունի, ինչ խնձորը, ազնվամորին, կեռասը, դեղձը, սալորը, նեկտարինը, տանձն ու նուշը: Որոշ վարդեր վիտամին C- ի անսպառ աղբյուր են: Մարդիկ օգտագործում են վարդերը ջեմեր, ժելեներ եւ նաև թեյ պատրաստելու համար: 

2.Մեզ բոլորիս հայտնի կակաչի գլխիկները 1600-ական թվականներին Հոլանդիայում ոսկուց ավելի թանկ էին: Ծաղիկը խորհրդանշեց անմահությունը, կյանքը եւ սերը: Կակաչների կյանքը շատ կարճ է `3-7 օր:

3.Շաֆրան համեմունքը ստանում են քրքմածաղկի (крокус) փոշեհատիկից: Այն աշխարհի ամենաթանկ համեմունքն է։ 1 կգ այդպիսի համեմունք ստանալու համար անհրաժեշտ է 200.000 ծաղիկ:

4.Ծաղկավոր բույսերի մեջ առանձնանում են խոլորձները։ Աշխարհի ամենափոքր խոլորձն ունի ընդամենը 2 մմ տրամագծով ծաղիկներ: Աշխարհի ամենամեծ խոլորձը վագրային խոլորձն է: Նրա ծաղկաբույլերը կարող են հասնել մինչև 3 մ երկարության, և կա նաև խոլորձի տեսակ, որը մենք ուտում ենք։ Սա հարթ տերևի վանիլին է:

Ձորի Միրո-վերլուծություն

Ձորի Միրո

Հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհը, հատկապես 1915 թ. ցեղասպանությունը, մշտապես եղել են հայ գրողների ուշադրության կենտրոնում:Գալշոյանը հետաքրքիր ձևով է կառուցում վիպակի սյուժեն: Անցյալի պատկերները հաճախ ընդմիջվում են խաղաղ կյանքի տեսարաններով, որոնք փոխակերպվում են հիշողությունների անվերջանալի շարքի և ձգվում «էրգրի» ճակատագրի հետ կապված մոտ ու հեռավոր դեպքերից մինչև հեքիաթային մանկության ժամանակը:

Հերոսը՝ Միրոն, հավատարիմ մնաց իր խոստմանը, ու դրանով ապացուցեց, որ հայրենիքից թանկ բան չկա։ Նա իր կյանքը փրկելու համար, չմատնեց ուրիշներին,այլ պաշտպանեց և փրկեց։ Հավատալով գիտելիքի զորությանը, այդ շրջանում կրթության տվեց իր Հարութին, ով կրում էր պապու անունը։ Հարութ պապի հզորությունը շատ մեծ էր։ Նա, անգամ այն ժամանակ, երբ օսմանները հարձակվեցին, շարունակու էր վարել հողը, իր կյանքի վերջին պահին նա ձեռքի մեջ ամուր վերցրեց հողը և մահացավ։

Ես համարվում եմ մեր մշակույթի կրողը և տարածողը, ինչպես Հարութը՝Միրոյի որդին,ով կատարեց իր առաքելությունը։ Կռվից առաջ, նրանք պարեցին հաղթական <<Յարխուշտա>> պարը, որը հիմա ես սովորում եմ։Այն երգը, որ երգում էր Հարութը,ես հիմա սովորում եմ․․․․․․․․․

«Կարդում ենք Մուշեղ Գալշոյան» նախագծի ամփոփում-23.11.23

Բանավոր և գրավոր քննարկման հարցեր:

  1. Ըստ կարդացածդ ստեղծագործությունների՝ ներկայացրու Մ.Գալշոյան հեղինակին.կարող ես օգտվել նրա կենսագրությունից:

Կարծում եմ՝ Գալշոյանը շատ հայերնասեր, միառժամանակ փակ ու տխուր մարդ էր։ Նա իր ստեղծագործություններում նաև իրեն է պատկերում, դրա համար առաջարկում եմ ընթերցել․․․

  1. Ասմունքիր Հ.Սահյանի՝ Գալշոյանի հիշատակին նվիրված «Այս մի բուռ քարեղեն հողում» բանաստեղծությունը և ռադիոնյութ պատրաստիր:

Ահա՝ հղումը։

  1. Համառոտ ներկայացրու Մ. Գալշոյանից ընթերցած պատմվածքները:

Մամփրե արքան

Մի հայրենասեր պապիկ, ով իր կյանքի ընթացքում չէր հասցրել սովորել հայոց գրերը, ինչ համար փոշմանում էր։ Ես ութսուն տարեկանում որոշում է սերտել հայոց գրերը, և սուրբ կարմիր զինվորներով իր վրեժը լուծել թալանչի Օսմանից, ով հայկական մշակույթային Մեհրեաղբյուրին հաղորդեց թուրքական անվանում։Ու Մամփրեն կարողանում է վրեժը լուծել իր կյանքի վերջին րոպեներին․․․․․․․․․․․․․․․․

Էս հին ու նոր օրերը

Օվե պապը, գաղթի ժամանակ կորցրել էր իր տունը, և չէր կարողանում հետ գալ իր գյուղից։ Նա միշտ մտքերով իրենց տանն էր, մտածում էր առօրյա խնդիրների մասին, բայց այդ ժամանակ աշխարհում խաղաղություն էր և Նոր Տարի։

Գինարբ ծաղիկ

Հայրենասեր և տկար Բարսեղ պապը, ով շատ հայրենասեր էր, մեծ դժվարությամբ գնում է արտեր, գտնում Գինարբ ծաղիկը և որոշում թոռնուհուն նվիրել։ Բայց այդ ընթացքում արտերի մեջ տեսնում է իր հին արտերը,որտեղ մեծացել է, և հանկարծ երբ սայթականում է, զգում է, որ փոփոխություններ են եղել։ Թոռնիկին տանում է տուն, իսկ ինքը գնում գյուղի գրասենյակ,պարզելու եղածը․․․․․․․․

  1. Ի՞նչ ընդհանրություններ տեսար պատմվածքների միջև:

Բոլոր պատմվածքները նվիրված են եղեռնին և հայրենասիրությանը։ Պատմվածքների գլխավոր հերոսները ծերունիներ են, ովքեր գնահատում են իրենց հայրենիքը,հայոց գրերը։ Ովքեր ցանկություն ունեն պահել իրենց ինքնիշխանությունը։

  1. Ինչպիսի՞ն էին Գալշոյանի հերոսները:

Գալշոյանի հերոսները շատ հայրենասեր են, և բոլորն էլ ծերունիներ են, քանի որ ծերունիների մեջ ավելի ճիշտ է արտացոլվում հին հուշերը։ Մանուկները չեն հասկանում լրջությունն ու կարևորությունը։Եվ, Գալշոյանն մեզ ցույց է տալիս կամքի ուժի կարևորությունը։ Դրա առկայության դեպքում փակ դռներ չկան։

  1. Ո՞ր ստեղծագործությունը ամենաշատը հավանեցիր և ինչու՞:

Ամենաշատը հավանել եմ Մամփրե արքան։ Ստեղծագործության մեջ արտահայտված են այն բոլոր զգացմունքները, ինչը մյուս պատմվածքներում մաս-մաս է երևում։ Մամփրե արքան ուներ մեծ կամքի ուժ, օրինակ էր ծառայում մյուսներին, և իր կյանքի վերջին րոպեներն էլ անցկացնում է հայոց զինվորների հետ։

  1. Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր Գալշոյան ընթերցելիս. խորհուրդ կտա՞ս արդյոք քո ընկերներին կամ հասակակիցներին ընթերցել Գալշոյան:

Իհարկե,արժե ընթերցել Գալշոյանի ստեղծագործությունները, և ծանոթանալ նրա ճկուն լեզվի հետ։ Երբ երեկոյան ուզում էի կարդալ ստեղծագործությունները, ցանկություն չունեի այդքան երկար պատմվածքը ընթերցելու, սակայն երբ կարդում ես սկիզբը, չես կարողանում կտրվել։

  1. Երեքից չորս նախադասությամբ ներկայացրու հեղինակի պատմվածքների արդիականությունը:

Հիմա մենք ամեն օր շատ տարածքներ ենք կորցնում, և մեր ինքնությունը վտանգի տակ է։ Շատ կարևոր է պահպանել մեր լեզուն, մեր մշակույթը, և չթողնել, որ մեր արդար զինվորներին արյունոտ հրամաններ տան։ Պետք է լավ իմանանք մեր պատմությունը, այն, ինչ մեզ պահում է որպես առանձին պետություն, որպես իրենից բան ներկայացնող երկիր, ուր ամեն տանը լույս կա։

  1. Ի՞նչ տվեց այս նախագիծը քեզ՝ որպես սովորող, որպես մարդ առհասարակ և որպես հայ:

Հիմա, փորձում եմ ունենալ կամքի ուժ, հասնել նպատակներիս Գալշոյանի նման մեծանուն մարդկանց օրինակով։ Ուզում եմ իրավաբան դառնալ, իսկ այդ մասնագիտության համար շատ կարևոր է իմանալ, թե որտեղի՞ց ես դու դուրս գալիս, քո պատմությունը, որպեսզի կարողանաս շատ հարցերում զուգահեռներ անցկացնել հին ու նոր աշխարհների միջև։ Կյանքը շարունակվում է, և չեմ կարող ասել, թե դեռ որտեղ պետք կգա Գալշոյանի պատմվածքներին ծանոթ լինելը։

Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր։ Տարրերի տարածվածությունը բնության մեջ

Սովորել էջ՝ 58-61

Նոր Թեմա

Հարցեր և առաջադրանքներ

1.Միակ հեղուկ մետաղական պարզ նյութը սնդիկն է։ Իսկ պինդ, պարզ նյութեր են՝  երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին։

2.Ոչ մետաղական պարզ նյութեր․

Գազային-ազոտ,թթվածին,քլոր և այլն

Պինդ-բոր,ածխածին,ծծումբ և այլն

Հեղուկ-միակ ոչ մետաղական պարզ նյութը բրոմն է

3.ա)քիմիական տարր

1)ատոմի զանգվածը
3)հալման և եռման ջերմաստիճանները
4) ատոմի կառուցվածքը
6)ատոմային համարը
8)խտությունը

բ)պարզ նյութ

2)հոտը
7) գույնը
5) կարծրությունը

4.Այս զույգը նույն տարի ալոտրոպ ձևափոխությունն է․

3)թթվածին և ազոն

5.Այս զույգը նույն տարի ալոտրոպ ձևափոխությունն է․

բ) կավիճը և մարմարը

6.Երկրի կեղևը կազմված է հիմնականում 9 տարրից․՝ թթվածին,սիլիցիում,ալյումին,երկաթ,նատրիում,կալիում,ջրածին։

7.Բնության մեջ ազատ վիճակում, այսինքն՝ պարզ նյութի ձևով հանդիպում են ազոտը և թթվածինը՝ օդում, ծծումբ, արծաթը,պղինձը,ոսկին՝ հանքանյութերում։

8.Բնածին արծաթի ամենամեծ կտոր-13,5 տոննա

Քանի՞ 20 գրամանոց ապարաջան կարելի է պատրաստել այդ բնածին արծաթե կտորից։

13,5 տոննա=13.500 կգ

13.500 կգ=13,500,000 գրամ

13,500,000։20=675.000

Արծաթե այդ կտորից կարելի է պատրաստել 675.000 արծաթե ապարանջան։

Պայքար ինքնավարության համար

Գրիգոր Խանջյան-Վարդանանք

  • Ի՞նչ է աշխարհագիրը։

Աշխարհագիր՝ նշանակում է մարդկանց և գույքերի ցուցակագրություն՝ վիճակագրություն,մարդահամար։

  • Ո՞վ է Հազկերտ 2-րդը,ի՞նչ քայլերի դիմեց Արևելյան Հայաստանի ներքին ինքնուրույնությունը ոչնչացնելու ուղղությամբ:

Հազկերտ 2-րդը պարսկաստանի թագավորն էր։ Սկզբում ինքնուրունությունը թուլացնելու համար հայ նախարարներին քաշեց անվերջանալի արշավանքների մեջ հոների դեմ։ Հետո աշխարհագիր անցկացվեց, հարկերը ծանրացան և նույնիսկ եկեղեցին դարձավ հարկատու։ Իսկ մինչև ճակատամարտը, Հազկերտը հայերից պահանջում էր անհապաղ զրադաշտականություն ընդունել, և թողնել քրիստոնեությունը։ Սակայն նա օտարերկրյա նախարարների հետ իր հավատարմությունն էր հայտնել թե Սասանյան կայսրության, և քե քրիստոնեության հանդեպ։

  • Ո՞րքանով էին արդարացված Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի խմբավորումների մոտեցումները:

Կարծում եմ երկու մոտեցումներն էլ ճիշտ չեն, սակայն Վասակ Սյունու մոտեցումն այդ իրավիճակում ավելի ճիշտ էր, քանի որ նրանք ռազմապես ուժեղ չէին։ Իսկ Վասակ Սյունու մտածածը չէր կարող ամբողջությամբ իրագործվել, քանի որ Հազկերտը բանակցությունների մտադրություն չուներ։ Այդ որոշումը չի բեկանվում նաև այն ժամանակ, երբ Հազկերտը, նկատի ունենալով ապստամբության
ծավալումը, չեղարկում է հայերի հավատափոխության իր հրովարտակը։ Եվ Հազկերտի այս քայլից հետո, 451 թ. մայիսի 26-ին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։

  • Ի՞նչ նշանակություն ունեցան Վարդանանց և Վահանանց պատերազմները,արդյո՞ք նրանք հասան իրենց նպատակին,ինչպե՞ս:

Վարդանանց պատերազմն ավարտվեց հայերի պարտությամբ, սակայն պարսիկներն հասկացան, որ հայերի բռնի կրոնափոխությունը շատ թանկ ռազմական ջաներ է պահանջում։ Իսկ Վահանանց պատերազմում հայերն լիակատար հաղթանակ տարան, և պարսիկները հասկանալ ամենը, փորձում էին սիրաշահել հայ նախարարներին։ Բայց Վահանաց պատերազմից հետո ևս անախորժ դեպք տեղի ունեցավ, Վրաց արքայի խնդրանքի պատճառով։

  • Ըստ քեզ՝ ի՞նչ ընթացք կարող էին ունենալ հայ-պարսկական հարաբերությունները,եթե Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցները վստահեին Վասակ Սյունուն և դադարեցնեին ռազմական գործողությունները:Կամ հակառակը՝ եթե Վասակ Սյունին միանար Վարդան Մամիկոնյանին:

Կարծում եմ, պետք է երկու թագավորներն էլ իրենց ամբիցիաները թողնեին, հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Եվ Վասակ Սյունեցին և Վարդան Մամիկոնյանը ցանկանում էին դառնալ թագավոր, պարզապես Վասակ Սյունեցին քաղաքական գործիչ էր, իսկ Վարդան Մամիկոնյանը ռազմական։ Նրանք կարող էին ընդհանուր հայտարարի գալ, հետո գահը կիսել։

Կարծում եմ, ոչ ճիշտ է ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները, ոչ էլ պետք է բանակցել, բանակցել չպատրաստվող պետության հետ։ Բայց, իհարկե, Վասակ Սյունեցին նույնպես իր մտքում ունեցած կլիներ ռազմական ճանապարհը։