Տարեմուտի գույներն ու ես՝ Ամանորին սպասելիս,07-09.12.2023

Շուտով Ամանոր է։ Դրսում թափվում է ձյունը, և սկսվում են բոլորիս սիրելի պահերը։ Ամանորին ամբողջ ընտանիքը,ընկերները հավաքվում են մեկ սեղանի շուրջ, միասին նշում,միմյանց շնորհավորում։ Տարեմուտի գույներն այս տարի դպրոցում ուրիշ էին։ Մենք ներկեցինք մեր Ամանորը սև գույնով, բայց այն իր տրամադրությունը չի փոխում, և մեր սրտերում կարմիր ու կանաչ է։ Ես նախապատրաստվում եմ Ամանորին, երբ սկսվում են ձմեռային արձակուրդները, և իմ սենյակը պատվում է ամենատարբեր զարդարանքներով։ Ընտանեկան գեղեցիկ ավանդույթներ են տոնածառը զարդարելը և ֆիլմեր դիտելը։ Մենք նաև դիտում ենք հին-սովետական ֆիլմեր,որոնցում դերասանական խաղն ուղղակի չքնաղ է։

Վստահաբար, բոլորիցս շուտ սկսվում են պատրաստվել տատիկները, և ամբողջ մեկ շաբաթ տնից գալիս են համեղ ուտեստների բույրերը։ Բայց վատն այն է, որ մենք այն չենք համտեսում մինչև հունվարի 1-ը․․․․

Կարծեմ մի հին ավանդույթ է եղել․ երբ տարին փոխվելիս է եղել, մեր պապերն ու տատերը բացել են դռները, որպեսզի հին տարին գնա, և նորը գա։ Ամեն տարին, ինչպես ամեն օրը, նոր հնարավորությունը է՝ կյանքում ամեն ինչ փոխելու։ Երբ ղողանջում է տասներկուսը մեր սրտերում, ակամա վերցնում ենք բաժակներն ու շնորհավորանքների խոսքեր ասում միմյանց։ Երեխաները բացում են իրենց նվերները, իսկ այդ գիշեր երկինքը թնդում է անվերջանալի հրավառություններից։ Դե ինչ, բոլորին ուրախ տարի․․․

Оставьте комментарий