Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»

Պատմվածքի հղումը։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Կարդա պատմվածքը, սովորի՛ր պատմել:

Ընթերցել եմ պատմվածքը, շատ հետաքրքիր էր։

  1. Ո՞վ էր Լառ- Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զբաղվում:

Լառ-Մարգարը տեղացի չէ։ Գյուղը նրան ջրվոր է վարձել։ Եկել էր շատ հեռվից հեղեղի պատճառով։

  1. Ինչպիսի՞ մարդ էր Լառ- Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ:

Լառ-Մարգարը այնքան բարձրահասակ էր, կարծես ոտքերի վրա երկու ծունկ կար։ Նա բարի ու արդար մարդ էր, ջուրը հավասար էր բաժանում։ Սակայն երբեմն էլ իր համեստությունն ու բարությունն օգտագործում էին իր դեմ։

  1. Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞…

Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։ Անցյալ գարունքին էր այդ։

  1. Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ- Մարգարի մեջ:

Լառ-Մարգարը նայում էր ամպի կտորին, ինչքա՜ն հանդարտ էր լողում, ձևը փոխում, մերթ պռունկը ձգում, մերթ ետ քաշում։ Նայելով այդ հրաշալի պատկերին, նա հիշում էր իր տղայի հետ անցկացրած անմոռանալի օրերն ու ենթադրում, որ դրանք այլևս չեն կրկնվելու։

  1. Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ- Մարգարը հոգում պահած:

Ցավը իր ամբողջ կյանքի ստեղծածը կորցնելն էր։ Կորցրեց տունը, որդուն, ու հիմա պատասխանատու է կնոջ և թոռան համար։ Միգուցե հենց կարոտ էր նրա ամենամեծ ցավը։

  1. Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից:

Կինն ափսոսում էր թողածի համար, սակայն իր աճեցրած ծիրանից էր մնացել, որի կորիզը պիտի ծառ դառնար։

  1. Կա՞ արդյոք Լառ- Մարգարին ուրախացնող ինչ-որ բան…

Լառ-Մարգարի փոքրիկ, ջրակալած աչքերում փայլատակում էր մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ գարնան ջրտուքին, առվի բանդը սարքելու համար դպրոցի մոտովն էր անցնում և ցեխապատի ճեղքից նայում, թե ինչպես դպրոցի բակում վազվզում են երեխաները, խաղում, կանչում, և երեխաների հետ խաղում է Թորոսիկը։

Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ ծիրանու տունկերն են ձգվում արևի տակ…

Բացի վերոնշյալ հատվածից, նա ուրախությամբ էր նայում իր ծառերին, բնությանը, որի հետ այդքան կապված էր, ու իհարկե կնոջը/Թորոսիկին/։

  1. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:

Աստեղվանքը-

Կոհակ/ներ/-մեծ ալիք

/Ջրի/ բանդ-ջրի հոսանքը փակող կառուցվածք, պատնեշ

Լերկանալ-մազազրկվել

  1. Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:

Հատվածները շատ-շատ են, սակայն կառանձնացնեմ մեկը։

Արևից չորացած հողը, տեղ-տեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։/համեմատություն/

  1. Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:

Մտքիս վերնագրեր չեն գալիս, բայց կհամեմատեմ գաղթի, սիրո, նվիրվածության ու բարության հետ կապված մի ստեղծագործության հետ։

Оставьте комментарий