Архив рубрики: Ֆիզիկա 7

Ճնշման ուժ և ճնշում

Գործնական աշխատանք․

Կատարել  և ավարտել <<Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը>> լաբորատոր աշխատանքը,հղումը ուղարկել ինձ։

Թեման․Ճնշման ուժ և ճնշում

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

Ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին։

Ճնշում=ճնշման ուժ/հպման մակերևույթի մակերես

3.Որո՞նք են ճնշման միավորները։

Ճնշման միավոր է համարվում այն ճնշումը, որն ստեղծվում է 1մ2 մակերեսով մակերևույթի տեղամասի վրա 1 Ն ճնշման ուժի ազդելիս։ Այդ միավորը, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի, կոչվում է պասկալ/Պա/։

1Պա=1Ն/մ2

Տանը կատարել ․Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ 51-ից 54 խնդիրները։

Է․Ղազարյանի դասագրքից էջ 104 -ի 6-րդ առաջադրանքը՝տեսանյութ պատրաստել,դնել բլոգներում,հղումը ուղարկել ինձ։

Լրացուցիչ առաջադրանք․ Է․Ղազարյանի դասագրքից էջ 177 -ից,խնդիրներ՝134-ից սկսած,ինչքան կարող եք։

Լաբ․ աշխ․ Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրում

Աշխատանքի նպատակը․ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․

Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։ Այս կանոնը կարելի է արտահայտել բանաձևով՝ F1/F2=l2/l1, որտեղ F1-ը և F2-ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են, l2-ը և l1-ը՝ այդ ուժերի բազուկները։

Լծակի ծայրերի մանեկների միջոցով հավասարակշռեցի լծակը հորիզոնական դիրքում։ Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց։ Փորձի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտա այն տեղերը,որտեղից կախելով մեկ ծանրոց,երկու ծանրոց,երեք ծանրոց ձախ կողմի երկու ծանրոցի առկայությամբ լծակը կլինի հավասարակշռության մեջ։ Չափեցի այդ տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները։ Համալրելով,որ յուրաքանչյուր կախոց 0,45 Ն է,լրացրեցի աղյուսակը։

Եզրակացություն․

Ինչպես համոզվեցինք փորձի արդյունում, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին, ապա նրանք հավասարակշռվում են։ Աղյուսակում ներկայացված են ուժերի և բազուկների հարաբերությունը, որոնք հավասար են։ Հետևաբար երեք փորձերի արդյունքում էլ լծակները հավասարակշռեցինք։

Ֆիզիկա/լծակ/

8․04-12․04

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև 117 և Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ 81-ից մինչև էջ 85 խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները։

Այն մեծանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ Պարզ մեխանիզմներ են՝ լծակները, ճախարակները, թեք հարթությունները, ոլորանները, պտուտակներն և այն։

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է։ Սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ։

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Հենարանի վրա գցված պարանի շփումը դժվարացնում է բեռը բարձրացնելը։ Դրա համար օգտագործում են շրջանագծով փորակ ունեցող փոքրիկ անիվ, որը պտտվում է գոտեկապի մեջ ամրացված առանցի շուրջը և կոչվում է ճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոփոխելու համար:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախարակը օգտագործվում է ուժի մոդուլը փոփոխելու համար, դրա օգնությամբ ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում ենք բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է։ Երեք անշարժ ճախարակ և երեք շարժական ճախարակներով բազմաճախարակը տալիս է վեցապատիկ շահում ուժի մեջ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

սֆ.PNG

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար։

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված։

Լրիվ աշխատանքը դա այն աշխատանքն է, որ մենք ծախսել ենք և՛ բեռը բարձրացնելու համար, և՛ շփումները հաղթահարելու համար։

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից։

Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, հետևաբար, օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից։

14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>։

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից։

Ոչ, հնարավոր չէ։ Քանի որ A օգ-ը միշտ փոքր է A լր-ից, ապա ՕԳԳ-ն միշտ փոքր է 1-ից (կամ 100 %-ից)։

Ֆիզիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքներ

Հզորություն, հզորության միավորներ

<<Գ․Մխիթարյանի գիտելիքներսի ստուգման առաջադրանքներ մաս I>> էջ 85-88

Տարբերակ 1

I.A=400Ջ N=A/t=400Ջ/5վ=80Վտ

t=5վ

N=?

Պատ՝․ 1:

II. N=50Վտ A=Nt=50Վտ x 20վ=1000Ջ

t=20վ

A=?

Պատ՝․ 2:

III.N=32,5 ՄՎտ 32,5 x 1000000 Վտ=32 500 000 Վ= 32 500կՎտ

N(կՎտ)=?

1 ՄՎտ=1000000 Վտ

Պատ՝․ 2:

IV.

V.

Տարբերակ 2

I.A=2000Ջ t=A/N=2000Ջ/500Վտ=4վ

N=500Վտ

t=?

Պատ՝․ 1:

II.t=40վ N=A/t=2 000 Ջ/40վ=500 Վտ

A=2 000 Ջ

N=?

Պատ՝․ 3:

III. N=5 ՄՎտ 5 x 1000000 Վտ=5 000 000 Վ

N(Վտ)=?

1 ՄՎտ=1000000 Վտ

Պատ՝․ 2:

IV.

V.

Տարբերակ 3

I. N=600Վտ A=Nt=600Վտ x 30վ=18000Ջ

t=30վ

A=?

Պատ՝․ 2:

II.N=250Վտ t=A/N=2000Ջ/250Վտ=8վ

A=2000Ջ

t=?

Պատ՝․ 1:

III.N=10 կՎտ 10 x 1000 Վտ=10 000 Վտ

N(Վտ)=?

1 կՎտ=1000 Վտ

Պատ՝․ 3:

IV.

V.

Տարբերակ 4

I. Հզորությունը մեծություն է, որը բնութագրում է ժամանակը, որի ընթացքում կատարվում է աշխատանքը:

Պատ՝․ 1:

II. Հզորությունը թվապես հավասար է այն աշխատանքին, որը կատարվել է մեկ վարկյանում։

Պատ՝․ 1:

III.N=22 կՎտ 22 x 1000 Վտ=22 000 Վտ

N(Վտ)=?

1 կՎտ=1000 Վտ

Պատ՝․ 4:

IV.N=5կՎտ=5000Վտ A=Nt=5000Վտ x 600վ=3 000 000Ջ=3000 կՋ

t=10ր=600վ

A=?

Պատ՝․ 2:

V.

Զատկային ծես նախագիծ

Տրված են հետևյալ առաջադրանքները․

1.Եփած,մաքրած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ:Մեկնաբանել ՝ինչու դա տեղի ունեցավ :

Նկարագրությունը՝ ստորև․

Ձուն անցնում է ապակե շշի մեջ, քանի որ նրան ներքևից ձգում է ծանրության ուժը, ու բայց դա ձուն շփվում է ապակու հետ և սղվում դեպի ներս։

2. Չեփած(հում) ձվի միջոցով արված աղաջուր: Մեկնաբանել՝ինչու ձուն բարձրացավ ջրի մակերևույթ:

Մեկնաբանությունն ու փորձը՝ տեսանյութում։

Որոշել այդ աղաջրի խտությունը և ձեր ծորակից հոսող ջրի խտությունը : Համեմատել այդ խտությունները իրար հետ,և արա եզրակացություն:

p=m/v

m=69գ p=m/v=69գ/100սմ3=0.69գ/սմ3

v=100սմ3

p-?

m=75գ p=m/v=75գ/100սմ3=0.75գ/սմ3

v=100սմ3

p-?

Սկզբում ես չափեցի ջրի խտությունը, իսկ հետո աղաջրինը։ Չափումներից երևում է, որ աղաջրի խտությունը ավելի մեծ է, քանի որ՝ 0.69գ/սմ3<0.75գ/սմ3։ Նրանց միջև տարբերությունը կազմում է աղի զանգվածը։ Բացի այդ, ես գիտեմ որ․

ρջուր— 1գ/սմ3

ρաղ— 2,165գ/սմ3

Այստեղից երևում է, որ մեր տան ծորակի ջրի խտությունը չի համապատասխանում ջրի միջին խտությանը։

3.Որոշել ձվի միջին խտությունը։

Ըստ որոշ աղբյուրների, սովորական հավկիթի միջին խտությունը կազմում է 1,2գ/սմ3։

ρձու— 1,2գ/սմ3

Ֆիզիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքներ

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ 174 -ի խնդիրներ 107-ից մինչև 117

Խնդիր 107

1Ջ=1մ • 1ն

N=20Ն A=Nt=20Ն • 5մ=100Ջ

t=5մ

A=?

Խնդիր 108

A=32Ջ s=A/f=32Ջ/8Ն=4մ

f=8Ն

s-?

Խնդիր 109

F = mg F = 10 կգ · 9,8 Ն/կգ = 98 Ն
m = 10 կգ
g = 9,8 Ն/կգ
__
F = ?

A = Fs = 98 Ն · 5 մ = 490 Ջ ≈ 500 Ջ
F = 98 Ն
s = 5 մ
A = ?

Խնդիր 110

v=0, 25մ3   m=pv=2000կգ/մ3 • 0, 25մ3=500կգ=5000Ն

p=2000կգ/մ3  A=Fs=5000Ն • 6մ=30.000Ջ

g=9,8Ն/կգ

s=6մ

m-?

A-?

Խնդիր 111

Խնդիր 112

F=600Ն s=A/f=36000Ջ/600Ն=60մ

A=36000Ջ

s=?

Խնդիր 116

Հզորություն է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։

Հզորություն=աշխատանք/ժամանակամիջոց

Ֆիզիկայի գիտելիքի ստուգման առաջադրանքներ

  1. Մեխանիկական աշխատանք
    Աշխատանքի միավորները*

Տարբերակ 1

I.Աշխատանք է կատարվում, երբ ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը։

Պատ՝․ 3:

II. 1Ջ=1մ • 1ն, A=Fs

F=6Ն A=Fs=6Ն • 2մ = 12Ջ

s=2մ

A=?

Պատ՝․ 3:

III.A=20Ջ F=A/s=20Ջ/5մ=4Ն

s=5մ

F=?

Պատ՝․ 1:

IV. F=5000Ն A=Fs=5000Ն • 200մ = 1000կՋ

s=200մ

A=?

Պատ՝․ 4:

V.g=9,8=10Ն/կգ

F=10կգ=100Ն A=Fs=100Ն • 5մ = 500Ջ

s=5մ

A=?

Պատ՝․ 2:

VI. F=60Ն A=Fs=60Ն • 50մ = 3000Ջ

s=50մ

A=?

Պատ՝․ 1:

VII.v=0, 53 m=pv=1500կգ/մ3 • 0, 53=750կգ=7500Ն

p=1500կգ/մ3 A=Fs=7500Ն • 4մ=30.000Ջ

g=9,8Ն/կգ

s=4մ

m-?

A-?

Պատ՝․ 3:

Տարբերակ 2

I.Աշխատանք է կատարվում, երբ ձեռքից բաց թողնված մարմինը ընկնում է գետնին։

Պատ՝․ 1:

II.F=8Ն s=A/f=32Ջ/8Ն=4մ

A=32Ջ

s=?

Պատ՝․ 3:

III.A=12Ջ F=A/s=12Ջ/3մ=4Ն

s=3մ

F=?

Պատ՝․3:

IV.F=2500Ն A=Fs=2500Ն • 400մ = 1000կՋ

s=400մ

A=?

V. F=100Ն A=Fs=100Ն • 5մ = 500Ջ

s=5մ

A=?

VI.m=200գ=0,2կգ=2Ն A=Fs=2Ն • 1մ = 2Ջ

g=10Ն/կգ

s=1մ

A=?

Պատ՝․ 3:

VII. v=0,13 m=pv=1600կգ/մ3 • 0,13=160կգ=1600Ն

p=1600կգ/մ3 A=Fs=1600Ն • 5մ=8000Ջ

g=9,8Ն/կգ

s=5մ

m-?

A-?

Պատ՝․ 1:

Տարբերակ 3

I.Աշխատանք է կատարվում, երբ տրակտորը քաշում է կցանքը։

Պատ՝․ 3:

II. Մեխանիկական աշխատանքը ուղիղ համեմատական է ուժին և ուղիղ
համեմատական ճանապարհի երկարությանը.։

Պատ՝․2:

III.Աշխատանքը չափվում է Ջ, կՋ և նմանատիպ միավորներով։

Պատ՝․ 1:

IV. F=500Ն A=Fs=500Ն • 2000մ = 1000կՋ

s=2կմ=2000մ

A=?

Պատ՝․ 4:

V.F=250կգ=2500Ն A=Fs=2500Ն • 2մ = 5000Ջ

g=9,8Ն/կգ

s=2մ

A=?

Պատ՝․ 3:

VI.Սրտի հարվածներ-100 000 A=Fs=10Ն • 0,2մ =2Ջ

s=20սմ=0,2մ 2Ջ • 100000=200000Ջ=200կՋ

F=1կգ=10Ն

Պատ՝․ 2:

VII. F=0,75տ=750կգ=7500Ն A=Fs=7500Ն • 4մ = 30000Ջ

g=10Ն/կգ

s=4մ

A=?

Պատ՝․ 3:

Տարբերակ 4

I.Աշխատանք է կատարվում, երբ մարդը աստիճաններով վեր է բարձրանում։

Պատ՝․ 2:

II. F=20Ն A=Fs=20Ն • 5մ = 100Ջ

s=5մ

A=?

Պատ՝․ 1:

III. F=2Ն s=A/f=10Ջ/2Ն=5մ

A=10Ջ

s=?

Պատ՝․ 3:

IV. F=125Ն A=Fs=125Ն • 80մ = 10կՋ

s=80մ

A=?

Պատ՝․ 2:

V. F=5Ն A=Fs=5Ն • 1000մ = 5000Ջ

s=1000մ

A=?

Պատ՝․ 3:

VI. F=60կգ=600Ն A=Fs=600Ն • 5մ = 3000Ջ

g=10Ն/կգ

s=5մ

A=?

Պատ՝․ 1:

VII. v=0,25մ3 m=pv=2000կգ/մ3 • 0,25մ3=500կգ=5000Ն

p=2000կգ/մ3 A=Fs=5000Ն • 6մ=30000Ջ

g=10Ն/կգ

s=6մ

m-?

A-?

Պատ՝․ 3:

Ֆիզիկա 17․03-22․03․2024

Կրկնել <<ՈՒժեր>> թեմաները,կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել հարցմանը։

Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում(ծանոթանալ)։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը:

Ֆիզիկայում աշխատանք հասկացությունը ունի որոշակի իմաստ և գործածվում է միայն այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ։

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը:

Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն ուժի առկայությամբ։

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը:

Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին։

Աշխատանք=ուժxճանապարհ/A=Fs/

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը՝ ուժի ուղղությամբ 1 մ ճանապարհ անցնելիս։

5.Ի՞նչն է կոչվում հզորություն:

Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը:

Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։

Հզորություն=աշխատանք/ժամանակամիջոց

Միավորների ՄՀ-ում հզորության միավորը 1 վատտն է։

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը:

Մեխանիզմի կատարծ աշխատանքը հաշվելու համար պետք է նրա հզորությունը բազմապատկել այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։

A=Nt

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 82-ից մինչև էջ 89,պատրաստել նյութ էջ89-ի «Հետաքրքիր է իմանալ» թեմայից։

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ 174 -ի խնդիրներ 107-ից մինչև110։

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ 81-ից մինչև էջ 85։