Աշխարհագրական մեծ հայտնագործությունները

  • Եվրոպացիներն ինչո՞ւ սկսեցին փնտրել դեպի Հնդկաստան տանող ծովային ուղիներ:

Հին ժամանակներից սկսած՝ Եվրոպան Հնդկաստանի և Չինաստանի հետ առևտուրն իրականացնում էր ցամաքային ուղիներով։ Թուրքական նվաճումների պատճառով դեպի Արևելք տանող ճանապարհները վտանգավոր էին։ Դա էր պատճառը, որ Եվրոպացիները սկսեցին ուղիներ փնտրել Հնդկաստանով։

  • Ներկայացրեք Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները։

1.Զարգացավ ապրանքային արտադրությունը, և ապրանքների իրացման նոր շուկնարի կարիք էր զգացվում։

2.Անշեղորեն աճեց ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի պահանջարկը, որոնք և՛ առևտրի, և՛ հարստանալու միջոց էին։

3.Հաստատվեց Երկրի գնդաձևությունը, և իրատեսական դարձավ արևմուտքով Հնդկաստան հասնելը, որտեղ, եվրոպացիների պատկերացմամբ, անսահման հարստություն կար։

4.Կատարելագործվեցին ծովային քարտեզներն ու կողմնացույցը, կառուցվեցին հարմարավետ առագաստանավեր, և հնարավոր եղավ իրականացնել երկարատև նավարկություններ։

  • Ե՞րբ է Կոլումբոսը հայտնաբերել Ամերիկան: Ո՞ւմ անունով է կոչվել այն, ինչո՞ւ:

1492 թ․ իսպանացիները կազմակերպեցին արշավախումբ, րը ղեկավարում էր Քրիստափոր Կոլումբոսը։ Նա համոզված էր, որ հասել է բաղձալի նպատակին, սակայն իրականում հայտնաբերել էր եվրոպացիներին անհայտ մի տարածք։ Իտալացի Ամերիգո Վեսպունչին առաջինը կռահեց, որ գտնված տարածքը Հնդկաստանը չէ։ Նրա անունով էլ կոչվեց Ամերիկա։

  • 1498թ. ո՞վ և ծովային ի՞նչ ուղի հայտնագործեց:

1498 թ․ պորտուգալացի Վասկո դա Գամայի արշավախումբը, շրջանցելով Աֆրիկան, հայտնագործեց Հնդկաստան տանող ծովային ճանապարհը։

  • Ո՞վ էր գլխավորում շուրջերկրյա առաջին ճանապարհորդությունը:

1519-1521 թթ․ Ֆերնան Մագելանի արշավախումբը կատարեց ծովային առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

  • Ի՞նչ անուն տվեց տեղաբնիկներին Կոլումբոսը, ինչո՞ւ:

Կոլումբոսը, կարծելով, թե հայտնագործել է Հնդկաստանը, նրանց անվանեց հնդկացիներ։

  • Ացտեկների պետությունը ե՞րբ է ստեղծվել և ո՞ր տարածքում: Ո՞ւմ գլխավորությամբ են իսպանացիները գրավել Մեքսիկան:

Ացտեկներն ապրում էին Մեքսիկայի կենտրոնական և արևմտյան շրջաններում։ XV դարում նրանք միավորվեցին և ստեղծեցին իրենց պետությունը։ Այն իր հզորության գագաթնակետին հասավ Մոնթեսումայի կառավարման ժամանակ/1502-1520թթ․/։

Գրավումը տեղի է ունեցել Ֆերնան Կորտեսի գլխավորությամբ։

  • Որտե՞ղ էին՝ ա) մայաների քաղաք- պետությունները, բ) Ինկերի պետությունը։

ա/Մեքսիկայի հարավում էին

բ/ժամանակակից Պերուի և Բոլիվիայի լեռնային շրջաններում

  • Իսպանացի կոնկիստադորները ե՞րբ են գրավել ինկերի պետությունը:

1532-1536 թթ․ իսպանական կոնկիստադորները Ֆրանսիսկո Պիսարոյի գլխավորությամբ գրավեցին ինկերի պետությունը։

  • Ի՞նչ նշանակություն է ունեցել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները:

Այսպիսով՝ աշխարհագրական մեծ հայտնագործությունների շնորհիվ եվրոպացիները մուտք գործեցին Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիս և այլ տարածքներ։ Տարբեր աշխարհամասերի միջև սկսեցին ձևավորվել տնտեսական, քաղաքական, մշակույթային և այլ հարաբերություններ։ Այս հայտնագործությունները կապող օղակ դարձան միջին և նոր դարերի միջև։

Оставьте комментарий