Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Աբրեշումե-մետաքս
Ալմաստ-ադամանդ
Սեգ-հպարտ
Պերճ-շքեղ
- Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
Պերճ-շքեղ, ճոխ, փառահեղ, փառավոր, մեծաշուք
Ծվեն-պատառ, կտոր, մաս, բզիկ
Վահան-ասպար, ասպիս, մկունդ, կմբա
Թուր-սուր
- Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
Բանավոր
- Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
Բացի ծաղիկներդ հազար գույնի արտահայտությունից բոլորը փոխաբերություններ և համեմատություններ են։
Ալմաստ վահան-ադամանդե պաշտպանիչ
Ծիրանավառ դու թագուհի-ծիրանի գույն ունեցող
Աբրեշումե փեշեր-մետաքսե փեշեր և այլն․․․․
- Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին:
Արագածը ունի 4 գագաթ՝ Հյուսիսային, Հարավային, Արևմտյան և Արևելյան։Ամենաբարձր գագաթը Հյուսիսայինն է։Հյուսիսային գագաթի բարձրությունը 4095 մետր է։ Ինչպես նշված է բանաստեղծությունում այն ունի մետաքսե փեշեր, անուշ բույր, հազար անուն, ադամանդե պաշտպանիչ և այլն։ Նա նաև մեր թագուհին է։ Մեր կրթահամալիրը շատ է այցելում տարբեր գագաթներ։
- Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
Իմ իմացած տեղեկությունները Արագածի մասին գրաված են հինգերորդ վարժությունում։
Այս բանաստեղծության շնորհիվ ես բացահայտեցի Արագածը։Իսկ համեմատությունները շատ են։
- Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
- Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր: