Архив рубрики: Ճամբար

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Ողջույն։ Ինչպես վերնագրից հասկացաք, մենք երեք օրով գնացել էինք Արատես։Արատեսը բնության մի մեծ գլուխգործոց է։Բնությանը նայելը և գետի ձայնը լսելը, նստելով ընկեր Տարոնի պատրաստած ճոճանակի վրա, ուղակի սքանչելի է։Ինձ ամենաշատը դուր եկավ Աստղիկի թաթիկները բնության գրկում և բնության գրկում, խարույկի կողքին թեյ ըմպելը։Ինձ շատ դուր եկավ նրա հետ խաղալը։Արատեսում մենք իրականացրել ենք շատ ու շատ գործունեություններ։

Ես առաջին անգամ էի Արատեսում։

Զվարթնոցի թանգարանում

Ողջույն։Ներկայացնում եմ նյութ <<Զվարթնոց>> թանգարանի մասին։

Զվարդնոցի տաճարը համարվում է 7-րդ դարի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը։ Ըստ պատմիչների՝ Զվարթնոցը կառուցվել է 643 թվականին։Իսկ 20-րդ դարի վերջին այն վերականգնվեց և հայտնի դարձավ ամբողջ աշխարհին։

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար: 

Միջնադարում Հայաստանում լայն գարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: 

«Զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ», այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։

Եռօրյա ճամբար Արատեսում

Նախագծի նպատակը.

  • ուսումնահայրենագիտական
  • ռազմամարզական
  • քայլք գյուղում. Եղեգիս
  • միջավայրի խնամք
  • ուսումնական մեղվանոց
  • մեղվապահի տան դասավորում

Նախագծի խնդիրները.

  • Բլոգներում ունենալ ճամփորդական նախագիծ
  • հավաքել տեղեկություն այցելվող վայրերի մասին՝ Հայրավանք, Սելիմի քարվանատուն,  Զորաց եկեղեցի, Արատեսի վանք, Գողթանիկի ջրվեժ, Հորբատեղի գեյզեր
  • Ճամփորդապատումները բլոգներում

ՄԵԿՆՈՒՄ՝ հունիսի 4, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ ժամը` 9։30

Երթուղին
Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

ՎԵՐԱԴԱՐՁ՝

հունիսի 6, Սուրբ Երրորդություն եկեղեցի, ժամը` 18:00

Արատես-Հերմոն-Եղեգիս-Հորբատեղ-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան

Հայրենագիտական կանգառներ.

  • Սևանա լիճ-Հայրավանք
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Գողթանիկի ջրվեժ
  • Հորբատեղի

Ուշադրության՝ կենտրոնում են Արգիճի գետը, Արմաղան լեռը, Արփա գետը
Անհրաժեշտ իրեր.

Քնապարկ, մեկանգամյա օգտագործման սպասք, տոպրակ_ձեռնոց, անձնական հիգիենայի պարագաներ, արևապաշտպան գլխարկներ, մարզահագուստ, տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, գուլպաներ, լողազգեստ, սրբիչ, բրդուճներ առաջին օրվա համար, սեղանի ինտելեկտուալ խաղեր, ֆոտոխցիկներ

Պատասխանատուներ՝

Արմինե Գոգինյան, Արմինե Աբրահամյան
Մասնակիցներ.

Արևմտյան դպրոցի ընթերցասեր հայրենագետների ջոկատ

Տրանսպորտ 3000դ/ կրթահամալիրի մասնակի վճարմամբ

Սնունդ 3000դ

Ընդամենը՝ 6000դ

Օրակարգ.

Օր առաջին

09։00_ ժամերգության մասնակցություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

09։30_ մեկնում

11;00 կանգառ Սևանի ափին, լող

12։00_ կանգառ Հայրիվանքում, նախաճաշ

13։00_կանգառ  Սելիմի քարվանատան մոտ

14։30_ կանգառ Եղեգիս գյուղում

15։00_  քայլքով -ընթերցումներով Զորաց եկեղեցի

16։30_ ժամանում Արատես

Իրերի դասավորում, հանգիստ

17:30- ուսումնական մեղվանոցում, մեղվապահի տան դասավորում

19։00_ ընթրիք

20։00_ խարույկ, ընթերցումներ

21։30_ քուն

Օր երկրորդ

8։30_Վեր կաց
9։00_ նախավարժանք, մարզումներ

10։00_ նախաճաշ
11։00_ արատեսյան քայլք, լող Արատես գետում

13։00_հանգիստ

14։00_ճաշ

15։00_ նախագծային գործունեություն, կավագործություն

16:00- աշխատանք մեղվանոցում

17։00_լող

18։00_ մարզական խաղեր

19։00_ընթրիք

20։00_խարույկ, ընթերցումներ

22։00_քուն

Օր 3_րդ

8։00_ վերկաց

8։30_ նախավարժանք, մարզական խաղեր

9։30_նախաճաշ

10։30_ միջավայրի խնամք, սենյակների հարդարում

11:30- աշխատանք մեղվանոցում

12։30_ մեկնում

12։30_ Գողթանիկի ջրվեժ, Հորբատեղի

18։00_ վերադարձ Երևան

Մասնակիցներ.

  1. Դավիթ Բլեյան․ 5․2 դասարան
  2. Մհեր Մկրտչյան․4․1 դասարրան
  3. Գրիգոր Ավագյան․ 5․2 դասարան
  4. Լևոն Այվազյան․4․1դասարան
  5. Դանիել Գալեչյան․5․2 դասարան
  6. Եվա Արտաշեսյա. 5.2 դասարան
  7. Մարկ Վարդանյան․4․1դասարան
  8. Ռաֆայել Վարդանյան. 5.2 դասարան
  9. Անրի Մելիքյան․4․1դասարան
  10. Աղաբաբյան Արմեն․4․1դասարան
  11. Բարսեղյան Մհեր․4․1դասարան
  12. Արգիշտի Մելքոմ Մելքոմ․4․1դասարան
  13. Եփրեմյան Էվա․5․2 դասարան
  14. Վալերի Սարգսյան․4․1դասարան
  15. Արտյոմ Ղազարւյան․5․2 դասարան
  16. Միլենա Գոգինյան. 10. 2 դասարան
  17. Տաթև Սարգսյան. 4.2 դասարան

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Ողջույն։Այսօր կներկայացնեմ իմ ճամփորդական օրը։

Սկզբում մենք գնացել էինք Սուրբ Սրագիս եկեղեցի, որտեղ երգեցինք, աղոթեցինք և մոմ վառեցինք։

Իսկ Հրազդանի կիրճը եկեղեցու ուղիղ դիմացն էր։Ես առաջին անգամ էի այնտեղ։Մենք քայլում-քայլում էինք և հանկարծ հատեցինք 1 կմ-ը, և նստեցինք հանգստանալու։

Հետո շարունակեցինք մեր ճանապարհը, հավագելով մեր կողքի աղբերը։Իհարկե, կան մարդիք ովքեր հավաքում են, բայց էլի մնում է։ Այդպես մենք հասանք Մանկական երկաթուղի։ Այնտեղ նկարվեցինք և շարժվեցինք դպրոց։Երբ հասնաք դպրոց ընկեր Արմինեն մեզ համար գնեց պաղպաղակներ, և մենք վայելեցինք այն։

Ես շատ սիրեցի հայկական այս բնության հրաշքը։Բնականաբար անհնար է, որ բնության ստեղծածը տգեղ լինի։Ուրախ եմ, որ ունեմ նման ուսուցիչներ, որոնց հետ կարող եմ ճամփորդել բնության գիրկը։

Ստուգատեսային ճամբար(1-2)

Ողջույն։ Ահա և առաջին շաբաթվա երկրորդ օրը։

Բոլորս էլ գիտենք, որ այդ օրը երեխաների պաշտպանության օրն է։ Եվ այդ առիթով մենք ունեցանք անակնկալներ։Առաջին անակնկալը դա <<Սենդվիչ>> պաղպաղակն էր, իսկ երկրորդը կոկտելը։Նաև մենք Տիար Բլեյանի կողմից ստացանք <<Թզուկ>> պաղպաղակները։

Այս ամենից հետո մենք քննարկեցինք <<Մանուկների պաշտպանության օրը>>։

Ինձ շատ դուր եկավ այս օրը։Ես այն երբեք չեմ մոռանա։

Քայլք Հրազդանի կիրճով

Ճամփորդության օրը`հունիսի 2

Մեկնումը` ժամը`11։00 Բախշյանի այգուց

Վերադարձ`ժամը` 14։20`Բախշյանի այգի

Ճամփորդության մասնակիցներ.

Արևմտյան դպրոցի 10_րդ ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ.

Արմինե Գոգինյան, Արմինե Աբրահամյան

Նախագծի նպատակը.

  • Ուսումնահայրենագիտական քայլք
  • Ճանաչենք Հրազդանի կիրճը երևանյան մի փոքր հատվածում` Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև մանկական երկաթուղի
  • Միջավայրի խնամք` մաքուր գետ
  • Երևանյան թափառումներ
  • Ընթերցումներ

Նախագծի խնդիրները.

  • Կազմել ճամփորդական նախագիծ
  • Օգտվելով տեղեկատվական աղբյուրից` բլոգներում ունենալ նյութ
  • Ճամփորդությունից ստացած տպավորություններով, ֆոտոներով, ֆիլմերով, ռադիոնյութերով կիսվել բլոգներում

Անհրաժեշտ իրեր.

Արևապաշտպան գլխարկներ, ջուր, բրդուճներ, ալկոգել, ձեռնոցներ, աղբի տոպրակներ, ֆոտոխցիկներ

Մասնակիցներ.

Դավիթ Բլեյան
Գրիգոր Ավագյան
Աննա Թադևոդյան
Արտյոմ Ղազարյան
Ալեքսանդր Մայիլյան
Ալեքսանդր Երանոսյան
Մհեր Մկրտչյան
Լևոն Այվազյան
Անրի Մելիքյան
Մհեր Հակոբյան
Սուսաննա Գրիգորյան
Նարե Գրիգորյան
Կատրին Մանգասարյան
Ռաֆայել Վարդանյան
Դավիթ Մուրադյան
Մանե Հարությունյան
Էդգար Գիգոլյան
Եվա Արտաշեսյան
Աբել Մովսիսյան
Էմմա Ազարումյան
Մարկ Բուդաղյան
Մարկ Վարդանյան
Ալվինա Խարազյան
Ադրիանա Յայլոյան
Արեն Վարդանյան
Միքայել Հովհաննիսյան
Արեգ Քեշիշյան
Տաթև Սարգսյան

Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան, ամառային ճամբար

Անուն Ազգանուն-Տաթևիկ Սարգսյան
Դասարան-4.2

Ջոկատ- 10-րդ
Ջոկատավարներ- Արմինե Աբրահամյան, Արմինե Գոգինյան
Ընտրությամբ գործունեություն-Թատրոն
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց -Օգտվում եմ

 Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում-Օգտվում եմ

Ճամբարային պատում(1-1)

Ողջույն։ Հիմա կներկայացնեմ իմ ճամբարային առաջին շաբաթվա առաջին օրը։ Սկզբում (9:00) մենք իրականացրեցինք մեզ շատ ծանոթ <<Ընդհանուր պարապունքը>>։Ընդհանուր պարապունքից հետո եկանք դասարաններ և իրականացրեցինք գիտելիքի ստուգում մաթեմատիկայից և մայրենիից։Իսկ հետո սկսվեցին ճամբարային ժամերը։Մենք սկսեցինք խաղեր խաղալ։ Խաղերից հետո մենք գնացինք Բաղջյանի այգի և խաղացինք <<Հավատու՞մ ես, թե՞ ոչ>> խաղը։ Հետո հետ եկանք և խոսեցինք ճամփորդություններից։

Իհարկե, շատ տխրությամբ, բայց մենք ավարտեցինք մեր ճամբարային օրը։

Շատ եմ սիրում ճամբարը․․․․․․․․

Ճամբարի ամփոփում

Ճամբարը մեծ դեր ունեցավ իմ առօրյա կյանքում։ Ճամբարն անցավ շատ զվարճալի և ուրախ։ Ճամբարը ինձ դարձրեց դրական մարդ։ Այդ ամենը լավ մթնոլորտից և հետաքրքրաշարժ խաղերից է։ Ճամբարից  երկու  օր  մի  հետաքրքիր  բան  տեղի  ունեցավ։ Այդ  երկու  օրվա  ընթացքում  մենք  կերել ենք  տաք  բուտերբրոդներ։ Իմ  ջոկատի  անունը <<Ամպիկներ  2021>>  է։ Այն  շատ  թեթև  և  հաճելի  է  հնչում։ Իմ  ջոկատավարներն  են՝ Արմինե  Աբրահամյան և Անուշ  Դավթյան։ Ամենալավը  իմ  ջոկատում, դա  եղել  է  նկարչությունը,  այդ  մեծ  արվեսը, որը  տարիներ  շարունակ  կերտել  են  տարբեր  մարդիկ։ Ճամբարի  ընթացքում ես  չեմ  ունեցել  դժվարություններ։ Ամբողջը  եղել  են  հեշտ  և  հաճելի։ Ես  մասնակցել  եմ  բոլոր  նախագծերին, և  ճամփորդություններին։ Տեսանյութերի, ճամփորդությունների, օրապատումների  հղումները  կդնեմ  վերջում։ Ինձ  համար  ամենատպավորիչ  աշխատանքը  եղել  է  կոլաժը։ Այն  նոր  մտքի  ստեղծում  էր  իմ  գլխում։ Իմ  կարծիքով  ամենալավ  օրը  կոնֆետի  ծառը  զարդարելն  ու  գաթա  թխելն  էր։  Այն  շատ  հին  ավանդույթ  է  և  հիմա  ոչ  շատերն  են  պահպանում  այդ  ավանդույթը  և  զարդարում  իրենց  անպիտան  ճյուղերից  պատրաստված  ծառը։ Ճամբարից  ես  ձեռք բերեցի  նոր  ընկերներ։ Նրանցից  ես  սովորեցի, որ  աշխարհում  ամեն  բան  հնարավոր  է,  աշխարհը  կլոր  է,  և  դու  մի  օր  անպայման  կհանդիպես  քո  ամենասիրելիին։

Տեսանյութեր

Ռուբենի վարպետության դասը

Դդմածեսի նախապատրաստություն

Ճամբարային սպորտլանդիա

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Սահադաշտում

Այցելություն ժողարվեստի թանգարան

Ազգագրական փառատոտին ընդառաջ

Ճամբարային օրապատում

Ճամբարային տեսապատում 1

Ճամբարային տեսապատում 2

Ճամբարային տեսապատում 3

Ճամբարային տեսապատում 4

Ջրվեժի անտառապարկում

Տեսանյութերի պատրաստող՝ Արմինե Աբրահամյան

Ճամփորդություններ

Ջրվեժի արգելոցում

Ճամփորդություն դեպի Սահադաշտ

Օրապատումններ և առաջադրանքներ

Օրապատումներն ու առաջադրանքները կարող եք գտնել այս հղումի տակ։